ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ի ԱԽ դիմելով՝ Հայաստանը նպատակ է հետապնդում նաև կանխել Բաքվի հնարավոր ռազմական ագրեսիան․ քաղաքագետ

Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը

- Պարոն Պետրոսյան, Լաչինի միջանցքի հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով պաշտոնական Երևանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ․ ի՞նչ դրական տեղաշարժ և զարգացումներ կարող են լինել։
- Իրականում բավականաչափ բարդ գործընթաց է և միանշանակ արդյունքներ կանխատեսելը բավականաչափ բարդ է։ Պետք է նշել, որ Հայաստանը մինչև այս քայլին դիմելը փորձում էր լավագույնս նախապատրաստվել գործընթացին, փորձում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների հետ առանձին բանակցությունների արդյունքում, նիստի գումարմանն ընդառաջ, նախապատրաստել որևէ շոշափելի արդյունք,  և սրա մասին են խոսում ՀՀ ԱԳ նախարարի և ՄԱԿ-ի ԱԽ մշտական և ոչ մշտական անդամ գրեթե բոլոր գործընկերների հետ հեռախոսազրույցները։ Բնականաբար, Ադրբեջանը եւս հասկանալով խնդրի էությունը և գործընթացի կարևորությունը, որ կարող է որպես արդյունք արձանագրվել՝ իր ռեսուրսներն է գործադրել ՄԱԿ-ի ԱԽ-ում առնվազն հակաադրբեջանական բանաձև թույլ չտալու համար։ Եթե ամփոփենք՝ միանշանակ է, որ երկու կողմն էլ պատրաստվել է այդ գործընթացին և սրանով է պայմանավորված, որ ներկայում չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կընթանա պրոցեսը․ այսինքն՝ արդյոք կլինի ինչ-որ բանաձև՝ միակողմանի շեշտադրմամբ կամ ընդհանրապես չի լինի, թե՞ կլինի բանանաձև՝ հնարավորինս հավասարակշռված երկու կողմերի համար և ընդունելի ինչ-որ փոխզիջումային շեշտադրումներով։  Լավագույն արդյունքը, որ կարող է լինել ԱԽ-ում, դա բանաձևի ընդունումն է, որը կարող է պարտադրել դրույթներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և արցախահայության տեղաշարժի ու հումանիտար մատակարարումների համար հնարավորությունների ամրագրմամբ։ Բայց նույն բանաձևը կարող է պարունակել դրույթներ, որոնք կարող են լեգիտիմացնել ադրբեջանական կողմի առաջարկները՝ այլընտրանքային ճանապարհներով Արցախում անհրաժեշտ հումանիտար  մատակարարուներ ապահովելու համար։ Վերոնշյալի համատեքստում մենք բավականաչափ բարդ պրոցեսի կարող ենք ականատես լինել, և գոնե հաշվի առնելով երկու կողմի համակողմանի պատրաստվելը այդ նիստին՝ ամենահնարավոր տարբերակը որևէ փոխզիջումային բանաձևի ընդունումն է կամ հակառակը՝ ոչ էական փաստաթղթի ընդունումը նույնպես հնարավոր է այս պահին։
- Վերջին մեկ օրում և՛ Հայաստանի, և՛ Արցախի սահմաններին ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը․ Բաքուն հայտարարել է թե՝ «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին» և որ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը Հայաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու կոնտեքստում։
- Ադրբեջանի վարքագիծը խիստ կանխատեսելի է և դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական դիվանագիտությունը․ և ակնհայտ է, որ ժամանակահատվածի ընտրությունը հայկական կողմից՝  ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու, պայմանավորված էր այն հանգամանքով, որ տարվա այս շրջանը միջազգային քաղաքականության առումով բավականին պասիվ է և Ադրբեջանը օգտվելով կարող է նոր ռազմական ագրեսիա սանձազերծել և՛ Արցախի, և՛ Հայաստանի դեմ։ Ուստի կառույցին դիմելու գործընթացը երկրորդային համատեքստում նաև նպատակ էր հետապնդում  Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու։ Հիմա սա է պատճառը, որ Ադրբեջանը ուժի կիրառման համար հիմքեր է ստեղծում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա ուժի կիրառմամբ կանխել Հայաստանի հնարավոր դիվանագիտական ձեռբերումները կամ պատասխանի հնարավորություն ստեղծել՝ մեղմելու դրանց կիրառման բացասական էֆեկտները  իր համար։ Չի բացառվում, որ նմանատիպ հայտարարությունները ՄԱԿ-ի ԱԽ-ում կիրառվեն ՀՀ-ի դեմ, ցույց տալու, թե Հայաստանը ոչ միայն արցախահայությանը աջակցելով, այլ նաև ռազմական եղանակով է դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր քաղաքականությունը։
- Մեր հանրության լայն շրջանակների մոտ կա տպավորություն, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից որևէ մեկը վետո կկիրառի հնարավոր բանաձևի նկատմամբ։
- Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում իհարկե նման սցենարի հնարավորություն կա և կարծում եմ՝ կա հնարավորություն, որպեսզի մշտական անդամներից որևէ մեկը վետո կիրառի։ Բայց կա նաև մեկ այլ հնարավորություն․ ես նշեցի, որ Ադրբեջանը նախապատրաստվում է այս նիստին, բնականաբար փորձելով բացառել իր շահերի դեմ հակասող փաստաղթի ընդունումը և չի բացառվում՝ այս համատեքստում Բաքուն փորձի ստվերային գործարքի հիմքեր ստեղծել ԱԽ մշտական անդամներից առաջին հերթին Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հետ, որոնք ավանդաբար ԱԽ-ում խուսափել են այնպիսի դիրքորոշումներից, որոնք կարող են հակասել Ադրբեջանի շահերին։ Միևնույն ժամանակ, քանի որ խոսը վերաբերում է հումանիտար խնդրին, այս պարագայում մի փոքր ավելի քիչ է հավանականությունը, որ վետո կկիրառվի, և հայկական կողմը մինչ այժմ կարողացել է ԱԽ անդամ երկրներին ներակայացնել իրավիճակի նրբությունները։ Ես դրա համար եմ նշում, որ ամենահավանական սցենարը երկու կողմերի համար կոմպրոմիսային բանաձևի  ընդունումն է՝ երկու կողմերի համար էլ որոշակիորեն ոչ ցանկալի քայլեր կատարելու կամ դրանց նկատմամբ լոյալություն ցույց տալու հավանականությամբ։
- Որքանո՞վ է հավանական, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն որոշակի երաշխիքներ կկարողանա տրամադրել Լաչինի միջանցքի անխափան գործունեության համար, օրինակ՝ դիտորդական առաքելություն գործուղվի միջանցք։
- Դրանք Ադրբեջանի համար խիստ անցանկալի սցենարներ են, ինչը կփորձեն բացառել իրենց բոլոր հնարավորությունները կիրառելով, աշխատելով վետոյի կիրառման ուղղությամբ։ Առաջինը, բնականաբար, նաև Ռուսաստանի համար է խնդրահարույց, որովհետև նա ցանկանում է բոլոր խնդիրները լուծել իր գործիքակազմի ներքո և թույլ չտալ, որպեսզի իր իրավասությունների և ներկայության գոտի այլ խաղացողներ եւս մուտք գործեն։
Գեղամ Ադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: