ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ռուսները եւ նրա բաղկացուցիչ սովետները շատ ավելի թրքասեր են քան հայասեր...». Ավետիք Իսահակյանի նամակը «Հայրենիքի» խմբագիր Արտաշես Չիլինգարյանին (Ռուբեն Դարբինյան)

Այստեղ է նկարիչ Սարյանը: Հաճախ տեսակցում ենք իրար: Բոլշեւիկ չէ: Պատմում է նրանց դրական ու բացասական կողմերն ու գործերը: Ասում է, որ խաղաղություն լինի, մի 5-6 տարուց հետո շատ լավ երկիր կլինի, թեեւ պզտիկ, բայց բարեկարգված: Հույս չունի, որ Կարսը եւ Սուրմալուն հետ գրավեն ռուսները, որովհետեւ ռուսները եւ նրա բաղկացուցիչ սովետները շատ ավելի թրքասեր են քան հայասեր, եւ հետո բոլշեւիկ զինվորը չի կռվի՝ Հայաստանի սահմանները մեծացնելու համար: Հույս չունի թե բոլշեւիզմը ընկնի, որովհետեւ, զինված կուսակցություն է եւ շատ խիստ ու սարսափեցնող ռեժիմ:

«1925, օգոստոս
 
Սիրելի արտաշես,
 
Վաղուց է քեզ նամակ չեմ գրած: այս տարի ամեն տարվա վրա քեֆս գեշ է: պատճառները բազում են: բայց բոլորը մի ակնաղբյուր ունեն` շատ երկար տեւեց ղարիբությունը, եւ ծերանում եմ ժողովրդից հեռու… եւ այլն եւ այլն: մնալ չի լինում, գնալ չի լինում, ի՞նչ պիտի լինի սրա դեղը:
 
Ամեն տարի հույսերս մյուս տարվա վրա ենք ձգում եւ միշտ խաբվում: այս վերջին տարին է, որ պիտի համբերեմ:մյուս տարի այլեւս չեմ մնալու դուրսը. Կամ հայրենիք, կամ թափառել բոլոր լայնությունների վրա, բայց ավելի շուտ՝ հայրենիք: ասում են, որ լավ է, կարելի է ապրել, հաճելի է նույնիսկ, գնալ եւ սեփական աչքերով տեսնել իրականությունը:
 
Այստեղ է նկարիչ սարյանը: հաճախ տեսակցում ենք իրար: բոլշեւիկ չէ: պատմում է նրանց դրական ու բացասական կողմերն ու գործերը: ասում է, որ խաղաղություն լինի, մի 5-6 տարուց հետո շատ լավ երկիր կլինի, թեեւ պզտիկ, բայց բարեկարգված: հույս չունի, որ կարսը եւ սուրմալուն հետ գրավեն ռուսները, որովհետեւ ռուսները եւ նրա բաղկացուցիչ սովետները շատ ավելի թրքասեր են քան հայասեր, եւ հետո բոլշեւիկ զինվորը չի կռվի՝ հայաստանի սահմանները մեծացնելու համար: հույս չունի թե բոլշեւիզմը ընկնի, որովհետեւ, զինված կուսակցություն է եւ շատ խիստ ու սարսափեցնող ռեժիմ: պետք է գիտնալ այս եւ մեր շահերը հարմարեցնել դրան: հայրենասեր մարդ է եւ հասկանում է դաշնակցության պահանջները…
 
 
Արտաշես Չիլինգարյան (Ռուբեն Դարբինյան)
 
 
Ստացա երեկ «հայրենիք» ամսագրի թիվը: միայն ոտանավորներ կարդացի դեռ եւ շիրվանզադեի գրածը: ոտանավորներից կային լավ բաներ վազգեն շուշանյանի կտորներից…
 
Ուղարկում եմ սարյանի մասին գրածս «հայրենիք» թերթի համար: ամսագրի համար հետո կուղարկեմ. Հիմա այնպիսի շոգ է, տաք, որ անկարելի է պարապելը, ստվերի մեջ 30-32 աստիճան…
 
Համբույրներով եւ բարեւներով
 
Քո` ավետիք»։
 
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: