ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է․ որբերի հայրիկ Թումանյանը

Թումանյանն իր ողջ կյանքը նվիրել էր իր ժողովրդին, ազգային ճակատագրով մտահոգվել, տառապել։ Եվ պատահական չէ, որ ընդամենը 54 տարեկանում՝ մահից առաջ, նա մի զառամյալ ծերունու էր հիշեցնում։

«Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու, թե՛ բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն», - իր ժողովրդի պատմության ծանրագույն օրերին գրել է Ամենայն հայոց բանաստեղծը Զորավար Անդրանիկին:
 
Թումանյանն իր ողջ կյանքը նվիրել էր իր ժողովրդին, ազգային ճակատագրով մտահոգվել, տառապել։ Եվ պատահական չէ, որ ընդամենը 54 տարեկանում՝ մահից առաջ, նա մի զառամյալ ծերունու էր հիշեցնում։
 
 
«Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը, որ, ասես թե մի հսկայական փոթորիկից կռացած, համատարած խուլ աղմուկի ու իրարանցումի մեջ, ամեն կողմից առաջ են հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, կմախքներ, որ դեռ շնչում էին. . .», -այսպիսինն էր Թումանյանի առաջին տպավորությունը Էջմիածնից, երբ բանաստեղծը շտապեց իր ժողովրդին օգնության։
 
Նա անքննելի հեղինակություն էր, ուստի օգտագործելով իր կապերը՝ կարողացավ գումար հավաքել Էջմիածնի պատերի տակ ծովացած որբերին օգնելու համար։ Սակայն դա քիչ էր․ նա իր և դուստրերի անձն էլ դրեց զոհասեղանին՝ լավ իմանալով, որ համաճարակը կարող է մահացու լինել։
 
Բայց Թումանյանը ուշադիր էր իր շրջապատում բոլորի նկատմամբ։ Նա Էջմիածնից տուն ուղարկեց Կարինե Քոթանջյանին, այդպես տուն էր ուզում ուղարկել ուսուցչուհի Սաթենիկ Օհանջյանին, որը չլսեց Թումանյանին, մնաց եւ մահացավ համաճարակից եւ որի մահը հատկապես ծանր տարավ բանաստեղծը:
 
 
Որբերի առօրյան թեթեւացնելու եւ տխրությունը մի փոքր փարատելու համար նա հազար ու մի հնարք էր մտածում: Այդպես՝ երեխաներին քաջալերելու համար, բանաստեղծը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը, նրան Թումանյանը կտանի իր տուն ծանոթացնելու Անդրանիկի հետ: Եվ այս պայմանն իրոք գործում էր: Երեխաները մոռացած իրենց վշտերն՝ ինքնամոռաց տրվում էին ուսմանը՝ Անդրանիկին գեթ մեկ անգամ տեսնելու համար:
 
Թումանյանի դուստրը՝ Նվարդը, իր հուշերում պատմում է, որ մի օր կաթողիկոսարանի վերակացուն բողոքում է, թե որբերը թռչկոտում են նստարանների վրա և մի քանիսն արդեն կոտրել են։ Թումանյանը լցվում է անսահման ուրախությամբ․ ուրեմն կոտորածի սարսափները հաղթահարված են, որբուկներն արդեն անկարգություն են անում, ուրեմն կյանքը հաղթել է։
 
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: