ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հնարավոր է՝ գնան ամեն քայլի, ընդհուպ մինչև զինված հարձակումների. ՌԴ-ն պատրաստ է ընդդիմությանն օգտագործել. Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ եթե վերլուծելու լինենք ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ակնհայտորեն երևում է, որ այնտեղ սկսում են գործել ինչ-որ խմբավորումներ։ Վերջինս Ստեփանակերտում իրավիճակը գնահատում է անորոշ, միևնույն ժամանակ՝ հասկանալի՝ հետագա զարգացումներով։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ցույց է տալիս, որ համակցված գործողություններ են ընթանում Ռուսաստանի և Արցախում հայտնված նոր կոռումպացված խմբավորման միջև։ Ռուսաստանն իր մտադրություններն ու քայլերն է իրականացնում Արցախում, այժմ էլ նույնն անելու է իր նոր գործընկերների՝ դաշտ եկած իշխանության ներկայացուցիչների հետ։ Խմբավորման և ՌԴ-ի համատեղ քայլերը իրականացվելու են հենց դրա համար, որ ռուսները կարողանան տարածաշրջանային իրենց քաղաքականության հարցն անցկացնեն։ Այդ պայմանավորվածությունները հիմնված են շահերի ընդհանրության վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
 
Վերջինս կապ է տեսնում նաև ԼՂ-ում առկա դրության, Արայիկ Հարությունյանի հրաժարականի և ՌԴ-ի Կարմիր խաչի կողմից Ակնայի (Աղդամ) ճանապարհով դեպի ԼՂ հումանիտար օգնությամբ բեռնատար ուղարկելու միջև։ Ըստ նրա, սակայն, այստեղ ԼՂ նոր իշխանություններն անակնկալի եկան, որով էլ նսեմացվեց, այսպես կոչված, «5-րդ շարասյան» դերը թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ-ում։
 
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական Կարմիր խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար է ուղարկել ԼՂ: Ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից՝ ԼՂ իշխանությունները որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը ԼՂ: Սակայն, ըստ ԼՂ տեղեկատվական շտաբի, Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը, այն է, որ պետք է Լաչինի միջանցքը ևս գործարկվեր, և ԼՂ ղեկավարությունը թույլ չի տվել, որ ՌԴ-ի ուղարկած բեռը մտնի ԼՂ:
 
Ըստ Մեհրաբյանի՝ առաջին հերթին Աղդամի ճանապարհը դարձավ պատրվակ, որով էլ սկսեցին պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը, և վերջնարդյունքը եղավ այն, որ նրա հրաժարականի հիմքում դրվեց այդ պնդումը։
 
«Հետո եկավ նրան փոխարինող խմբավորումը, նրանք էլ շատ արագ ցույց տվեցին իրենց․ նույն օրը համաձայնություն տվեցին, որ Աղդամի ճանապարհով, այսպես կոչված, ՌԴ հումանիտար բեռը, որը հետո տարածվեց, որ ոչ թե հումանիտար բեռ է, այլ վերմակներ, մուտք գործի Ստեփանակերտ։ Հիմա ականատես եղանք, որ հանուն Ալիևի փրկության ՌԴ-ն զրոյացրեց իր դրածոներին։ Ռուսաստանցիները արցախցիներին նույնիսկ այս դեպքում խաբեցին»,- նկատում է նա։
 
Քաղաքագետի խոսքով՝ այս բոլոր քայլերից առավել է ընդգծվում այն, որ ՌԴ-ն պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ, և վերջիններիս շահերն ավելի են բխում միմյանց հետաքրքրություններից:
 
«Մի ժամանակ կային նաև այլ խմբավորումներ. Ռուբեն Վարդանյանը, օրինակ, ասում էր՝ Աղդամի ճանապարհի մասին հայտարարություններ անողներն ու դրանից օգտվողները սպասարկում են Ադրբեջանի շահերը, այժմ էլ ողջունում և իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ որոշումն ընդունող մարդկանց։ Սա ցույց է տալիս, որ նա պարզապես քաղաքական «յալանչի» է։ Պարզ երևում է, որ ՌԴ-ն իր պահանջները տարածաշրջանում թելադրելու համար օգտագործում է իր բութ գործիքները՝ ընդդիմության ներկայացուցիչներին, Ադրբեջանին և «6-րդ պալատին»»,- կարծում է զրուցակիցը:
 
Անդրադառնալով Հայաստանի ընդդիմության կողմից կրկին ակտիվ տարածվող այն հայտարարություններին, թե ԼՂ հարցը պետք է լուծվի փողոցում՝ քաղաքագետը դրանք ևս «յալանչիություն» է որակում․ «Այն, որ ընդդիմությունը ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջում է այն օրերին, երբ Ադրբեջանը սահմանին փորձում է լարվածություն ստեղծել, նորմալ է. աջակիցներ են միմյանց։ Հիմա, եթե դուրս գան փողոցները, ոչինչ չի փոխվի, իրենց ոչ ոք չի միանա։ Հետո ի՞նչ պետք է բղավեն՝ «կեցցե՞ Աղդամը», «Լավրո՞վը», թե՞ «Մաշա Զախարովայի արև»։ Հնարավոր է՝ գնան ամեն տեսակի քայլի, ընդհուպ մինչև զինված հարձակումներ։ Ռուսաստանը պատրաստ է ընդդիմությանը օգտագործել տարածաշրջանում իր հարցերը լուծելու համար»։
 
Քաղաքագետի նկատառմամբ՝ այս պարագայում արդեն Հայաստանը պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկի։
 
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ վերջինս պատրաստվում է ՀՀ վարչապետի հետ զրույց ունենալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ, Մեհրաբյանը դրական է համարում դա:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: