ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայերի թիվը աշխարհում 1922-ին 3 միլիոն՝ ըստ Հայաստանի պատվիրակության տվյալների

1922 թվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների դեպքերի ընթացքում գաղթած թուրքահայութեան թիվը: Հույների գրաված վիլայեթներում գտնվող հայության թիվը մոտավորապես 100 հազար էր, որոնց մեծագույն մասը Զմյուռնիայում ջարդվեց, մի մասն էլ Բալիկեսիրում և Բիղայում բնաջնջվեց Քեմալի ձեռքով:

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից
 
—-
 
 
Տասնիններորդ գլուխ
 
Օգոստոսի վերջերին վերջնականապես պարզվեց, որ թուրքական, ապա ուրեմն և հայկական խնդիրները կանոնավորելու համար, խորհրդաժողովը պետք է գումարվի Լոզանում: Պարզ էր, որ ամեն միջոցով պիտի աշխատեինք մեր մասնակցությունը ապահովելու այդ խորհրդաժողովին՝ լիազոր անդամների իրավունքներով: Այդ առթիվ մենք դիմեցինք անգլիական, ֆրանսիական և իտալական կառավարություններին հետևյալ գրությամբ.
 
Փարիզ, 18 հոկտեմբեր, 1922
 
Պարոն նախագահ,
 
1922 թվականի օգոստոսի 18-ի նամակով պատիվ ունեցա Ձերդ Գերազանցության ուշադրությունը հրավիրելու ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների արևելյան խնդիրները կարգադրող նախապատրաստական խորհրդաժողովին մասնակցելու օգտակարության վրա: Ձեր օգոստոսի 24-ի նամակով բարեհաճել էիք հայտնել ինձ ի տեղեկություն, որ այդ խորհրդաժողովում, որտեղ ներկայացված պիտի լինեին միայն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, քննության չեն առնվելու խաղաղության ապագա դաշնագրի հոդվածները և, ապա ուրեմն՝ Հայաստանի Հանրապետությանը շահագրգռող որևէ խնդիր չպիտի արծարծվի այնտեղ: Այդ պատճառով, պարոն նախագահ, դուք անհրաժեշտ չէիք նկատել ՀՀ պատվիրակների ներկայությունը Վենետիկի համաժողովին:
 
Այդ օրից ի վեր քաղաքական կացությունը Մերձավոր Արևելքում զգալիորեն փոխվել է: Դաշնակից պետությունները դիմել են Անկարայի կառավարությանը հրավիրագրով, որով առաջարկում են առանց հապաղելու ուղարկել լիազոր ներկայացուցիչ՝ մասնակցելու խորհրդաժողովին, որը պետք է գումարվի Վենետիկում կամ այլուր և որին պիտի մասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի, Ճապոնիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի և Հունաստանի լիազոր ներկայացուցիչները: Այդ խորհրդաժողովի նպատակն է քննության առնել և հաստատել խաղաղության վերջնական դաշինքը Թուրքիայի, Հունաստանի և դաշնակից պետությունների միջև: Անկարայի կաառավարությունը իր հոկտեմբերի 4-ի պատասխանով ընդունել է հրավերը և վերոհիշյալ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով ուղարկել իր լիազոր ներկայացուցչին:  Նման իրավիճակում,  կասկածից դուրս է, որ հայկական հարցը ևս, որպես Մերձավոր Արևելքի խնդրի էական մասնիկը, պիտի դրվի ապագա խորհրդաժողովի օրակարգում: Սևրի դաշնագրի չվավերացնելու պատճառով հայ ժողովուրդը մնում է նույն տառապանքների մեջ: Սակայն այս խնդիրը քննարկման առարկա է եղել և 1921-ի Լոնդոնի խորհրդաժողովի և ապա 1922-ի Փարիզի՝ երեք նախարարների ներկայությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որի պաշտոնական տեղեկագիրը՝ տպված 1922-ի մարտի 2-ին, ազդարարում է, որ «հայերը պետք է հատուկ ուշադրության առնվեն այն պարզ պատճառով, որ շնորհիվ իրենց պատերազմի մասնակցության, ենթարկվեցին ծանր տառապանքների: Ազգերի լիգայի օգնությամբ պետք է միջոցներ առնվեն՝ հայ ժողովրդի ավանդական ձգտումներն իրականացնելու և Ազգային օջախ ստեղծելու համար:
 
Այդ տառապանքները, որոնց մասին հիշատակված է պաշտոնական հայտարարությունում, այժմ հասել են այն աստիճանի, որ հայկական հարցի լուծման նոր հետաձգումը կարող է վերջնականապես խորտակել հայ ժողովրդի ապագան: Հայ ժողովուրդը վայրկյանը անգամ չի վարանի, որ Մերձավոր Արևելքի ապագա խորհրդաժողովը պիտի կարգավորի հայկական հարցը համաձայն մարդկության և ճշմարտության բարձր սկզբունքների, որոնցով պատերազմի բեմ էին դուրս եկել դաշնակից պետությունները և համաձայն բոլոր այն հանդիսավոր խոստումների, որոնք քանիցս եղել են հայ ժողովրդին:
 
Նկատի ունենալով իրերի այս դրությունը, պատիվ ունեմ Ձեզնից խնդրելու պարոն նախագահ, որ թույլ տրվի ՀՀ պատվիրակներիս, մասնակցելու այդ խորհրդաժողովին, ինչ անվան տակ որ հարմար են գտնում դաշնակից պետությունները:
 
Թող թույլ տրվի ինձ այս առթիվ հիշեցնելու Ձեզ, որ Սևրի դաշնագրի թիվ 88 հոդվածի համաձայն, Հայաստանը ճանաչված է որպես ազատ և անկախ պետություն և որ այդ ճանաչումը չի կիրառվել կյանքում այդ դաշնագրի չվավերացնելու հետևանքով, որ Հայաստանի Հանրապետության իրավական կացությունը բխում է նույն դաշնագրի նախաբանից, որով նա  դասվում է դաշնակից պետությունների շարքին, և որ Հայաստանը, որպես ազատ և ինքնիշխան երկիր, նույնպես ստորագրել է Սևրի դաշնագիրը, ինչպես և ուրիշ մի դաշնագիր, որը վերաբերում է փոքր ազգությունների իրավունքների խնդրին:
 
Քաղաքական ծանր անցուդարձը, որի թատերաբեմն է եղել Հայաստանը երկար տարիներ ի վեր, չի փոխել նրա միջազգային կացությունը որպես անկախ պետություն: Հայ ժողովուրդը, վստահ ֆրանսական ժողովրդի ճշմարտասեր զգացումի վրա, հույս ունի, որ ֆրանսիական կառավարությունը չպիտի մերժի իր ուժը գործադրել ի նպաստ ՀՀ պատվիրակների այդ խորհրդաժողովի մասնակցության, նկատի ունենալով նրանց պահանջի արդարությունը:
 
Հաճեցեք ընդունել, պարոն նախագահ, հարգանքներիս հավաստիքը:
 
ՀՀ պատվիրակության փոխնախագահ՝
 
Ալեքսանդր Խատիսյան»
 
***
 
Մեր այս դիմումներին գրեթե միաժամանակ պատասխանեցին Պուանկարեն և Լորդ Քըրզընը՝ որոշ պատճառաբանություններով մերժելով մեր խնդրանքը:
 
Այս առաջնակարգ նշանակություն ունեցող վավերագրերը կարևոր են մեզ համար այն տեսակետով, որ գրավոր կերպով մեկ անգամ ևս հավաստում են Հայաստանի Հանրապետության իրավական (դէ յուրե) ճանաչման մասին, բայց մեր պաշտոնական մասնակցությունը խորհրդաժողովին հնարավոր չեն գտնում այն պարզ պատճառով, որ Հայաստանը ընդունել է խորհրդային իրավակարգ, որի իշխանությունը ճանաչված չէ դաշնակիցների կողմից:
 
Արտաքին գործերի նախարարություն
 
17 նոյեմբեր, 1922թ, Փարիզ
 
Պարոն նախագահ,
 
Դուք բարեհաճել էիք հայտնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ցանկությունը՝ որևէ ձևով մասնակցելու մոտերս կայանալիք խորհրդաժողովին, որը կոչված է Արևելքի խաղաղությունը հաստատելու: Պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ ֆրանսիական կառավարությունը վիճակի չէ ընթացք տալու ձեր դիմումին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանն ընդունել է խորհրդային իրավակարգ, չնայած նրա իրավական (դե յուրե) անկախությունը ճանաչվել է դաշնակիցների կողմից: Հայաստանի վիճակը վերջերս հանգամանորեն քննվել է Փարիզում տեղի ունեցած դաշնակից երեք նախարարների խորհրդաժողովում, որպես մասնիկը ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդհանուր խնդրի: Մենք չենք տեսնում նոր առիթ, որ գա խանգարելու այդ մասին եղած որոշումը, որը, անկասկած, այս խնդրի լուծման հիմքը պիտի կազմի, երբ հարցը վերաբերի խաղաղության ապագա դաշնագրի հոդվածների քննության:
 
Եթե իր աշխատանքների ընթացքում համագումարը ցանկանա ծանոթանալ որևէ խնդրի վերաբերյալ պատվիրակությանդ կարծիքին, նա պահանջում է թուրքահայ և Հայաստանի պատվիրակությունների հատուկ հրավիրագիր:
 
Հաճեցեք ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:
 
Ստորագրված՝ Պուանկարե
 
Այս պատասխանից հետո պարզ էր, որ մենք կարող էինք մեզ պաշտպանել միայն կիսապաշտոն ձևով, այսինքն՝ դիմումներով և ոչ թե խորհրդաժողովի նիստերին մեր անմիջական մասնակցությամբ:
 
Սա մեր իրավունքներին և շահերին առաջին հարվածն էր: Հայաստանի Հանրապետության միջազգային կացության պատմության համար անվիճելիորեն կմնա այն փաստը, որ նրա խորհրդայնացումը արգելեց հայերին Լօզանի խորհրդաժողովում զբաղեցնելու իրենց իսկական տեղը: Խորհրդային Հայաստանի վարիչները փորձ չարեցին ներկայանալու իբրև կողմ և հանուն Հայաստանի մասնակցել Լոզան եկած խորհրդային պատվիրակությանը, ինչպես մասնակցեցին վրացիները հանձին Բուդու Մդիվանիի՝ Խորհրդային Վրաստանի կողմից:
 
Ի միջի այլոց, ահա և Անգլիայի արտաքին գործերի նախարարի նամակի պատճենը, որը Պուանկարեի նամակից գրեթե ոչնչով չի տարբերվում:
 
Ֆորին օֆիս
 
Ս. Վ. Ի.
 
13 նոյեմբեր, 1922
 
Պարոն,
 
  1. Քերլեսթընի Մարքիզ Քըրզընի կողմից հրահանգ ունեմ տեղեկացնելու ընդունումը ձեր հոկտեմբեր 18 թվակիր նամակի՝ Լոզանի խաղաղության համաժողովում հայկական ներկայացուցչության հարցի նկատմամբ:
 
 
  1. Դաշնակից երեք գլխավոր կառավարությունները ցավում են, որ թեև Հայաստանի Հանրապետության անկախությունը իրավականորեն (դե յուրե) ճանաչել էին, բայց նրա այսօրվա կառավարության կողմից խորհրդային ձևը որդեգրված լինելու պատճառաով, չեն կարող թույլ տալ Հայաստանի մասնակցությունը խաղաղության մոտալուտ համաժողովին կամ նրա ստորագրությունը դաշնագրություններին: Հայաստանի պարագան զգուշորեն նկատի առնվեց Փարիզում անցյալ մարտի համաժողովում՝ ոչ միայն նրա արժանիքներուն համար, այլ ընդհանրապես փոքրամասնությունների պաշտպանության խնդրի առթիվ: Դաշնակից կառավարությունները տեղյակ չեն, թե որևէ բան պատահած լինի, որ անզոր են դարձնում այն լայն եզրակացությունները, որոնք ընդունվեցին այն ժամանակ և որոնք, անկասկած, վիճաբանության հիմք պիտի կազմեն, երբ այդ հարցին հասնեն նոր դաշնագրի պատրաստության ժամանակ:
 
 
  1. Եթե համաժողովը իր աշխատանքների ընթացքում ցանկալի գտնի այս կետերից որևէ մեկի նկատմամբ հայկական կարծիքն իմանալ, համաժողովի կողմից անհրաժեշտ հրավերը պիտի ուղարկվի Փարիզի Հայ Ազգային պատվիրակությանը, որ հասկացվում է, թե իր մեջ պարունակում է թե՛ ռուսական և թե՛ թուրքական հայերի ներկայացուցիչներին:
 
 
Մնամ, Տեր, ձեր հնազանդ ծառան
 
Ստորագրված՝ Լանսելոդ Օլիֆենթ
 
Առ պարոն Ահարոնյան
 
***
 
 
Խորհրդաժողովի բացումը նոյեմբերի սկզբին, բնականաբար, Լոզան պետք է փոխադրեր մեր գործունեության կենտրոնը: Բայց մինչ այդ, հայկական երկու պատվիրակությունները միասնաբար պիտի մշակեին խորհրդաժողովին մեր ներկայացնելիք պահանջները: Այդ առթիվ կայացան մի շարք խառը նիստեր, որոնք տեղի էին ունենում փոխ առ փոխ՝ երկու պատվիրակությունների շենքերում: Այդ նիստերը բազմամարդ էին, և հարցերի քննությունը ընթանում էր գործնական լրջությամբ:
 
Ամենադժվարը մեր հողային պահանջների ձևակերպման հարցն էր, որովհետև Հայաստանը գտնվում էր խորհրդային իշխանության ներքո, և վտանգավոր քայլ արած պիտի լինեինք, եթե պահանջեինք այդ Հայաստանի սահմանների ընդլայնումը: Այդ էր մեր պահանջների թույլ կողմը, որ մենք՝ խորհրդային կարգերի հակառակորդներս, դիմում էինք դաշնակիցներին, որոնք չէին ուզում ճանաչել խորհրդային իշխանությունը: Մենք պատճառաբանում էինք, որ Հայաստանի Հանրապետությունը անփոփոխ, մշտական երևույթ է՝ կապված ազգաբնակչության և հողի հասկացողությունների հետ, իսկ խորհրդային իրավակարգը, որպես ժամանակավոր երևույթ, կարող է ենթակա լինել փոփոխությունների: Եվ այդ պատճառով, մենք պահանջում էինք Հայաստանի սահմանների ընդլայնումը:
 
Ճիշտ է, խորհրդայնացման համգամանքը մեծապես թուլացնում էր մեր պահանջների ուժը, որովհետև դաշնակից պետությունները հակառակ էին այդ իրավակարգին և ձգտում էին ոչնչացնել այն:  Սակայն դժվարությունը միայն դրանում չէր: Խորհրդային Հայաստանը, թեպետ թղթի վրա ճանաչված էր որպես ազատ և անկախ երկիր, բայց իրականության մեջ այն մտնում էր Խորհրդային Ռուսաստանի (Խորհրդային Միություն այդ ժամանակ չկար) մեջ, և այս պարագայում, միանգամայն դեմ էր Անգլիայի հաշիվներին, որովհետև նա կարող էր Հայաստանին տալ Կարսը և Էրզրումը, բայց երբեք չէր ցանկանա այդ նույնն անել Ռուսաստանի համար, որի մի մասնիկն էր կազմում Խորհրդային Հայաստանը:
 
Ահա այն նոր պատնեշները, որ կանգնած էին մեր և Լոզանի խորհրդաժողովի առջև: Այս բոլորը նախատեսում էինք իհարկե, բայց անկարող էինք փոփոխություն մտցնել մեր պահանջներում:
 
Հետագայում դաշնակիցների ներկայացուցիչները մեզ ասում էին. «Ուրեմն, էապես դուք  պահանջում եք Խորհրդային Ռուսաստանի սահմանների մեծացո՞ւմը»: Եվ զարմանում էին, թե ինչպե՞ս մենք՝ խորհրդային իրավակարգի հակառակորդներս, հանդես էինք գալիս նման պահանջներով:
 
Մյուս կողմից, մեր պահանջած հողամասերը գտնվում էին թուրքական տիրապետության ներքո, իսկ թուրքերը ռուսների դաշնակիցներն էին, իսկ ռուսները պաշտպանում էին Թուրքիայի հողային ամբողջությունը, ինչպես արեցին պատերազմի ընթացքում և թուրքերի՝ Հայաստանի վրա կատարած արշավանքի ժամանակ:
 
Այս տեսակետից էլ մեր կացությունը չափազանց նուրբ էր: Այս ամենը մենք գիտակցում էինք: Բայց պետք է ասեմ, որ բարոյապես մեզ զգում էինք զորավոր մեր իրավունքների և պահանջների սահմանում: Եվ դա, ոչ ոք չէր ժխտում, թեպետև ամենքն էլ գտնում էին, որ չափազանց դժվար է մեր պահանջների իրագործումը:
 
***
 
Մանրամասնորեն շեշտելով բոլոր բարոյական և իրավական հիմունքները՝ մենք Լոզանի խորհրդաժողովին մեր պահանջները ներկայացրեցինք հետևյալ ձևով.
 
 
Ա
 
Հայկական միացյալ պատվիրակությունը դաշնակիցներից խնդրում է բարեհաճել նկատի առնելու.
 
  1. որ մեծ պատերազմի ընթացքում հայերը իրենց բացահայտ ծառայություններն են արել դաշնակիցներին, ճանաչված են իբրև լավ կռվողներ և իբրև դաշնակից ազգություն,
 
 
  1. որ այդ պատերազմը անհամեմատ կերպով հսկայական զոհեր է խլել հայերից. Թուրքիայի 2.250.000 հայությունից 1.250.000-ը ջարդվել են, 700.000-ը՝ գաղթել Կովկաս, Պարսկաստան, Սիրիա, Հունաստան, բալկանյան պետություններ և այլն: Ներկայիս Թուրքիայի գյուղերում 130.000 հայություն կա միայն և 150.000 էլ՝ Պոլսում, որոնք միշտ ենթակա են գաղթի,
 
 
  1. որ հայկական հարցը, որի ծագումը շատ հին է՝ սկսած 1878 թվից՝ Բեռլինի վեհաժողովից, և որ միջազգային բնույթ է կրել. նուրբ հարցերից մեկն է, որի վերջնական լուծումը պետք է ազդի Մերձավոր Արևելքի խաղաղության վրա,
 
 
  1. որ դաշնակից պետությունները հանդիսավորապես հայտարարել են Թուրքահայաստանի անկախության մասին և որ, վերջապես, այդ հարցը որոշված էր Ազգերի լիգայի կանոնագրի (հոդված 22), ինչպես նաև խաղաղության բոլոր դաշնագրերի մեջ:
 
 
  1. որ նրա գլխավոր կետերը արդեն քվեարկվել են Ազգերի լիգայի Ա և Բ համագումարներում, միաձայն որոշմամբ, կազմելու Ազգային օջախ:
 
 
Բ
 
Երեք ձևի որոշումներ կան Ազգային օջախ հիմնելու համար.
 
  1. Հարգելի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությունը՝ հողամաս հայության համար,
 
 
  1. Ջանալ ընդարձակել Երևանի Հանրապետության սահմանները արևելյան գավառներով և ծովային ելքով,
 
 
  1. Կցել այդ Օջախին նաև Կիլիկիայի մի մասը, որ Սևրի դաշնագրի համաձայն կցված է Սիրիային և որ Անկարայի դաշնագիրը զիջել է Թուրքիային:
 
 
Գ
 
Անհիմն է թուրքերի այն պնդումը, թե Հայկական օջախը կարելի է հիմնել Ռուսահայաստանում:
 
Թուրքերը գրավեցին Երևանյան Հանրապետության մեկ երրորդ մասը (Կարս, Սուրմալու, Արդահան): Մնացել է 26 հազար կիլոմետր հող, որից միայն 9 հազարն է մշակելի: Այս երկիրը հազիվ կկարողանա կերակրել իր բնակիչներին, որոնց թիվը հասնում է 1 միլիոն 260 հազարի և որոնց մեկ երրորդը ապրում է Նիըր Իստ Ռիլիֆի, Լորդ Մեյըրսի և այլ բարեգործական հիմնարկությունների շնորհիվ: Սովը միշտ թագավորում է այստեղ, ուրեմն և ոչ մի գաղթականի հնարավոր չէ ներս առնել:
 
Մյուս կողմից, Թուրքիայի ասիական հողամասերը, որոնց բնակչությունը բավական նոսր է, հնարավորություն էր տալիս այնտեղ հիմնել հայկական օջախ:
 
360 հազար գաղթականություն, որը գտնվում է Կովկասյան Հայաստանում և Պարսկաստանում, բոլորը վիլայեթների բնակիչներ են և սպասում են հարմար առիթի՝ նորից իրենց տեղերը վերադառնալու:
 
Այդ վիլայեթներում շատ քիչ թուրքեր կան, բնակչության հիմնական մասը հայեր և քրդեր են: Այս վերջինները արիական ցեղից են և, եթե կույր գործիք չլինեին թուրքերի ձեռքին, հայերի հետ հանգիստ ու խաղաղ կյանք կունենային:
 
 
Թուրքիայի հայության թիվը
 
(նոյեմբեր, 1922)
 
Թուրքահայության թիվը Թուրքիայում բրիտանական ներկայացուցչի և ամերիկյան Նպաստամատույցի թվերի հիման վրա 1921-ին:
 
 
  1. Պոլիս 998
  2. վիլայեթներ
 
Անկարա                                                     13.254
 
Կոնիա                                                         9.994
 
Կաստամոնու                                               5.542
 
Սվազ                                                           14.458
 
Տրապիզոն                                                   19.927
 
Դիարբեքիր                                                   3.000
 
Խարբերդ                                                      35.000
 
Վան                                                               500
 
Բիթլիս                                                          13.000
 
Էրզրում                                                         1.500
 
Կիլիկիա (Մարաշ, Այնթապ)                     15.000
 
—————–
 
131.175
 
  1. Քեմալական բանակում գտնվող 18 տարեկան երիտասարդներ, որոնց թիվը հայտնի չէ:
 
  1. 1914 թ Թուրքահայաստանից գաղթած հայության թիվը.
 
 
 
ա. Սիրիա                                                        75.000
 
բ. Պաղեստին                                                   3.000
 
գ. Միջագետք                                                   6.000
 
դ.   Ռուսաստան ապավինածները.
 
Հայաստանի Հանրապետություն                     200.000
 
Վրաստան                                                       40.000
 
Հյուսիսային Կովկաս                                        60.000
 
Ծովափնյա քաղաքներ, Ղրիմ, Օդեսա               60.000
 
—————
 
360.000
 
ե. Պարսկաստան և Ամերիկա գաղթած           20.000
 
 
  1. 1922 թվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների դեպքերի ընթացքում գաղթած թուրքահայութեան թիվը: Հույների գրաված վիլայեթներում գտնվող հայության թիվը մոտավորապես 100 հազար էր, որոնց մեծագույն մասը Զմյուռնիայում ջարդվեց, մի մասն էլ Բալիկեսիրում և Բիղայում բնաջնջվեց Քեմալի ձեռքով:
 
 
Ահա մոտավոր թիվը այս 5-րդ բաժնի.
 
Անդր-Արևմտյան երկրներ և Մակեդոնիա      30.000
 
Սալոնիկ                                                        5.000
 
Կիոս և Միտիլլի                                             7.000
 
Կրետե                                                           2.000
 
Սամոս                                                           1.000
 
Աթենք և Պիրեա                                            15.000
 
Բուլղարիա                                                    10.000
 
Ալժիր, Թունիս, Եգիպտոս                               1.500
 
Ֆրանսիա                                                      1.350
 
Իտալիա                                                          850
 
————–
 
73.700
 
————–
 
817.873
 
Ամբողջ աշխարհի հայության ընդհանուր թիվը
 
(նոյեմբեր, 1922)
 
  1. Թուրքիա
 
Պոլիս                                                            150.000                                                    Փոքր Ասիա                                                   131.000
 
————-                                                                                                                        281.000
 
 
  1. Ռուսաստան
 
Հայաստանի Հանրապետություն                 1.200.000
 
Վրաստան                                                    400.000
 
Ադրբեջան                                                    340.000
 
Անդրկասպյան երկրներ                                30.000
 
Այլ վայրեր                                                     225.000
 
——————-                                                                                                                  2.195.000
 
 
  1. Սիրիա, Պաղեստին և Միջագետք 000
 
Եգիպտոս, Սուդան, Եթովպիա                        28.000
 
Հնդկաստան, Ճավա, Ավստրալիա                  12.000
 
Պարսկաստան                                               50.000
 
—————–
 
194.000
 
 
  1. Հունաստան և Կիպրոս 000
 
Բուլղարիա                                                    46.000
 
Ռումինիա, Տրանսիլվանիա, Բեսարաբիա      43.000
 
Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Հունգարիա,
 
Գերմանիա, Բելգիա                                       38.000
 
————–                                                                                                                    206.000
 
 
Հյուս. Ամերիկա (Մ. Նահանգներ, Կանադա)  125.000
 
Հարավային Ամերիկա                                    3.000
 
—————-                                                                                                                  128.000                                                                                                                  ——————
 
3.004.000
 
 
 
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: