ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի նպատակներն ու «քաղաքակիրթ-աշխարհի» անպարկեշտ ձողերը

Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, որն այսօր ուկրաինական պատերազմի ֆոնին առավել սուր է բանեցնում մարդկային, քաղաքակրթական հռետորաբանությունն ու նշաձողերը, սակայն միայն քաղաքական նկատառումներից ելնելով, այլապես Ադրբեջանը անմասն չէր մնա այն ամենից, ինչ կիրառում են Ռուսաստանի հանդեպ, որովհետև Բաքուն գործնականում Արցախի հանդեպ մարդկային, արժեհամակարգային, քաղաքակրթական առումով անում է այն, ինչ Մոսկվան Կիևի հանդեպ:

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը Արցախին հասցրել է մոտ կես միլիարդ դոլարի վնաս, ըստ մասնագիտական խմբի իրականացրած հաշվարկների: Որքան երկարում է շրջափակումը, այնքան ավելանում է այդ վնասը: Ընդ որում, հարկ է նկատել, որ այդ կես միլիարդ դոլարի հաշվարկը այսպես ասած զուտ նյութական դաշտում չափումն է: Մինչդեռ, չափելի վնաս է նաև այն հոգեբանական հարվածը, որ իրավիճակը հասցնում է Արցախի բնակչությանը, այն ծանր զգացումներն ու ապրումները, որ ունենում են երեխաները, հղի կանայք, ծերերը, տարեցները, նաև ընդհանրապես բոլոր մարդիկ, որ արդեն ավելի քան յոթ ամիս գտնվում են պաշարման մեջ:
 
 
Այդ ամենը իր ազդեցությունն է թողնում հոգեկան և ֆիզիկական առողջության վրա, և, եթե ներկայումս հնարավոր չէ չափել առողջությանը պատճառված այդ վնասը, ապա դա ամենևին չի նշանակում, որ այն չկա և վաղը, մյուս օրը, շաբաթներ, ամիսներ և տարիներ հետո չի արտահայտվի այս կամ այն դրսևորումով, իր հերթին պահանջելով նորանոր ռեսուրսներ այդ հետևանքները մեղմելու համար: Այլ կերպ ասած, Արցախին պատճառվող տնտեսական, ռեսուրսային վնասն անհամեմատ ավելի մեծ է, քանի որ թիրախում է նաև մարդկային ռեսուրսը՝ իր ֆիզիկական, հոգեբանական, մտավոր կարողություններով: Ավելին, հարվածի այդ ուղղությունը թերևս ամենից վտանգավորն է, որովհետև զուտ նյութական վնասի վերականգնումը կլինի դժվար, ժամանակատար, մեծ ջանք պահանջող, այդուհանդերձ՝ համառ աշխատանքի շնորհիվ լուծելի խնդիր:
 
 
Մինչդեռ, ամենից ծանրը լինելու է մարդկային ռեսուրսին հասցվող վնասը, առավել ևս, եթե նկատի առնենք, որ հենց մարդկային ռեսուրսն է լինելու այն աշխատանքի հիմքում, որ պետք է վերականգնի Արցախին հասցված զուտ  նյութական վնասը: Եվ սա իհարկե Ադրբեջանի պաշարման հակամարդկային քաղաքականության հաշվարկներից մեկն է, այսինքն, թիրախավորել Արցախի մարդկային ռեսուրսը, ոչ միայն ներկայացնելով վերջնագիր՝ կամ Ադրբեջանին հպատակություն, կամ հեռացում, այլ նաև թիրախավորելով այդ ռեսուրսի կենսունակությունն ու աշխատունակությունը, որպես իր համար նվազագույն նպատակ:
 
 
Եվ այդ ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի աչքի  առաջ, որն այսօր ուկրաինական պատերազմի ֆոնին առավել սուր է բանեցնում մարդկային, քաղաքակրթական հռետորաբանությունն ու նշաձողերը, սակայն միայն քաղաքական նկատառումներից ելնելով, այլապես Ադրբեջանը անմասն չէր մնա այն ամենից, ինչ կիրառում են Ռուսաստանի հանդեպ, որովհետև Բաքուն գործնականում Արցախի հանդեպ մարդկային, արժեհամակարգային, քաղաքակրթական առումով անում է այն, ինչ Մոսկվան Կիևի հանդեպ, գործնականում բացահայտելով, որ քաղաքակրթական նշաձողերը այլ բան չեն, քան պարզապես քաղաքական կամ ռազմա-քաղաքական նպատակներին հասնելու ձողեր, որ ինչ որ պարանոցների վրա իջնում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
 
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: