ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քաղաքական ժե՞ստ, թե՞ վտանգավոր քայլ․ հայ-ամերիկյան վարժանքները՝ Մոսկվայի անհանգստության առիթ

Սեպտեմբերի 11-ից մեկնարկող հայ-ամերիկյան տասնօրյա զորավարժությունները թեև խաղաղապահ առաքելություն տրամաբանության շրջանակում են, սակայն արդեն բազմաթիվ անհանգստությունների ու մտահոգությունների առիթ են դարձել։

Սեպտեմբերի 11-ից Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Դրանք կշարունակվեն 10 օր և կընթանան ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում։ Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության՝ վարժանքները խաղաղապահ բնույթի են․ հայ և ամերիկացի զինվորականները կատարելագործելու են միջազգային խաղաղապահ առաքելություններում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողությունները։ Չնայած այս հիմնավորումներին՝ զորավարժությունները լուրջ դժգոհություններ են հարուցել Մոսկվայում։ Թեև նշվել է նաև, որ Երևանն ու Վաշինգտոնն առաջին անգամ չեն նման վարժանքներ կազմակերպում, բայց Ռուսաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով շարունակում են քննադատել Հայաստանի որոշումը։ Վերաբերմունքը միանշանակ չէ նաև փորձագիտական դաշտում։
 
Սեպտեմբերի 11-ից մեկնարկող հայ-ամերիկյան տասնօրյա զորավարժությունները թեև խաղաղապահ առաքելություն տրամաբանության շրջանակում են, սակայն արդեն բազմաթիվ անհանգստությունների ու մտահոգությունների առիթ են դարձել։
 
Զորավարժություններին ամերիկյան կողմից ընդգրկված է 85, Հայաստանից 175 զինվորական։ Ըստ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության՝ ամերիկացի զինվորականների կազմում է նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։
 
Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ արձանագրում է՝ զորավարժություններին ամերիկյան կողմից մասնակցում են ԱՄՆ Ազգային գվարդիայի, իսկ հայկական կողմից՝ ԶՈՒ–ի ստորաբաժանումները, ինչն արդեն անհավասար իրավիճակ է ստեղծում։ Ըստ փորձագետի՝ լավ կլիներ, եթե հայկական կողմը զորավարժություններին մասնակցեր պահեստազորայիններով, բայց Հայաստանը կայացած պահեստազոր, ըստ փորձագետի, չունի։
 
«Ազգային գվարդիան հենց ազգային պահեստազորն է, հասկանալի է, որ իրենք հավասար չեն իրենց մարտական ունակություններով ու կարողություններով, իրենց ԶՈՒ–ն Ազգային գվարդիայից ստանում է անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ներուժ՝ ճգնաժամերի ժամանակ, ինչպես տեսանք Իրաքում և Աֆղանստանում։ Սակայն մեր դեպքում պարապմունքներ անցկացնելն այդ օժանդակ ուժի հետ որքանո՞վ է նպատակահարմար․ ես սա շատ արդյունավետ չեմ կարող գնահատել»։
 
Հիմնական խնդիրը, ըստ Տիգրան Հովհաննիսյանի, այն է, որ հայ-ամերիկյան զորավարժությունները երկարատև, ռազմավարական, ծրագրված միջոցառման բնույթ չունեն։ Սա պարզապես քայլ է, որը ոչ այնքան իրական, որքան քաղաքական ուղերձ է պարունակում՝ կարծում է փորձագետը։
 
«Խաղաղապահությունը շատ լավ, բարի առաքելություն է, սակայն արդի պայմաններում մենք տեսնում ենք, որ դա չի աշխատում, քանի որ բավական է, որ մի փոքր փոխվեն պայմաններն ու ուժերի հարաբերակցությունը, և ուժեղ կողմը սկսում է թելադրել իր պայմանները։ Խնդիրն այն է, որ ցանկացած պատրաստված ստորաբաժանում պատրաստ կլինի կատարել նաև խաղաղապահ խնդիրներ որոշակի շտկումներից, վերապատրաստումներից հետո։ Բուն խաղաղապահ ստորաբաժանում պատրաստելը, նույնիսկ պարզ, տարրական 10 հոգանոց ջոկի պատրաստումը, ներդաշնակեցումը և ուսուցումը պահանջում է կես տարի»։
 
Հայ-ամերիկյան զորավարժությունները դեռ չսկսված մեծ անհանգստություն ու դժգոհություններ էին առաջացրել Մոսկվայում։ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը նախօրեին նաև ասել էր, թե որևէ լավ բան զորավարժություններից չի սպասում, ապա որոշումը տարօրինակ էր համարել հատկապես այն դեպքում, որ արդեն երկու տարի Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի վարժանքներին։
 
Դժգոհությունը շարունակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Դմիտրի Պեսկովը նշել է՝ Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ զորավարժությունների մասին որոշումներ կայացնում։
 
Ի՞նչ ռիսկեր են պարունակում հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը։ Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ասում է․
 
«Որևէ լրացուցիչ ռիսկ չեմ տեսնում։ Դրանք կկայանան «Զառ» և «Արմավիր» պոլիգոններում, սովորական զորավարժություններ են, քաղաքական ժեստի պես մի բան։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այդ կառույցը իր ողջ գոյատևման ընթացքում և իր ղեկավար ուժը՝ Ռուսաստանը, չեն կարողացել կատարել այն ներդաշնակեցումը և համախմբվածությունը, որը հաջողվեց կատարել ԱՄՆ-ին, չնայած ճգնաժամերին։ Կարող է իրավիճակը ինչ-ինչ պատճառներով շտկվել, բայց քիչ հավանական է, քանի որ պետությունների շահերի վեկտորները շատ են իրարից տարբերվում»։
 
Հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանին օգնելու համար չեն, այլ Հայաստանի կողմից ԱՄՆ-ին օգնելու տրամաբանության շրջանակում են՝ կարծում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը․
 
«Եթե մշակվեին միասնական զորավարժություններ՝ ի պաշտպանություն Հայաստանի, ապա դա կարող էր արդյունավետ լինել, նախ փորձի փոխանակման տեսանկյունից, հետո էլ հնարավոր ձևաչափերի տեսանկյունից, որպեսզի ՀՀ անվտանգությունը միասնաբար, այդ թվում և ԱՄՆ աջակցությամբ ապահովվեր, սակայն այս զորավարժությունը ենթադրում է ոչ թե ԱՄՆ աջակցություն Հայաստանին, այլ ենթադրում է Հայաստանի մասնակցությունը ամերիկյան առաքելություններում։ Մեծ հաշվով, եթե օբյեկտիվ դիտարկենք, ապա՝ Հայաստանի աջակցությունը Ամերիկային։ Սա Հայաստանի համար արդյունավետության տեսանկյունից արդյունավետ ձևաչափ չէ»։
 
Ռուսական մտահոգություններին ու անհանգստություններին զուգահեռ ամերիկյան կողմը հիշեցնում է՝ համատեղ զորավարժություններ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում Երևանն ու Վաշինգտոնն առաջին անգամ չէ, որ անցկացնում են։
 
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը այս առումով նկատում է․
 
«Մեկ անգամ եղել է զորավարժություն Հայաստանի տարածքում և դա եղել է շատ լուրջ սխալ։ Այդ ժամանակ սցենարը եղել է այն, որ ԱԷԿ–ում պայթյուն է լինում, և Ամերիկան գալիս է և փրկարարական գործողություններ է իրականացնում Հայաստանում։ Նման սցենարներով զորավարժություններ Հայաստանին ընդհանրապես պետք չեն։ Ամեն դեպքում պետք է շատ լուրջ վերաբերվել նաև այսօրվա իրավիճակին, որը տարբերվում է 10 տարի առաջվա իրավիճակից»։
 
Անհանգստության նշաններ կան նաև Հայաստանի հարավային հարևան Իրանից և քաղաքագետը հորդորում է զգույշ լինել տարածաշրջանի բարեկամ երկրների հետ հարաբերություններում։
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: