ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սա վտանգ է՞ Ամերիկյան գերակայությանը

Յոհանեսբուրգի գագաթնաժողովի ավարտին ԲՐԻԿՍ-ը հայտարարեց ընդլայնման մասին վեց երկրներով — Արգենտինա, Եգիպտոս, Եթովպիա, Իրան, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ: Սա կարևոր կետ է։

Յոհանեսբուրգի գագաթնաժողովի ավարտին ԲՐԻԿՍ-ը հայտարարեց ընդլայնման մասին վեց երկրներով — Արգենտինա, Եգիպտոս, Եթովպիա, Իրան, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ: Սա կարևոր կետ է։ Սա խմբի առաջին ընդլայնումն է 2010 թվականից ի վեր, երբ դրան միացավ ՀԱՀ-ը, և նրա ամենամեծ քայլը 2015 թվականից ի վեր, երբ հիմնադրվեց Զարգացման Նոր Բանկը: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Սարանգ Շիդորը Responsible Statecraft լրատվականում:
 
Ընդլայնումը դաշինք կմտցնի էներգառեսուրսներով հարուստ Պարսից ծոցի երկրներին, կբարձրացնի Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ներկայացվածությունը և կցուցադրի ներքին քաղաքական համակարգերի մեծ բազմազանությունը անդամ երկրների շրջանակում: Բացի այդ, տարածաշրջանային մրցակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի ընդգրկմամբ, ԲՐԻԿՍ-ը գնալով ավելի է դիտվում որպես լայն և բազմակողմ հաստատություն, որը կարող է ամրապնդել երկու պետությունների միջև հարաբերություններում առաջացող ջերմացումը:
 
Ակնկալվում էր, որ գագաթնաժողովում հստակ չափանիշներ կսահմանվեն նոր անդամների ընդունման համար։ Բայց կոնկրետ երկրների փաստացի ընդունման հայտարարությունը անակնկալ եղավ։
 
Հետագա ընդլայնումը` մոտ 20 պետություններով հերթացուցակում, այլընտրանքային կառույցների պահանջի նշան է` ընդհանուր խնդիրները լուծելու և Գլոբալ Հարավի այն պետությունների շահերը առաջ տանելու համար, որոնք բավարարված չեն ներկայիս համաշխարհային կարգով:
 
Գլոբալ Հարավի գրեթե բոլոր պետությունները ԲՐԻԿՍ-ում՝ և՛ հին, և՛ նոր, բացահայտ հակաամերիկյան չեն (ընդհակառակը, նրանցից շատերը Միացյալ Նահանգների մերձավոր գործընկերներն են, և նրանցից երկուսը նույնիսկ ամերիկյան զորքեր են տեղակայել): Բայց նրանք ցանկանում են զարգացնել այլընտրանքային աշխարհատնտեսական կառույցներ, որոնք կլրացնեն խորը բացերը և կշտկեն Ամերիկայի գլխավորած ներկայիս աշխարհակարգի թերությունները։
 
ԲՐԻԿՍ-ի առանցքային պահն այժմ անդամակցության ընդլայնումից անցումն է դեպի իր ինստիտուտների արդյունավետության բարձրացում: Սովորաբար, երբ ակումբն ընդլայնվում է, նպատակներին հասնելու դժվարությունը նույնպես բարդանում է։ Կասկածից վեր է, որ ԲՐԻԿՍ-ը դեռ շատ ծանր աշխատանք ունի՝ կառուցելու վստահելի կազմակերպություն տեղերում: Բայց այս ուղղությամբ քայլեր արդեն արվում են։
 
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը վերջերս կայացած մամուլի ասուլիսում ընդգծեց միայն շահերի բազմազանությունը ԲՐԻԿՍ-ի շարքերում, բայց կարծես թե անտեսեց դաշինքի նշանակությունը: Եթե ​​այո, ապա սա լուրջ սխալ է։
 
Վաշինգտոնը, ի պատասխան Յոհանեսբուրգի ազդանշանի, պետք է շտկի իր ոչ միայն անկատար, այլ երբեմն բացահայտ անարդյունավետ քաղաքական մոտեցումը Գլոբալ Հարավի նկատմամբ: Այդպիսով այն կկարողանա վերականգնել իր քանդվող հեղինակությունն ու ազդեցությունը և կօգնի արագ լուծել ամբողջ մոլորակի առաջ ծառացած հիմնական խնդիրները։
 
Աղբյուր՝ geopolitics.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: