ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ է կանխատեսում Կոռնիձորի Արոն

ԵԿՄ հիմնադիր անդամ, ԼՂ առաջին պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը կարծում է, որ ԼՂ նախագահի հրաժարականը, հրթիռների տեղատարափը Սոթքում և սպասվող հանրահավաքը կառավարվում է ՌԴ-ից, որը, ըստ նրա, Հայաստանի պետականության անկման և Լեռնային Ղարաբաղի տրոհման ջատագովներից է:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով  Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական սադրանքը:
 
«Էական չէ՝ գործիքը կլինի Բաքո՞ւն, Թուրքիա՞ն, թե՞ մեկ այլ երկիր, երևույթը «команда, фас», տանում է դեպի Ռուսաստան: Այն զարգացումները, որոնք տիրում են Լաչինի միջանցքում, անցյալ տարվա սեպտեմբերյան և դրանց նախորդող դեպքերը պարզ ցույց են տալիս, որ խաղաղապահ առաքելությունը ոչ մի պարագայում չկատարեց իր պարտավորությունները: Իսկ ՌԴ-ն ամեն գնով պատրաստ է կործանել Հայաստանը, ավարտական փուլի բերել ԼՂ հարցը՝ մասնատել այն ՌԴ-ի և Ադրբեջանի միջև, արցախցիների հարցն էլ կլուծեն բնաջնջման կամ տեղահանման միջոցով: Այս ամենը անում է ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը»,- համոզված է Խուդավերդյանը:
 
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե ԼՂ-ում տիրող իրավիճակը կապված է այն բանի հետ, որ ՀՀ-ն այն ճանաչել է Ադրբեջանի մաս՝ վերջինս ասում է. «Երբևիցե Մարիա կամ Մարինկա Զախարովան ճիշտ բան խոսե՞լ է, կա՞մ Ալիևը: Բոլոր կլոր սեղանների ժամանակ ի՞նչ էր պարտադրվում հայկական կողմին՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, և այսպես շարունակ: Իսկ հիմա խոսքերը շուռ են տվել, թե եթե Հայաստանը ԼՂ-ն չճանաչեր Ադրբեջանի կազմում, նման բան տեղի չէր ունենա»:
 
Ըստ Խուդավերդյանի՝ ռուսները ազերիների հետ ԼՂ-ն կմասնատեն իրար մեջ, ՌԴ-ն կունենա իր ղեկավարը, Ադրբեջանը՝ իր, այն կդառնա «село, но свое село», կամ էլ «военный полигон»:
 
«Կջարդեն ղարաբաղյան չկայացած կամ կիսակայացած իշխանությունը, որը 35 տարվա մեջ ոչինչ չարեց ԼՂ-ի, ԼՂ բանակի, պաշտպանության համար: Եվ դրանից հետո նորից կլինեն պարտիզանական, կիսապարտիզանական մարտեր, ու չեմ կարող ասել, թե ինչպիսի դերակատարություն կստանձնի Ղարաբաղի ժողովուրդը և ինչպիսի դերակատարություն կունենա ՀՀ-ն ԼՂ հարցում: Ամեն ինչից զատ՝ ՀՀ իշխանությունները բոլոր ամբիոններում մարտեր են տալիս ԼՂ պաշտպանության համար, դա միայն կույրերը և Հայաստան պետություն չսիրողները չեն նկատում, որոնք ամենատարբեր թելերով կապված են Ռուսաստանի հետ»,- նշում է նա:
 
Զրուցակցի համոզմամբ՝ ՌԴ-ն որոշել է ևս մեկ անագամ «մատաղ անել» Հայաստանը՝ քաղաքական իմիջը իր երկրում և աշխարհում պահելու համար:
 
«Այսօր մենք հայտնվել ենք տեռորիստական, տարածք գրոհելու, ժողովուրդ սպանելու մեթոդը կիրառող պետությունների ճիրաններում: 44-օրյա պատերազմը մեզ ցույց տվեց, որ աշխարհն էր մեր դեմ, անկախ այն բանից, որ հիմա հարաբերություններ են փոխվել, սոցիալական ֆոնի վրա նրանք կարող են մեզ տալ սնունդ, շոր, կոշիկ, բայց ռազմական ֆոնին մեզ չեն աջակցելու»,- ասում է նա:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: