ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի կրակոցը ԵՄ դիտորդների ուղղությամբ հասե՞լ է նպատակին

Թվում է, թե ԵՄ առաքելությունը չեղարկեց Հայաստանի ՊՆ հերքումը, սակայն գործնականում փոխվեց միայն ձևակերպումը, իսկ ըստ էության ԵՄ առաքելությունը դարձյալ չհաստատեց, որ ադրբեջանցիները կրակել են իրենց ուղղությամբ: Մի բան է հայտնել, որ ներկա են եղել կրակոցների տեղում, մեկ այլ բան է հայտնել, որ ադրբեջանցիները կրակել են իրենց ուղղությամբ: Իսկ Հայաստանի ՊՆ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը կրակել է հենց եվրոպացի պարեկների ուղղությամբ:

Ադրբեջանի զինուժը նախօրեին Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել դիտորդական աշխատանք իրականացնող Եվրամիության առաքելության ներկայացուցիչների և մեքենայի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ-ն տարածել էր այդ մասին հաղորդագրություն, սակայն ԵՄ դիտորդական առաքելությունը հետո իր թվիթերյան էջում հայտնել էր, թե իրենց դիտորդները չեն եղել ադրբեջանական զինուժի թիրախում, փաստորեն հերքելով Հայյաստանի ՊՆ հաղորդագրությունը: Ավելի ուշ, Եմ դիտորդական առաքելությունը խմբագրեց իր թվիթերյան գրառումը, հայտնելով, որ պարեկություն իրականացնող դիտորդները ներկա են եղել ադրբեջանական կրակոցների պահին:
 
Թվում է, թե ԵՄ առաքելությունը չեղարկեց Հայաստանի ՊՆ հերքումը, սակայն գործնականում փոխվեց միայն ձևակերպումը, իսկ ըստ էության ԵՄ առաքելությունը դարձյալ չհաստատեց, որ ադրբեջանցիները կրակել են իրենց ուղղությամբ: Մի բան է հայտնել, որ ներկա են եղել կրակոցների տեղում, մեկ այլ բան է հայտնել, որ ադրբեջանցիները կրակել են իրենց ուղղությամբ: Իսկ Հայաստանի ՊՆ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը կրակել է հենց եվրոպացի պարեկների ուղղությամբ: Այդպիսով, Եվրամիության առաքելությունը փաստորեն շարունակեց հերքել Հայաստանի ՊՆ տեղեկությունը, բայց արդեն ավելի կոռեկտ ձևով:
 
Ինչու՞ ԵՄ դիտորդները չեն խոստովանում, որ ադրբեջանցիները թիրախավորել են հենց պարեկներին: Ինչո՞ւ են խնայում Ադրբեջանին: Որովհետև դրանից առաջ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությու՞նն էին հերքել: Բաքուն նախօրեին հայտարարություն էր տարածել, թե Հայաստանը սպառազինություն ու զինտեխնիկա է կուտակում սահմանին: ԵՄ առաքելությունը հայտնել էր, որ դիտարկում են սահմանը և չեն արձանագրել որևէ արտառոց շարժ և կուտակում: Դրանից ժամեր անց փաստորեն Ադրբեջանը կրակում է Վերին Շորժայի դիրքերում պարեկություն իրականացնող եվրոպացիների ուղղությամբ: Կասկած չկա, որ ադրբեջանցիները կրակել են լավ տեղյակ լինելով, որ այնտեղ իրականացվում է դիտորդություն:
 
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ինքն էր ամիսներ առաջ հայտնել հարցազրույցոււմ, որ ադրբեջանցիներին մեկ-երկու շաբաթ առաջ տեղյակ են պահում, թե որ ուղղությամբ է իրականացվելու պարեկությունը: Հետևաբար, լինելով տեղեկացված, Ադրրբեջանը կրակել է ԵՄ դիտորդների ուղղությամբ: Արդյո՞ք Բաքվի այդ քայլը պայմանավորված էր նրանով, որ ԵՄ առաքելությունը փաստացի հերքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ին: Եթե դա այդպես է, ապա կնշանակի, որ կրակոցը եղել է հենց Բաքվից քաղաքական հրահանգով: Բայց, ի՞նչ հարց է լուծում այդ հրահանգը: Միթե՞ Բաքուն չէր կարող դիվանագիտական խողովակով հայտնել իր դժգոհությունը, և միայն բավարարող արձագանքի չարժանանալու դեպքում արդեն դիմեր այդօրինակ «նախազգուշական կրակոցի»: Եթե չկան կրակոցի այլ պատճառներ, ապա ստացվում է, որ Ադրբեջանը իրեն թույլ է տալիս Եվրամիության առաքելության հանդեպ չցուցաբերել «ավելորդ ձևականություն» և չգործադրել դիվանագիտական որևէ փոքր ջանք անգամ, այլ գործի դնել ինքնաձիգը: Եվ, կրկնեմ, եթե գործ ունենք հենց այդ՝  վերը նշված պատճառի հետ, ապա կստացվի, որ Եվրամիության դիտորդների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցը հասել է իր նպատակին, քանի որ Եվրամիության առաքելությունը այդպես էլ չի համարձակվել խոստովանել, որ ադրբեջանցիները կրակել են իրենց ուղղությամբ, այլ արել է ընդհանուր ու վերացական ձևակերպում, թե՝ ներկա են եղել կրակոցի ժամանակ: Այդպիսի արձագանքը խնդիր է և առաջացնում է հարցեր:
 
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: