ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախը պետք է աներ դա «Լավրովից» հետո. երկու էական հարցերը

Պետք է հնարավորինս արագ ժամկետում ձևակերպել ու հանրայնացնել, թեկուզ մասնակիորեն, Արցախի առաջարկներն Ադրբեջանին և Մինսկի խմբի համանախագահ երկրներին,ու Եվրամիությանը՝ խոսակցություն սկսելու վերաբերյալ: Դրա վերաբերյալ պետք է իրազեկել նաև Իրանին, ու գուցե նույնիսկ Թուրքիային, պաշտոնապես:

 
Հնարավոր է անշուշտ ամենատարբեր դատողություններ անել Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ, սակայն կա առանցքային մի հարց՝ որքա՞ն կարող է դիմակայել Արցախը ադրբեջանական պաշարմանը, ընդ որում թե սոցիալ-տնտեսական, թե հոգեբանական առումով: Այս հարցը սկզբունքային է, որովհետև դրանից է կախված նաև մյուս հարցի պատասխանը կամ դրա փնտրտուքը՝ ինչպե՞ս հանգուցալուծել պաշարումը, դուրս գալ դրանից, եթե միջազգային հանրությունը որևէ կերպ չի դրսևորում Ադրբեջանին որևէ բան ստիպելու ցանկություն և մտադրություն, եթե Ռուսաստանը չի դրսևորում նոյեմբերի 9-ի համաձայնագրով իրեն վերապահված պարտավորությունների կատարման կամք և կարողություն, եթե «բոլոր ճանապարհները տանում են դեպի» Ադրբեջանի հետ պայմանավորվածություն: Արցախն իհարկե չի էլ հրաժարվում Ադրբեջանի հետ խոսելու տարբերակից, պարզապես առաջ է քաշում այդ խոսակցության համար հավասարակշռված միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը, որպեսզի դա լինի խոսակցություն, այլ ոչ թե Ադրբեջանին լսելու հանձնառություն:
 
Իսկ դա հնարավոր է անել միայն միջազգային դերակատարների օգնությամբ և մասնակցությամբ: Բայց, երբ դա չկա, կամ բավարար չէ, ի՞նչ պետք է կամ ի՞նչ կարող է անել Արցախը: Սա է հարցը, և այստեղ է առանցքայինը՝ իսկ որքա՞ն կարող է դիմակայել Արցախը այս պաշարմանը, ժամանակ շահել և սպասել, մինչ տեղի կունենա իրավիճակի փոփոխություն միջազգային ասպարեզում, ինչն էլ կարող է փոխել միջավայրը Արցախի շուրջ և այդ կերպ նաև հնարավոր է զգալիորեն թուլացնել Ադրբեջանի անվերապահ պայման թելադրելու դիրքերը: Կա՞ այդ ժամանակ շահելու հնարավորությունը: Եթե ոչ, ապա պետք է ժամանակ շահել արդեն Ադրբեջանի հետ պայմանավորվելու միջոցով, սկսել գործընթաց, փորձելով անգամ անհավասարակշռված այս միջավայրում որևէ շատ, թե քիչ հավասարակաշռված պայմանավորվածության գալ Բաքվի հետ, խուսափելով անշրջելի ծուղակից, բայց նաև հաղթահարելով խեղդող պաշարումը: Սա շատ բարդ խնդիր է, եթե իհարկե պետք է ստանձնել դրա կատարման համար կոնկրետ պատասխանատվություն, այլ ոչ թե հայտարարել դրա մասին ֆեյսբուքում, մամուլում կամ այլ հարթակներում: Բայց, այստեղ կա թերևս մի բան, որը պետք է անել:
 
Պետք է հնարավորինս արագ ժամկետում ձևակերպել ու հանրայնացնել, թեկուզ մասնակիորեն, Արցախի առաջարկներն Ադրբեջանին և Մինսկի խմբի համանախագահ երկրներին,ու Եվրամիությանը՝ խոսակցություն սկսելու վերաբերյալ: Դրա վերաբերյալ պետք է իրազեկել նաև Իրանին, ու գուցե նույնիսկ Թուրքիային, պաշտոնապես: Այդ առաջարկները պետք է զերծ լինեն պաթետիկ հերոսական շեշտադրումներից և արտացոլեն գետնի վրա եղած իրողությունները, ընդ որում թե ռեգիոնալ, թե նաև միջազգային իրողությունները: Օրինակ, երբ Արցախը հանրայնացնում է «լավրովյան առաջարկները», զուգահեռ պետք է չուշացնի նաև իրենը: Ավելին, Արցախը պետք է թերևս հայտարարի, որ պատրաստ է այդ առաջարկների շուրջ խոսակցություն սկսել ոչ միայն Ադրբեջաննի, այլ առաջարկը ստացած ցանկացած սուբյեկտի հետ, և նույնիսկ Հայաստանի հանրապետության, որին ևս պետք է առաջարկները ներկայացնել պաշտոնապես: Սա ամենևին մոգական բանաձև չէ, և իհարկե միամտություն կլինի մտածել, թե առաջարկների և քննարկումների պատրաստակամության հանրայնացումից հետո Բաքուն, կամ որևէ այլ կողմ պաշտոնապես նստելու է Արցախի հետ քննարկման: Պարզապես, դա կարող է լինել պատասխանատվության առարկայական միջավայր ձևավորելու նվազագույն քայլ, որ կանի Արցախը: Հազիվ թե Ստեփանակերտը չի գիտակցում դա, պարզապես հարցն այն է, թե որքանով է արցախյան հասարակական-քաղաքական վերնախավը պատրաստ իր լիարժեք պատասխանատվությանը, այլ ոչ թե ազգային-ազատագրական կամ հայրենասիրական պաթոսով ներքին «հաշիվներ մաքրելուն»:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: