ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ո՞վ է «ՀԱՄԱՍ»-ի հովանավորը

Ցանկացած վերլուծությունը ընդամենը վարկած է, բայց երբ մի շարք իրադարձություններ ժամանակի և աշխարհաքաղաքական սուր մրցակցության, եթե չասվի՝ ռազմա-քաղաքական դիմակայության համատեքստում դիտարկելիորեն դասավորվում են նույն գծի վրա, ապա մնում է եզրահանգել, որ իսրայելա-պաղեստինյան լարվածության գլխավոր շահառուները Թուրքիան և Ռուսաստանն են, և Իլհամ Ալիևը փորձում է այդ համերաշխությունից Հայաստանի հետ բանակցություններում առավելագույնը կորզել:

Իսրայելի դեմ Գազայի հատվածից  հարձակման առաջին օրն իսկ Բաքվի մամուլը բացահայտ գրեց, որ ՀԱՄԱՍ-ի թիկունքում կանգնած է Իրանը: Այդ քարոզչությունը փոքր-ինչ մեղմացավ, երբ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց, որ Վաշինգտոնը չունի ապացույցներ, որ Իրանն է կազմակերպել ահաբեկչությունը կամ մասնակից է: Հետևեցին ալիևյան վարչախմբի կողմից ի աջակցություն Իսրայելի  կազմակերպված մի քանի թատերական ակցիաներ, բայց պաշտոնական Բաքուն  առ այսօր խորհրդավոր լռություն է պահպանում: Փոխարենը խոսում է ակնհայտորեն վարչախմբի տեսակետներն արտահայտող մամուլը:
 
 
Իսրայելում իրավիճակի կտրուկ սրացմանը նախորդեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի այցը Բաքու, որտեղ նա հանդիպում ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Արդյունքում կողմերն ստորագրեցին տեղեկատվական անվտանգության մասին համաձայնագիր, ինչը նշանակում է, որ Ռուստատանը և Ադրբեջանը հատուկ ծառայությունների մակարդակով համակարգում են արտաքին քարոզչությունը: Մի քանի օր անց Անկարան խորհրդատվությունների հրավիրեց Ադրբեջանի երեսուն պետական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարներին, նրանց հյուրընկալեցին Թուրքիայի արտգործնախարարությունում:
 
Այս համապատկերին ադրբեջանական մամուլում վերլուծական հրապարակումներ հայտնվեցին G20 –ի գագաթնաժողովի ավարտին Հնդկաստանի, Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի  միջև նախաստորագրված փաստաթղթի աշխարհաքաղաքական նշանակության մասին, ըստ որի՝ Հնդկաստանից դեպի Եվրապա բեռնափոխադրումների նոր երթուղի է ծրագրվում, որը շրջանցում է Թուրքիան և նախապատվությունը տալիս Իսրայելին, որի միջերկրածովյան նավահանգիստները պետք է արդիականացվեն և ապահովեն խոշորածավալ բեռների ընդունումը: Հրապարակումներից մեկում բաց տեքստով ասված է, որ Էրդողանը չէր կարող ձեռքերը ծալած նստել և հաշտվել Թուրքիան անտեսող ծրագրի իրացման հետ:
 
Իսրայելա-պաղեստինյան պատերազմն, ըստ այդմ, հնարավորություն է, որպեսզի Հնդկաստան-Եվրոպա բեռնափոխադրումների նախագծի հովանավորները հաշվի առնեն նաև Թուրքիայի «կարևորությունը»: Բաքվի կարծիքով՝ դա լիովին կհամապատասխանի Ադրբեջանի շահերին, քանի որ միջազգայնորեն պահանջված կլինի «Միջին միջանցքի» գործարկումը: Իսկ դա ենթադրում է Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա ուղղակի հաղորդակցություն կամ պարզ ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկում, ինչը ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագծումն է՝ ի հակակիռ ԱՄՆ-Հնդկաստան-Եվրամիության:
 
Բիշքեկում Պուտին-Ալիև բանակցություններից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Նովակը խոսել է Տիխորեցկ-Բաքու նավթամուղի թողունակությունը մեծացնելու և տարեկան չորս միլիոն տոննա ռուսական նավթ Ադրբեջան առաքելու նախագծի շուրջ Մոսկվա-Բաքու համաձայնության մասին: Ադրբեջանական կողմի մեկնաբանությամբ՝ խոսքն այն մասին է, որ ռուսական ավելի էժան նավթը կօգտագործվի ներքին կարիքների համար, իսկ նույն ծավալի ադրբեջանական նավթը բարձր գներով կարտահանվի միջազգային շուկա: Այդ դեպքում Ադրբեջանը տարեկան կունենա շուրջ մեկ միլիարդ դոլար հավելյալ եկամուտ:
 
Հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Հնչել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և հանրաճանաչ նորմերի հիման վրա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելու հստակ պատրաստակամություն: Ադրբեջանական կողմն ԱԳՆ-ի մեկնաբանության մակարդակով Փաշինյանին վերագրել է «ագրեսիվ հռետորաբանություն»՝  նկատի ունենալով Արցախում իրականացված էթնիկ զտումների և շրջափակումների մասին Հայաստանի վարչապետի դիտարկումները: Բաքվի գնահատմամբ՝ դա «վտանգում է խաղաղության հեռանկարը»: Գրեթե զուգահեռ՝ ադրբեջանական մամուլում վերլուծություններ են արվում, որ պատերազմն Իսրայելում կտևի երկար, կնվազեն գազի արդյունահանման և արտահանման ծավալները, և Բրյուսելը «ստիպված կլինի Ադրբեջանից հավելյալ մատակարարումներ խնդրել»:
 
Ինչ խոսք, ցանկացած վերլուծությունը ընդամենը վարկած է, բայց երբ մի շարք իրադարձություններ ժամանակի և աշխարհաքաղաքական սուր մրցակցության, եթե չասվի՝ ռազմա-քաղաքական դիմակայության համատեքստում դիտարկելիորեն դասավորվում են նույն գծի վրա, ապա մնում է եզրահանգել, որ իսրայելա-պաղեստինյան լարվածության գլխավոր շահառուները Թուրքիան և Ռուսաստանն են, և Իլհամ Ալիևը փորձում է այդ համերաշխությունից Հայաստանի հետ բանակցություններում առավելագույնը կորզել: Ավելի ճիշտ՝ նա ռուս-թուրքական էներգետիկ, կոմունիկացիոն և լոգիստիկ նախագծերի իրացման գործիք է: Եվ բավական մեծ է հավանականությունը, որ նա ինչ-որ պատրվակով, հենց թեկուզ վարչապետ Փաշինյանի ,,ագրեսից հռետորաբանության,, պատճառով կտապալի Բրյուսելում նախապատրաստվող բանակցությունները:
 
Չէ՞ որ Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է  հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրել նախ փորձագետների և արտգործնախարարների, ապա և առաջնորդների մակարդակով: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում չի բացառել Բրյուսելից զատ այլ հարթակներում Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությունը: Երեկ Թուրքիայի նախագահը խստորեն դատապարտել է Իսրայելին՝ Գազայի հատվածում ,,քաղաքացիական բնակչությունը թիրախավորելու,, համար: Իսրայելի Անվտանգության խորհուրդը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս արագ այդ երկրից հեռանալու ծանուցում է արել: «Ո՞վ է ՀԱՄԱՍ-ի հովանավորը»  հարցին պատասխան, կարծես թե, ուրվագծվում է:
 
Հեղինակ՝ Մուսա Միքայելյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: