Հայ-իրանական կարևոր ստորագրություն
Հոկտեմբերի 23-ին հանրային ուշադրությունը կենտրոնացած էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցող արտգործնախարարական հանդիպմանը, որ անցկացվում էր 3+3 ձևաչափով, սակայն առանց Վրաստանի մասնակցության: Այդ հանդիպման հանդեպ Հայաստանի հանրային ուշադրությունը միանգամայն հասկանալի է:
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ևս մի իրադարձություն, որը գլխագրային առումով այդքան հնչեղ և «ինտրիգային» չէ, սակայն ունի հույժ կարևոր առարկայական նշանակություն: Հայաստանի Ճանապարհային դեպարտամենտը և իրանական «Աբադ Ռահան Պարս» ինթերնեյշնլ գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները ստորագրել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4-ի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21 կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11 կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։
Սա իհարկե Սյունիքի մարզով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի մի փոքր հատվածն է միայն, սակայն, գերազանցապես ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանն ուղղված կոնկրետ քայլերը, առարկայական, գործնական ընթացքն է, որ ձևավորելու է աշխարհաքաղաքական խմորումների և վերափոխումների կարևոր խաչմերուկներից մեկում գտնվող Հայաստանի հանրապետության լայն սուբյեկտայնությունը:
Անշուշտ, այդ սուբյեկտայնությունը ենթադրելու է ոչ միայն դա, այլ նաև պաշտպանական կարողություններ, բայց այդ համալիրում որևէ մեկ բաղադրիչի բացակայությունը կամ անհամամասնությունը խախտում է ընդհանուր համալիրի կենսունակությունը, հետևաբար՝ սուբյեկտայնության կշիռը: Ըստ այդմ, սուբյեկտայնության բաղադրիչների զարգացման, ընդլայնման համաչափությունը ունի առարկայորեն կարևոր նշանակություն, այդ թվում այդօրինակ տնտեսա-քաղաքական նախագծերում աշխատանքային գործընկերության հարցում Հայաստանի միջազգային վարկի իմաստով:
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Աղբյուր՝ 1in.am
Նմանատիպ Լուրեր
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։