ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դիվանագիտական տուրիզմի կենտրոն Հայաստանում

Կոռնիձորը կարծես թե վերածվել է դիվանագիտական տուրիզմի կենտրոնի, ուր այցելում են արտերկրի ամենատարբեր դիվանագետներ, դեսպաններ, դեսպանատների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, «ծանոթանում» են իրավիճակին, երբեմն լուսանկարվում, տեսանկարահանվում, մտահոգություն արտահայտում, եւ վերադառնում:

Կոռնիձոր է այցելել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նա, ըստ տարածված տեղեկության, պետք է ծանոթանա իրավիճակին, որ դրա վերաբերյալ զեկուցի ԵԱՀԿ գործող նախագահին, որը ներկայումս Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարն է՝ ԵԱՀԿ-ում նախագահում է այդ երկիրը: Կոռնիձորը կարծես թե վերածվել է դիվանագիտական տուրիզմի կենտրոնի, ուր այցելում են արտերկրի ամենատարբեր դիվանագետներ, դեսպաններ, դեսպանատների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, «ծանոթանում» են իրավիճակին, երբեմն լուսանկարվում, տեսանկարահանվում, մտահոգություն արտահայտում, եւ վերադառնում:
 
Ո՞րն է այդ ամենի արդյունքը, պարզ չէ, կամ ավելի շուտ՝ այդ ամենն արդյունք չունի, համենայն դեպս, քանի դեռ Արցախը պաշարված է, քանի դեռ մարդասիրական շարասյունը կանգնած է Կոռնիձորում, արդեն գրեթե մեկ ամիս, քանի դեռ Ադրբեջանը անարգել շարունակում է սովահարության շանտաժի ենթարկել 120 հազար մարդու, այդ թվում մոտ 30 հազար երեխայի, նաեւ հղի կանանց, տարեցների, առողջական խնդիր ունեցողների: Այդ պայմաններում, դեպի Կոռնիձոր դիվանագիտական տուրիզմի այս «զարգացումը» կամա, թե ակամա վերածվում է ծաղրի: Հարց է առաջանում, այս ընթացքում տասնյակ դիվանագետներով պարբերաբար այցելելով Կոռնիձոր, ինչի՞ն են այդքան ծանոթանում, ծանոթանում են, որ ի՞նչ անեն, ո՞րն է այդ ծանոթությունների արդյունքը, նպատակը: Եթե դա ինչ որ բան փոխելն է, ապա ու՞ր են գործողությունները: Չկան անգամ գործողությունների մտադրություն պարունակող հստակ հայտարարություններ: Մտահոգությունները, որ հնչում են, կոչերը, որ հնչում են՝ Բաքվին ուղղված, դրանք գործողությունների մտադրության մասին չեն:
 
Ավելին, եթե լինի գործողությունների մտադրություն, ապա այլեւս չէին լինի մտահոգության մասին կոչեր, այլ կլիներ բոլորովին այլ բովանդակության ու տրամաբանության հռետորաբանություն, ինչի հանդեպ Ադրբեջանը հազիվ թե մնար անտարբեր: Անջեյ Կասպրշիկը և նրա խումբը Կոռնիձոր չէ, որ պետք է այցելեն, այլ պետք է նախ և առաջ թերևս համալիր կերպով հանրայնացնեն իրենց տասնամյակների աշխատանքը, երբ այսպես ասած ԵԱՀԿ մոնիտորինգ են իրականացրել արցախ-ադրբեջանական շփման գծում: Կասպշիկը թերեւս պետք է ինքը հանրություններին ծանոթացնի այդ մոնիտորինգի արդյունքների հետ, ներկայացնի, թե արձանագրե՞լ են արդյոք Ադրբեջանի ագրեսիվության աճ, արձանագրե՞ են արդյոք, որ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային նորմերի եւ ձեւաչափերի, խախտում է արցախյան հարցի խաղաղ կարգավորման հանձնառությունները եւ իրականացրել ռազմմական ագրեսի: Մինչեւ Կոռնիձոր այցելելը, կամ Կոռնիձոր այցելելու փոխարեն, Անջեյ Կասպշիկը ունի թերեւս իր ու խմբի նախկին գործունեության եւ դրա արդյունավետության վերաբերյալ հանրային լայն հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն: Այլապես, ինչպես աշխատանքի իմիտացիայի տպավորություն է եղել նախորդ շրջանում, այդպես էլ այսօր ստեղծվում է այդ տպավորությունը: Միաժամանակ, իհարկե, այդ ամենով ստեղծվում է հայկական դիվանագիտության աշխատանքի իմիտացիայի տպավորություն, քանի որ առայժմ արդյունքների բացակայության համար պատասխանատվությունը լոկ միջազգային կառույցներինը չէ, այլ Հայաստանի դիվանագիտությանը:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: