ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անարդարացի է սեփական պարտականությունները չկատարելը բարդել Երեւանի վրա․Հակոբ Բադալյան

Զախարովան հերթական անգամ կրկնել է, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետեւանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին Հայաստանի հայտնի դիրքորոշման, որ արտահայտվել է Պրահայից հետո. ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Զախարովայի այս «թեզը» օգտագործում են նաեւ Հայաստանի իշխանության ընդդիմախոսները: Իրենց գործն է իհարկե, բայց ըստ իս՝ բավականին անհեռանկար գործ, որովհետեւ բուն պրոցեսները ունեն իհարկե բոլորովին այլ տրամաբանություն եւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն էլ դրա հետեւանք է, իսկ Երեւանի հայտարարությունները՝ տարբեր խմբերի եւ Ռուսաստանի ալիբի: Ընդ որում, դա ոչ միայն անհեռանկար, այլ վտանգավոր գործ է, որովհետեւ իբրեւ սուր քննադատելով, իրականում «լոյալություն» են հաղորդում հենց այդ «վարկածին», ակամա, իսկ որոշների դեպքում իհարկե գուցե կամա:
 
Թե ինչու՞ Երեւանը Պրահայից գնաց այդօրինակ դիրքորոշման, թերեւս շատ պարզ է՝ դա սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան կանգնեցնելու գինն էր: Այո, գուցե շատերի համար զարմանալի, իսկ որոշների համար էլ «զայրանալի» թվա, բայց կանգնեցվել է թերեւս ոչ թե մեր սիրուն աչքերի կամ Ջերմուկի տեսարանների, այլ կոնկրետ քաղաքական պայմանների դիմաց: 
 
Բայց, դա Հայաստանի հանրության խնդիրն է, որը այդ առնչությամբ պատասխաններ պետք է պահանջի Հայաստանի իշխանությունից: 
Իսկ պահանջները, որ ներկայացվում են ռուս խաղաղապահներին, Ռուսաստանին, դրանք բխում են ուղիղ այն պարտավորություններից, որ Ռուսաստանը ստանձնել է ինքը՝ իր նախագահի ստորագրությամբ: Հետեւաբար, ոչ թե անարդարացի են պահանջները՝ ինչպես կարծում է Զախարովան, այլ անարդարացի է սեփական պարտականությունների չկատարելը բարդել Երեւանի վրա:
 
Երբ 2020 թվականին Պուտինը ստորագրում էր նոյեմբերի 9-ի  փաստաթուղթը, ստորագրում էր չճանաչելո՞վ Ադրբեջանի այսպես ասած «տարածքային ամբողջությունը»: Իհարկե ոչ, այլապես դրանից մի քանի օր անց նույն Պուտինը ռուսական պետական հեռուստաալիքին հարցազրույցում չէր ասի, թե՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները Ադրբեջանի մաս են»: Ըստ էության այն, ինչի համար Զախարովան եւ նրա անմիջական ղեկավար Լավրովը «մեղադրում» են Երեւանին, դեռեւս 2020 թվականի նոյեմբերին ասել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերից մեկի՝ Ռուսաստանի նախագահը: 
 
Ինչ խոսք, միանգամայն հասկանալի են այդ բոլոր հայտարարությունների ներքո հոսող քաղաքական գործընթացների եւ իրողությունների տարբեր շերտերը, հաճախ՝ հակասականությունները, հարաբերականությունները եւ այլն: 
 
Բայց, այդ ամենով հանդերձ, Ռուսաստանի խաղաղապահներին ներկայացվող պահանջները միանգամայն հիմնավոր ու արդարացի են, ու այդ պահանջների հիմքը հենց ՌԴ նախագահի ստորագրությունն է:
 
Միաժամանակ ընդգծեմ, որ այդ պատասխանատվությունը բացարձակապես չի «փոխհատուցում» այն պատասխանատվությանը, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցում ունեն Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերնախավերը: Եվ, որքան անարդարացի է ռուսների փորձը՝ սեփական քաղաքականությունից բխող ստորությունները եւ սեփական անկարողությունները «գցել» Հայաստանի վրա, նույնքան անարդարացի ու անպատասխանատու է Ռուսաստանը մեր անելիքի եւ պատասխանատվության թերացումների «ալիբի» սարքելը:
 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: