ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ ԱԽ պետությունները կամ պետք է կարողանան հերքել, որ Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացվում, կամ պետք է միանան Հայաստանին․ Արա Ղազարյան

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հարկադրված շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։

Civic.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ խոսքը վերաբերում է Ղարաբաղում արդեն սկսված ցեղասպանությանը, և Հայաստանը բնականաբար ակնկալում է, որ ի կատար ածվի Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Արա Ղազարյանի խոսքով՝ դեռևս վաղ է կանխորոշել՝ արդյոք ՄԱԿ ԱԽ-ում բանաձև կընդունվի՞, թե՞ ոչ, բայց ենթադրյալ փաստաթղթի շուրջ լայն քննարկումներ կլինեն։ 

Նա նշեց, որ ՄԱԿ ԱԽ-ում որևէ բանաձևի ընդունումն ընթանում է հետևյալ կերպ՝ նախ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն են քննարկում բանաձևը, և եթե որևէ մեկը վետո է կիրառում, ապա չի ընդունվում փաստաթուղթը։ Սակայն, նրա խոսքով, այդ պարագայում կոնսենսուսով՝ բոլորի համաձայնությամբ կարող է ընդունվել, եթե ՄԱԿ ԱԽ 15 անդամներով որոշեն փաստաթղթի բովանդակությունը. «Սա նշանակում է, որ տեքստը բազմաթիվ փոփոխությունների պետք է ենթարկվի այնքան, մինչև բոլորի համար ընդունելի լինի այն»։ 

Արա Ղազարյանը հիշեցրեց, որ հայկական զորքերի վերաբերյալ 1992-93թթ. ՄԱԿ ԱԽ-ում բանաձև կար, որ պետք է դուրս բերվեն զորքերը Քելբաջարից և մնացած գրավված տարածքներից, բայց այդ բանաձևերը չէին կատարվում, և Ադրբեջանը 20 տարի շարունակ խոսում էր այն մասին, որ բանաձևը չի կատարվում. «Ադրբեջանը ևս կարող է չկատարել, եթե ՄԱԿ ԱԽ-ում բանաձև ընդունվի, բայց այդուհանդերձ միջազգային ճնշումը կմեծանա, եթե Ադրբեջանը շարունակի փակ պահել ճանապարհը։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղում իրականացվող ցեղասպանությանը, քվեարկող պետությունները պետք է կոնկրետ դիրքորոշում հայտնեն, ուստի կամ պետք է հերքեն, որ Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացվում, կամ պետք է միանան Հայաստանին՝ բանաձևին կողմ քվեարկեն։ Դեռ բացի Ադրբեջանից՝ ոչ մի պետություն չի հերքում, որ այնտեղ տեղի է ունենում ցեղասպանություն, պետք է շարունակել այնքան, որ Ադրբեջանը հասկանա, որ մենակ է մնացել և այլևս չի կարող հերքել այն, ինչ որ բոլոր պետությունները պնդում են. իրերը դեռ այս ուղղությամբ են զարգանում»,- հավելեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունը միջազգային ամենաբարդ տեսակի հանցագործությունն է՝ ուղղված մարդկության դեմ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Ադրբեջանը լիովին փակել է Լաչինի միջանցքը, և նույնիսկ հումանիտար բեռների մուտքն է արգելված։ 
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ի կազմում 15 անդամ պետություններ են, որոնցից 5-ը մշտական անդամներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն իրականացվում է անդամ պետությունների կողմից՝ ամեն պետություն մեկ ամիս է նախագահում։ Հերթականությունը որոշվում է անդամ պետությունների անգլերեն անվանումների այբբենական կարգով։ Այս ամիս՝ օգոստոսին, երբ Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ, նախագահող պետությունը ԱՄՆ-ն է։   

Նարա Մարտիրոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: