ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թշնամու ձեռքին հայտնված Արցախի մշակութային ժառանգությունը

Արցախի հայթափումից հետո ավելի խորն է զգացվում այն մշակութային կորուստը, որ մենք ունեցել ենք։ Հայկական այս տարածքում թողել ենք մշակութային հսկայական շերտ՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, ցուցանմուշներ, որոնք տարհանելը, հասկանալի է ոչ միշտ էր հեշտ, իսկ որոշ դեպքերում անգամ անհնար էր։ Բայց մշակութային արտեֆակտերի տարհանումը հնարավոր էր, անգամ անհրաժեշտ, որովհետեւ մշակութային ու արվեստի շատ գործեր կարելի էր փրկել, կարելի էր թշնամուն չթողնել։

Մեր ժողովուրդը չկարողացավ քաղաքական հանրույթ ստեղծել, սակայն դարեր շարունակ ապրել է արարելով, ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ մեր ինքնության ամենակարեւոր բաղադրիչն արարումն է։
 
Արցախի հայթափումից հետո ավելի խորն է զգացվում այն մշակութային կորուստը, որ մենք ունեցել ենք։ Հայկական այս տարածքում թողել ենք մշակութային հսկայական շերտ՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, ցուցանմուշներ, որոնք տարհանելը, հասկանալի է ոչ միշտ էր հեշտ, իսկ որոշ դեպքերում անգամ անհնար էր։
 
 
Բայց մշակութային արտեֆակտերի տարհանումը հնարավոր էր, անգամ անհրաժեշտ, որովհետեւ մշակութային ու արվեստի շատ գործեր կարելի էր փրկել, կարելի էր թշնամուն չթողնել։
 
 
«Երկիրը չպիտի անհատների ուսերին ապրի, չպիտի ունենա առանձին հերոսներ, այլ պետք է ունենա քաղաքացիներ, որոնք համախումբ քաղաքացիական գաղափարաբանությամբ զինված են աշխատում»։
 

Համլետ Պետրոսյան
 
 
Հայաստանում կան գրված օրենքներ, բայց հասարակությունը ոչ թե նա է, որ ունի գրված օրենքներ, այլ որ այդ օրենքները կատարում է, ասում է Համլեհ Պետրոսյանը։
 
«2016-ի քառօրյա պատերազմից հետո կազմել էինք էվակուացիայի ցուցակներ, բայց երբ 2020-ին գնացի (Արցախ. խմբ.), տեսա, որ մեկը փախել է, մյուսը չկա, այն մեկը չկա, ի՞նչ կարգ, ի՞նչ էվակուացիայի պլան, ո՞վ պիտի դրան հետեւի»,- ասում է Տիգրանակերտի հնագիտական ժառանգությունը փրկած գիտնականը։
 
Նա շեշտում է, որ ամենաթողությունը, պետական ֆունկցիոների կողմից իր պարտականությունները չկատարելն ու դրա համար չպատժվելը մեր կյանքի սովորական պրակտիկան է։
 
Բայց միաժամանակ «…որոշ մարդիկ հերոսական արարքներ են կատարել»։
 
 
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

 
 
 
 
Մշակութային ժառանգությունն ու պատերազմը. թեմայի շուրջ զրուցում ենք ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ։
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: