ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իմ սե՛ր, իմ կի՛ն. Աբբաս Մարուֆի

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Կարոտիցդ ո՞ւր փախչեմ,
հուզումի՛ ճարտարապետ,
ո՞ւր գնամ, որ գալդ լսեմ,
ո՞ւր կանգնեմ, որ քայլելդ տեսնեմ,
ո՞ւր պառկեմ, որ շունչդ լսեմ,
ո՞ւր ման գամ, որ քո գրկում հայտնվեմ,
աչքս ո՞ւր բացեմ, որ հայացքիս մեջ հայտնվես
ո՞ւր ես,
ո՞ւր ես, որ քեզ տեսնելուց ավելի սիրուն ոչինչ չկա,
ո՞ւր մեռնեմ,
որ քո համբույրից աչքերս բանամ,
ո՞ւր ես։
 
 
****
 
Ոչինչ չէի ուզում քեզնից,
ի՛մ սեր
միայն ուզում էի
երկար քամուն
անցյալը հյուսեմ մազերիդ,
փունջ առ փունջ
քարկապ գցեմ նարնջագույն առասպելներին,
որ քայլելիս
բառերիս աստղերը
քեզ համար հարդագողի ճանապարհը սփռեն,
ուզում էի՝ ամեն ոլորանին
մի բանաստեղծություն
հպվի վարսերիդ,
որ հայելու դիմաց կանգնես,
ու ձեռքերիցս բացի,
ոչինչ կրծքիդ չդիպչի։
Ուզում էի ամբողջ ճամփեն հետդ լինել,
շնչել,
քեզ համար կռվել,
հանուն քեզ վիրավորվել
ու հպարտ կանգնել ոտքերիդ առաջ՝
քաղաքի հուշասյունին։
 
 
****
 
Մի՞թե չեն ասում՝
ամեն մարդ մի անգամ է սիրահարվում,
ինչո՞ւ, երբ
ամեն առավոտ բաց ես անում աչքերդ,
էլի կարոտում եմ քեզ,
ինչո՞ւ, երբ անցնում ես կողքովս,
էլի քո շունչն եմ առնում,
ինչո՞ւ, երբ ամեն անգամ ծիծաղում ես,
գրկումդ էլի կորցնում եմ ինձ,
ինչո՞ւ, երբ ամեն անգամ մարմինդ եմ գտնում,
շորերս էլի քանդուքարափ են լինում։
Իմ սիրո՛ւն ծաղիկ,
քեզ գովելու համար
դրախտը շատ համեստ տեղ է.
այս երերուն ձեռքերով
քեզ կհասցնեմ Աստծուն։
 
 
****
 
Քեզ սիրելն
ամենասիրուն ծաղիկն է,
որ արարել է Աստված,
ասե՞լ էի՝
արևն ու ծիծաղդ՝
ինձ,
գարունն ու լինելդ՝
ինձ։
Սիրտս քո վիզն եմ կախում,
ես ու հայացքս՝
քեզ։
 
 
****
 
Նարինջ ես բուրում,
ի՛մ սեր.
գարնա՞նն ես գալու,
թե՞
աշնանը հասնելու։
 
 
****
 
Քեզ հետ գետի մոտ քայլելուց,
խաչմերուկներն անցնելուց,
քեզ նայելուց,
հետդ խոսելուց,
իրար հետ ուտելուց,
երազում քեզ տեսնելուց,
ոտնաձայներիցդ,
ծիծաղիցդ,
քեզ համբուրելուց
շուրթերիդ անկյուններից
հասկանում եմ, որ սիրում ես ինձ։
 
 
****
 
Աստված չանի՝ մարդ ինչ-որ մի բան կամ մեկին կորցնի,
դառնում է ասեղ,
որ ամբողջ տունն էլ տակնուվրա անես, չես գտնի,
գորգը թիզ-թիզ կշոշափես,
բայց չի լինի:
Կմտածես՝ դե լավ, հաստատ մի տեղ դրել եմ,
որ հիմա չեմ հիշում,
հետո առանց հիշելու
ամբողջ սրտով կբղավես
ու կնստես…
 
 
****
 
Աշխարհն ինչ անապահով է դարձել.
թող ձեռքերդ
թաքցնեմ իմ գրպանում,
թող գեղեցկությունդ կուլ տամ,
աշխարհն անապահով է դարձել,
ի՛մ կին:
 
 
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի
 
 
Աղբյուր՝ granish.org


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: