ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խաղաղությունն Ադրբեջանի թշնամին է

Մեծ հաշվով, Ադրբեջանը ներկայումս հենց խաղաղությունն է իրեն համարում թշնամի, այն մտայնությամբ, որ Հայաստանը չունի «թշնամի» լինելու ներուժ, ուժերի հարաբերակցությունը այդպիսին չէ: Իսկ ահա խաղաղությունը կարող է որակապես այլ դաշտ տեղափոխել մրցակցությունը:

Հայաստանի փոխարտգործնախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ձևաչափերն անընդհատ փոփոխելու հանգամանքը հարց է առաջացնում, թե արդյո՞ք Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղությամբ: Եթե Բաքուն մնա անգամ մեկ ձևաչափում, դա բոլորովին չի նշանակելու, որ Բաքուն հետաքրքրված է խաղաղությամբ: Ադրբեջանը խաղաղությամբ հետաքրքրություն չի ունենալու այնքան ժամանակ,քանի դեռ չի լինի դրանով հետաքրքրվելուն պարտադրված: Դա կպարտադրի Հայաստանը, թե որևէ երրորդ երկիր, արդեն այլ հարց է, բնականաբար այդ հարցի պատասխանից էլ կախված են շարունակությունները, թե որ դեպքում խաղաղության ինչ սցենար կամ հեռանկար կլինի իրատեսական: Բայց, կասկածից վեր է, որ Բաքուն ինքնակամ չի գնա խաղաղության, կուզի լինի 1, թե 11 ձևաչափ: Իհարկե, 1 ձևաչափի գերակայությունը՝ որևէ մեկ, արդեն իսկ կնշանակի, որ պայմանական ասած՝ ձևաչափի տերը կամ տնօրենը կպարտադրի նաև խաղաղություն:
 
Բայց, դա արդեն այլ հարց է, այլ իրավիճակ, ու դա խոսում է այն մասին, որ խնդիրը  ձևաչափերի քանակը չէ, այն պատճառ չէ, այլ հետևանք կամ արդյունք՝ միջազգային, ռեգիոնալ իրողությունների հետևանք կամ արդյունք: Կամ մի շարք կարևոր խաղացողների պայմանավորվածությամբ կձևավորվի մեկ ձևաչափ՝ ինչպես օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պարագայում, կամ մեկ խոշոր խաղացող կկարողանա մյուս մրցակիցների հանդեպ հասնել այնպիսի գերակայության, որ կհաստատի նաև կոնֆլիկտի կարգավորման կամ կառավարման մեկ ձևաչափ՝ դրանից բխող վարքագիծ թելադրելով կոնֆլիկտող կողմերին: Հակառակ պարագայում, աշխարհաքաղաքական մրցակիցները ձգտելու են հաստատել իրենց գերակայությունը և հենց դրանից էլ օգտվելու է Բաքուն: Բնականաբար, Երևանի համար առաջանում է հարց՝ ի՞նչ անել, եթե Բաքուն խաղում է այդ խաղը, և խոշոր հաշվով օգտվում նաև այն հանգամանքից, որ աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության պայմաններում որևէ մեկը չի ցանկանում բաց և ինտենսիվ խաղալ Բաքվի դեմ՝ անկախ ռազմավարական նպատակներից:
 
Երևանն իհարկե պետք է ձգտի բազմակողմ խաղի առավելագույն ինտենսիվության, այդ մեթոդաբանության հարցում ձգտելով որևէ կերպ հետ չմնալ Բաքվից, իսկ հնարավորության դեպքում նաև անցնել առաջ: Այստեղ Հայաստանի համեմատական առավելությունը կարող է լինել արժեհամակարգային դաշտում: Բայց, այդ դաշտի «ցանքսը» պետք է տեղի ունենա առավելապես ներքին կյանքում, իսկ արտաքին տիրույթում կարող են ակնկալվել միայն պտուղներ: Երբ  Հայաստանի վարչապետը Եվրոպայի խորհրդարանում իր ելույթը կառուցում է ժողովրդավարության առանցքով, այդ ժողովրդավարության բովանդակությունը պետք է համապարփակ ձևով կառուցվի  Հայաստանում,  քաղաքական, տնտեսական, իրավական, հասարակական,ռազմական արդիականացող միջավայրերի ձևավորման և ինստիտուցիոնալացման գործընթացի տեսքով: Միայն այդպես է հնարավոր բարձրացնել Հայաստանի կարողունակությունը, և միայն կարողունակության աճն է, որ թույլ կտա բարձրացնել նաև արտաքին քաղաքական տիրույթում նպատակների մշակման, ձևավորման և սպասարկման միտված աշխատանքի ՕԳԳ-ն: Ընդ որում, հենց նաև դրա արգելակման համար է, որ Բաքվին պետք չէ խաղաղությունը: Մեծ հաշվով, Ադրբեջանը ներկայումս հենց խաղաղությունն է իրեն համարում թշնամի, այն մտայնությամբ, որ Հայաստանը չունի «թշնամի» լինելու ներուժ, ուժերի հարաբերակցությունը այդպիսին չէ: Իսկ ահա խաղաղությունը կարող է որակապես այլ դաշտ տեղափոխել մրցակցությունը:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: