ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինի և Էրդողանի միջանկյալ համաձայնությունն ու Կովկասը

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդության և առաջիկայում կպատրաստեն նոր փաթեթ, որը կփորձեն համաձայնեցնել ՄԱԿ հետ: Էրդողանը հույս կամ վստահություն է հայտնել, որ կհաջողվի պայմանավորվել գործարքը վերականգնելու հարցում: Սա է թերևս միջանկյալ համաձայնության ցուցիչը, կամ այսպես ասած՝ ռուս-թուրքական տեղատվության այս երկու-երեք ամիսների դադարի ցուցիչը, ինչը սակայն չի նշանակում մակընթացություն:

Սոչիում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումը ըստ ամենայնի հնարավոր է գնահատել միջանկյալ համաձայնության ռեգիոնալ կայունության վերաբերյալ: Պուտինն ու Էրդողանը, ինչպես հայտարարել են հանդիպումից հետո, քննարկել են թե երկկողմ, թե միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում և Կովկասի վերաբերյալ: Մանրամասներ չեն հնչել, սակայն Էրդողանը հայտարարել է, թե բոլոր ջանքերը գործադրում են ռեգիոնում հաստատուն խաղաղության հասնելու համար՝ «ոչ ոք պատերազմում չի հաղթում և ոչ ոք չի պարտվում խաղաղությանը», հայտարարել է Էրդողանը: Սա իհարկե վկայում է թերևս հարաբերական համաձայնությունների մասին, կամ այն մասին, որ կա կայունության շուրջ ընդհանուր ըմբռնում, սակայն ըմբռնում չկա իրավիճակի գնահատականների և հետագա հանգուցալուծումների ուղղությամբ, թե Սիրիայի, թե Կովկասի, թե Լիբիայի հարցում:
 
 
Հանդիպման առանցքային ինդիկատորը, համենայն դեպս հատկապես թուրքական կողմից շեշտադրված և քարոզչական բավականին լայն սպասարկման ենթարկված՝ հացահատիկային գործարքի վերականգնումն է: Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքը պարզապես խարդախության է դիմել, չի կատարել պարտավորությունները, այդ թվում նաև հացահատիկը կարիքավոր երկրներ ուղղելու մասով, իսկ Ուկրաինան «քողարկվելով» մարդասիրական համաձայնությամբ, այդ գոտում հարվածներ է հասցրել ռուսական ենթակառուցվածքներին: Պուտինը հայտարարել է, որ այդպես շարունակվել չէր կարող: Միաժամանակ նա ասել է, որ պատրաստ են քննարկել գործարքի վերականգնումը, եթե կատարվեն ՌԴ հետ համաձայնեցված բոլոր պայմանները, այդ թվում ռուսական գյուղմթերքի արտահանման սահմանափակումը, գյուղտեխնիկայի հարցում պատժամիջոցները, նաև գյուղոլորտի բանկային արգելքները:
 
 
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդության և առաջիկայում կպատրաստեն նոր փաթեթ, որը կփորձեն համաձայնեցնել ՄԱԿ հետ: Էրդողանը հույս կամ վստահություն է հայտնել, որ կհաջողվի պայմանավորվել գործարքը վերականգնելու հարցում: Սա է թերևս միջանկյալ համաձայնության ցուցիչը, կամ այսպես ասած՝ ռուս-թուրքական տեղատվության այս երկու-երեք ամիսների դադարի ցուցիչը, ինչը սակայն չի նշանակում մակընթացություն: Տեղատվությունը կասեցված է, մակընթացությունը՝ չսկսված, և չկա երաշխիք, որ տեղատվությունը կարող է վերսկսվել, ինչը թերևս կախված է ուկրաինական ճակատում իրավիճակից: Մասնավորապես, թերևս դրա մասին է Պուտինի հայտարարությունը, որ «Ուկրաինայում հակահարձակումը ոչ թե սայթաքում է, այլ ձախողում»: «Եվ հուսով ենք, որ այդ վիճակը կշարունակվի», հայտարարել է Պուտինը, ինչի տողատակում նշմարցում է թերևս ակնարկ, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ «մակընթացության» անցնելու համար Անկարայից ակնկալում է աջակցություն Ուկրաինայի հակահարձակման «ձախողման շարունակությանը», կամ առնվազն՝ դրա «ապահովման» հարցում Ռուսաստանի և Իրանի համար խնդիրներ չստեղծելու հարցում: Դա կարող է նշանակել, որ միջանկյալ համաձայնությունը որոշակկիորեն կլիցքաթափի, կամ առնվազն կառկախի նաև Կովկասում հնարավոր լարվածության կամ բռնկման ռիսկերը:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
 
Աղբյուր՝ 1in.am
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: