ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պանթուրքիզմի օրենքը

Այն, ինչ այժմ անում են Ալիևն ու Էրդողանը Լեռնային Ղարաբաղում, Հոլոդոմորի՝ Ստալինի կողմից 1932թ․ ուկրաինացիների նկատմամբ սովամահությամբ իրականացված ցեղասպանության ճշգրիտ պատճենումն է: Ռազմավարություն, որը պսակվել է հաջողությամբ…

«Սխալ է ընդվզելը. Անգամ ընդդեմ բռնակալության՝ սխալ է պահանջել ազատություն, արժանապատվություն, արդարություն, ժողովրդավարություն։ Սխալ է ոչինչ չսովորել 1915թ․ ցեղասպանությունից և ցանկանալ շարունակել լինել այնպիսին, ինչպիսին կաս, երբ քեզ թիրախավորում են հենց այդ պատճառով:
 
Սխալ է անտեսել այն իրողությունը, որ պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ հայերի համար հնարավոր որևէ տեղ չկա։ Եվ դա իհարկե առավել ևս, երբ նրանք հպարտանում են, որ դիմակայում են ճնշումներին, ինչպես Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը»։
 
Սա այն դասն է, որ հիմնական շահագրգիռ կողմերին, հընթացս նաև աշխարհին, հիշեցնում են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ովքեր հետևողականորեն աշխատում են ավարտին հասցնել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի իրենց օսմանյան գաղափարախոս նախնիների կողմից հիմք դրված բնաջնջման նախաձեռնությունը։ Հին պատմություն, որի էջն այսօր նրանք ցանկանում են մեկընդմիշտ շրջել՝ վերջնական ավարտին հասցնելով խնդրի բուն պատճառի ոչնչացումը՝ այսինքն՝ այն ամենը, ինչ դեռևս մնացել է աշխարհագրագետ Միշել Բրյունոյի արտահայտությամբ «Բազմահազարամյա այս ազգ-աշխարհից»։
 
2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն այսօր ընձեռնում է դա իրականացնելու «հնարավորությունների պատուհանը»։ Թուրք-ադրբեջանական կոալիցիայի կողմից ջախջախված փոքր Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի պատմական բնօրրանը, որը 30 տարի ապրել է ազատ, Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից վերանվաճվելու ճանապարհին է։ Միևնույն ժամանակ, Բաքուն և Անկարան առաջ են մղում իրենց ռազմական առավելությունը՝ գործադրելով ուժեղ ռազմական ճնշում ձեռք բերելու այն, ինչ նրանք անվանում են «Զանգեզուրի միջանցք», այն է՝ Հայաստանի հարավային հատվածի բռնազավթում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային կապի շարունակականության ապահովման նպատակով: Օգոստոսի 1-ին Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը բիրտ ձևով վերահաստատել է այս տարածքային պահանջը։
 
Բայց պանթուրքիզմը չի բավարարվում սոսկ անհագ լինելով։ Նա նաև չափազանց ցինիկ է, քանի որ մի կողմից պահանջելով ստեղծել գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքը», մյուս կողմից ադրբեջանական բանակը փակել է «Լաչինի միջանցքը», որն իրապես գոյություն ունի և միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Այս ամբողջովին անօրինական ռազմական գործողությունն արդեն ութ ամիս է, ինչ կտրել է հայկական անկլավի բնակչությանը մնացյալ աշխարհից։ Մինչ օրս՝ եզակի իրավիճակ աշխարհի երեսին։ Այլևս ոչինչ չի անցնում միջանցքով։ Առաջին անհրաժեշտության, հիգիենայի և տարրական հարմարավետության ապրանքների պաշարները վաղուց սպառվել են։ Նույնը վերաբերում է դեղորայքին: Բնակչությանը, որը ժամանակակից էր ու առաջադեմ, ստիպել են վերադառնալ միջնադարյան կենցաղին, իսկ այսօր նրան արդեն սովն է սպառնում՝ ինչպես ներմուծման իսպառ բացակայության, այնպես էլ վառելիքի ընդհանուր պակասի պատճառով ներքին փոխադրումների անհնարինության պատճառով։
 
Պանթուրքիզմը, որը հայերի նկատմամբ իր «վերաբերմունքով» օրինակ է ծառայել նացիստներին՝ թե ինչպես կարող էին վարվել հրեաների հետ (տե՛ս իսրայելացի պատմաբան Ստեֆան Իհրիգի «Աթաթուրքը նացիստական երևակայության մեջ» աշխատությունը), նաև «համեստ» է՝ գիտի ուրիշներից ևս սովորել. այն, ինչ այժմ անում են Ալիևն ու Էրդողանը Լեռնային Ղարաբաղում, Հոլոդոմորի՝ Ստալինի կողմից 1932թ․ ուկրաինացիների նկատմամբ սովամահությամբ իրականացված ցեղասպանության ճշգրիտ պատճենումն է: Ռազմավարություն, որը պսակվել է հաջողությամբ… Ինչ վերաբերում է ռուսական ուժերին, որոնք պետք է ռազմական ճանապարհով ապահովեին 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի կատարումը՝ ի թիվս այլ բաների երաշխավորելով նաև Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժը, իրենց անգործությամբ օգնում են հումանիտար աղետի վատթարացմանը։ Էրդողանի և Ալիևի հետ Պուտինի անմիջական շահերը ավելի ծանր են կշռում, քան «արևելքի քրիստոնյաների» հետ «սլավոնների» քաղաքակրթական համերաշխության մասին լեգենդները։ Այս ընթացքում եվրոպացի մի քանի տասնյակ դիտորդներ, «քաջաբար» զինված հեռադիտակներով, հեռվից դիտում են, թե ինչ է կատարվում՝ միաժամանակ զգուշացնելով Բաքվին իրենց ամենափոքր տեղաշարժի մասին։
 
Պաշտպանված լինելու համար հնարավոր որևէ մոլորված գնդակից․․․ Բացի նրանից, որ ցեղասպան այս քաղաքականությունը բացարձակապես անհանդուրժելի է, այն ինչ առավել շատ է ընդվզում և սկանդալ առաջացնում այն է, որ դա տեղի է ունենում ներկա, իրական ժամանակում, առանց որևէ կոնկրետ խոչընդոտի հանդիպելու, մեր եվրոպացի առաջնորդների սառը, անտարբեր հայացքի ներքո։ Վերջիններիս և Ալիևի միջև 2021թ․ հուլիսին կնքված գազային համաձայնագիրն ավելի ու ավելի քիչ է թաքցնում իր ֆաուստյան էությունը։ Թվում է, թե ոչ մի բան չի կարող եվրոպացի այս առաջնորդներին դուրս հանել իրենց թմբիրային, քարացած վիճակից: Ո՛չ Հաագայի դատարանը, որը փետրվարի 7-ի իր վճռում պահանջել էր վերացնել շրջափակումը, և ո՛չ էլ նույն պահանջով 2022թ․ դեկտեմբերի 21-ին և ընթացիկ տարվա հուլիսի 12-ին ընդունված ՄԻԵԴ-ի վճիռները։
 
Եվ ոչ էլ նույնիսկ Եվրոպայի խորհրդի կամ Եվրախորհրդարանի կրկնվող բանաձևերը, որոնք կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ, էլ չենք խոսում նույն պահանջով Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից միաձայն ընդունված բանաձևերի մասին։
 
Այս իներցիայի ուժն ակնհայտորեն ճանապարհ է հարթում պանթուրքիզմի համար, որը ԴԱԻՇ-ի ծափերի ներքո տարածվում է նաև դեպի սիրիական և իրաքյան Քրդստան, և որի ձեռքերն ավելի ու ավելի ազատ են՝ կանխատեսելի հանցագործ հետևանքներով իր օրենքը Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին պարտադրելու համար։
 
Սակայն այս փուլում եվրոպական կառույցների գործադիր իշխանությունները պետք է հաշվի առնեն մեկ բան. եթե մենք քայլեր չձեռնարկենք այս կոտորածն իրավունքի ուժով կանխելու կամ կասեցնելու համար, ապա գնալով ավելի ու ավելի կնվազի մեղսակցությունից կամ վտանգի տակ գտնվող ժողովրդին չօգնելու մեր իսկ պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը: Նրանք, ովքեր ի հեճուկս իրենց տարբեր ատյանների ու հանրության վճիռներին ու նախազգուշացումներին, թույլ կտան էթնիկ զտումներ, առավել ևս՝ հայերի դեմ նոր ցեղասպանություն, անխուսափելիորեն կհայտնվեն պատմության դատի առջև: Եվ այս ստորության դեմ ընդվզող բարեսիրտ և դեմոկրատ մարդիկ ողջ Եվրոպայում պարտավոր կլինեն ապահովել, որ նման ղեկավարները նույնպես չխուսափեն դատաստանից:
 
Արա Թորանյան
 
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» պարբերականի գլխավոր խմբագիր
 
Աղբյուր՝ 1in.am
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: