ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բիշքեկում ամենաշատը «սրտնեղել» է Լուկաշենկոն․ ԱՊՀ երկրների ղեկավարների «ակումբը»՝ առանց Փաշինյանի

Արցախյան հակամարտությանը և Հայաստանին Լուկաշենկոն անդրադարձել էր ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։ Նախ՝ գոհունակությամբ նշել էր, մեջբերում․ «ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել»։ Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե «հաջողությամբ լուծված» ասելով ո՞ր հակամարտությունները նկատի ունի։ Լուկաշենկոն նաև ասել է՝ «Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերային է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ»։

Բիշքեկում՝ Ալա-Արչա պետական ​​նստավայրում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Առաջնորդները նախ զրուցել են առանձին, իսկ ավելի ուշ քննարկումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
 
Պետությունների ղեկավարները ամփոփել են 2023 թվականի փոխգործակցության արդյունքները և նշել ապագայի հիմնական խնդիրները։ Գագաթնաժողովը, սակայն, ընթացել է առանց Երևանի մասնակցության։ Հայաստանի վարչապետը և արտգործնախարարը չեն մեկնել Բիշքեկ, բայց ԱՊՀ երկրների ճյուղային հանձնաժողովներում ներկայացվածությունը պատվիրակությունների մակարդակով եղել է։
 
Ուշագրավ է, որ առանց Հայաստանի մասնակցության քննարկվել է ոչ միայն Արցախին, այլև հենց Հայաստանին առնչվող հարցեր։ Այդ թվում՝ Պուտին –Ալիև երկկողմ հանդիպման ժամանակ։
 
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կարող է բանակցությունների համար երկու երկրների ներկայացուցիչներին ընդունել Մոսկվայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջնորդությունը առաջարկել է ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստում՝ Հայաստանի բացակայության պայմաններում։
 
«Օրակարգում խաղաղության պայմանագրի հարցն է, որ վերջակետ դրվի այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին դրանում ցուցաբերել համակողմանի աջակցություն։ Պատրաստ ենք ստեղծել բոլոր հնարավոր պայմանները Մոսկվայում բանակցությունների կազմակերպման համար, եթե պահանջվի, ցանկացած ձևաչափով։ Մենք կօգնենք ապահովել, որ այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները։ Իհարկե, ընտրությունը միշտ համապատասխան երկրինն է»։
 
Մոսկվան այժմ առաջարկում է հանդիպում կազմակերպել նախ՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների և փորձագետների ձևաչափով։ Արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ Մոսկվան այսպես ասենք՝ «նեղացել» է Երևանից բիշքեկյան հանդիպմանը չմասնակցելու համար։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը համոզված է, որ բանակցային տարբեր հարթակների աշխատանքները, ամեն դեպքում, հնարավոր չի լինի մերժել։
 
«Խոսվել է, որ կա ակնկալիք արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու։ Մենք տեսանք, որ Հայաստանի արտգործնախարարը չմեկնեց և այդ հանդիպումը չեղավ, բայց նախագահների հանդիպման մասով խոսք, կարծես, չի էլ եղել։ Այս տեսանկյունից կողմերը տակտիկական իրենց նկատառումներն ունեն, ես նկատի ունեմ՝ Երևանն ու Բաքուն, և մեկնել կամ չմեկնելը ես պայմանավորում եմ զուտ այդ նկատառումներով։ Խոշոր հաշվով, իմ գնահատմամբ, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն չեն էլ կարող անտեսել որևէ հարթակ, լինի դա արևմտյան, թե ռուսական։ Այս իմաստով, իմ գնահատմամբ, Ալիևի Գրանադա չմեկնելը կամ Հայաստանի վարչապետի Բիշքեկ չմեկնելը ավելի շուտ տակտիկական դրսևորումներ են, քան ինչ-որ ռազմավարական բեկման վկայություններ կամ նշաններ»։
 
 
ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեկում նախօրեին կայացավ Պուտին-Ալիև հանդիպումը։ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկած հարցերից առաձնապես շատ տեղեկություն չկա, բայց հանդիպման սկզբում, Պուտինը հայտարարեց՝ պետք չէ թաքցնել, որ թիվ մեկ թեման Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է։
 
Արցախի հարցի քննարկումն առանց Հայաստանի մասնակցության, վերջին շրջանում արտառոց մոտեցում չէ, ասում է քաղաքական վերլուծաբանը։ Հակոբ Բադալյանը ասածը հիմնավորում է նրանով, որ Երևանն ինքն իրեն հեռացրեց այդ հարցից․
 
 «Այդ հարցը մնաց գերազանցապես Ադրբեջանի և Ռուսաստանի տիրույթում կամ որևէ այլ՝ երրորդ կողմի, որը կփորձի այդ հարցով ինչ-որ քննարկումներ անել Ադրբեջանի հետ։ Սա չի նշանակում Երևանի բացարձակ ոչ առնչություն այդ թեմային, բայց Երևանի գիտակցված հեռացումը բավական ակնառու էր։ Նաև այստեղ պետք է փնտրել գուցե Բիշքեկ չմեկնելու՝ Նիկոլ Փաշինյանի պատճառներից մեկը, որովհետև Բիշքեկում Պուտինը հայտարարեց, որ թիվ մեկ խնդիրը ԼՂ շուրջ առկա իրավիճակն է։ Իսկ այստեղ Ռուսաստանը արդեն քննարկելու բան ունի Ադրբեջանի հետ և այդ քննարկման առանցքային թեման, բնականաբար, լինելու է խաղաղապահների հետագան։ Ռուսաստանը փորձելու է լուծել մնալու հարցերը՝ դրա հիմնավորումը, ժամկետները, գինը և այլն։ Ինչպե՞ս կլուծեն այդ հարցը Մոսկվան ու Բաքուն՝ արդեն կերևա առաջիկայում»։
 
Բիշքեկյան նրբություններից մեկն էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն էին Հայաստանի մասին։ Դրանք զայրացրել են Հայաստանում վերլուծական դաշտի մի մասին։ Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ միանգամից արձագանքեց Լոկաշենկոյի խոսքերին․
 
«Հայաստանը պարտավոր է Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնել, հետ կանչել մեր դեսպանին Մինսկից… Սա ամենաքիչն է, որ պետք է անի Հայաստանը: Չի կարելի թույլ տալ, որ Լուկաշենկոյի նման արյունարբու բռնակալը ծաղրի մեր երեխաների հիշատակը»:
 
Արցախյան հակամարտությանը և Հայաստանին Լուկաշենկոն անդրադարձել էր ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։ Նախ՝ գոհունակությամբ նշել էր, մեջբերում․ «ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել»։ Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե «հաջողությամբ լուծված» ասելով ո՞ր հակամարտությունները նկատի ունի։ Լուկաշենկոն նաև ասել է՝ «Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերային է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ»։
 
Լուկաշենկոյի այս հայտարարությանն ի պատասխան՝ «բարեկամ և ոչ բարեկամ կամ դաշնակացային և ոչ դաշնակցային» վարքագծից Հակոբ Բադալյանը հիշեցնում է բոլորովին հակառակ իրավիճակ․
 
«Նույնիսկ քննարկման ենթակա չէ այն, որ Հայաստանի հանդեպ այդպիսի վարքագծով աչքի են ընկել հենց ԱՊՀ երկրները։ Նորություն չէ այդ վիճակը և այդ իրավիճակը անգամ 2018-ից հետո ստեղծված իրավիճակ չէ։ Չափազանց խոսուն մի օրինակ կա․ 2015 թվականին Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ պետությունների մոսկովյան վեհաժողովում շատ խոսուն ձևով հայտնեց, որ նույնիսկ հեռախոսը չեն վերցնում և չեն զանգահարում Երևան՝ հետաքրքրվելու, թե ինչպիսի վիճակ է սահմանին։ Իսկ այդ շրջանում սահմանին մոտ 2-3 տարի բավական լարված իրավիճակ էր։ Մենք գիտենք, որ ՀԱՊԿ երկրները ԱՊՀ երկրների գործնականում մեծ մասն են կամ արդեն գրեթե նույն կազմն է»։
 
Վերլուծաբանի կարծիքով, սակայն, այս ամենը հիմք չէ ավելորդ ջանք ու եռանդ ծախսելու Բելառուսին ինչ-որ բան ապացուցելու համար։ Անգամ հավանական է համարում, որ նման ելույթը մտածված էր՝ իրական հարցերից ուշադրություն շեղելու համար։
 
Այնպես որ՝ ճիշտ կլինի, որ Հայաստանն ուշադրությունը սևեռի ոչ թե հարաբերություններ պարզելու, այլ իրապես՝ ԱՊՀ գործընկերների հետ առկա խնդիրների լուծումները գտնելու վրա, կարծում է վերլուծաբանը։
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: