ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանսիան անում է այն, ինչի մասին խոսել ենք ավելի վաղ

Ֆրանսիան անում է այն, ինչի մասին խոսել ենք ավելի վաղ

 Ֆրանսիայի արտգործնախարարը չի հայտնել ժամկետներ, սակայն հայտարարությունը անշուշտ կարևոր է: Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության հարցին անդրադարձել եմ անցնող շաբաթների և ամիսների իմ հրապարակումներում, խոսելով այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերության սերտացումը, ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ֆրանսիայից թերևս կենթադրի նաև այդպիսի քայլ: Առավել ևս, որ Ֆրանսիան կլինի Սյունիքում հյուպատոսություն հիմնած երրորդ երկիրը: Մինչ այդ Կապանում իրենց այդ ներկայացուցչություններն են հիմնել նախ Իրանը, հետո՝ Ռուսաստանը:
 
Չի բացառվում, որ Ֆրանսիայից հետո կլինեն նաև այլ երկրներ, որոնք դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնեն Կապանում: Այդ քայլերն անկասկած պայմանավորված են ոչ թե հյուպատոսական գործառույթներով, այլ աշխարհաքաղաքական շահերով, որոնք պահանջում են «գետնի վրա» առավել ուղիղ ներկայություն, առնվազն տեղի ունեցող զարգացումների առնչությամբ առավել հանգամանալից տեղեկացվածություն ունենալու համար: Սա մի կողմից անկասկած կարևոր աշխատանքային հնարավորություն է Հայաստանի համար՝ այդ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափում ևս մեկ հաղորդակցային խողովակի առկայության տեսանկյունից, մյուս կողմից իհարկե այդ բավականին աշխուժացող հետաքրքրությունը նշանակում է Սյունիքով անցնող ճանապարհների հարցի միջազգայնացման առավել բարձր աստիճան, և հաշվի առնելով նաև այսօր միջազգային հարաբերություններում ռազմա-քաղաքական անկանխատեսելիության բարձր աստիճանը, ակտիվությունը Հայաստանի համար աշխատանքային հնարավորություն լինելուց զատ նաև թերևս պետք է լինի առավել զգոն լինելու ազդակ: Խոսվում է նաև այն մասին, որ հյուպատոսարանների հիմնման քայլերը ունեն նաև անվտանգային նշանակություն: Անշուշտ, դրանք այդ երկրների անվտանգության ռազմավարության մաս են, սակայն ամենևին ոչ Հայաստանի: Բոլորովին նորություն չէ, որ դիվանագիտական ներկայացուցչությունները որևէ կերպ չեն կանխում որևէ ռազմական գործողություն: Ավելին, կան մի շարք օրինակներ, երբ ռազմական գործողությունների պարագայում թիրախ են դարձել նաև արտերկրյա դեսպանատներ:
 
Հետևաբար, Կապանում դիվանագիտական ներկայացուցչությունների ավելացումը լինելով կարևոր աշխատանքային հնարավորություն, միաժամանակ նաև Սյունիքի հարցի միջազգայնացման բազմիմաստ ազդակ, բոլորովին չպետք է լինեն Հայաստանի անվտանգության մարտահրավերների հակազդման տեսանկյունից ավելորդ պատրանքների և չափազանցված սպասումների սնուցման աղբյուր: Դա միմիայն կխանգարի այն աշխատանքային հնարավորություններին, որ ձևւավորվում են գործընկեր երկրների այդօրինակ որոշումներով: Եվ միայն բոլոր ուղղություններով աշխատանքն է, որ կարող է լինել Հայաստանի անվտանգության մարտահրավերների հակազդման ճանապարհ և միջոց:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: