ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հնդկաստանից Եվրոպա՝ Հայաստանով. պահանջվում է արագություն

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ ուսումնասիրվում է Հնդկաստանից դեպի Եվրոպա տրանսպորտային արագընթաց միջանցքի հնարավորությունը, որ կանցնի Հայաստանով:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ ուսումնասիրվում է Հնդկաստանից դեպի Եվրոպա տրանսպորտային արագընթաց միջանցքի հնարավորությունը, որ կանցնի Հայաստանով:Նա հիշեցրել է, որ այդ նպատակի համար վարչապետի որոշումով ստեղծվել է նաև աշխատանքային խումբ:
 
Միաժամանակ, նախարարը ընդունում է, որ կա լոգիստիկայի, ենթակառուցվածքների լուրջ խնդիր: Օրերս տարածվեց տեղեկություն, որ Հնդկաստանն ու Իրանը մոտ են իրանական Չաբահար նավահանգստի վերակառուցման ներդրումային համաձայնագիր ստորագրելուն: Այդ նախագիծը դիտարկվում է Հյուսիս-հարավ, նաև ինչ որ իմաստով Արևելք-Արևմուտք բեռնափոխադրումային երթուղիների հանգույցի համատեքստում: Սակայն, Հայաստանն այստեղ ունի ակնառու խնդիրներ, քանի որ ենթակառուցվածքային առումով ակնհայտորեն զիջում է գործնականում բոլորին:
 
Ներկայումս Հայաստանը չունի բարվոք ճանապարհ, որը կապահովի նույնիսկ Իրան-Հայաստան բեռնափոխադրումների հուսալիությունը: Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հայտնի հատվածը Ադրբեջանին հանձնելուց հետո, բեռնափոխադրումներն արդեն երեք տարի իրականացվում են Տաթևի ոլորաններով, որոնք մեղմ ասած հարմար չեն ծավալուն շարժի համար: Միաժամանակ, փաստորեն արդեն մոտ երեք տարի է, ինչ Հայաստանը կառուցում է Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհը, որը պետք է շրջանցի Տաթևի ոլորանները և փոքր ինչ թեթևացնի բեռնափոխադրումների հնարավորությունը: Բայց, ճանապարհը առ այսօր ամբողջապես պատրաստ չէ, չնայած խոստանում են, թե շահագործման կհանձնվի այս տարի: Եթե Հայաստանը այդ՝ ոչ այնքան խոշոր ճանապարհային ծրագիրը իրականացնում է հազիվ երեք տարում, ապա ի՞նչ սպասել առավել ծավալուն ենթակառուցվածքների առումով, որոնք պարտադիր են լինելու Հնդկաստանից-Եվրոպա երթուղու համար: Դրա համար պետք է առավելագույն արագությամբ կառուցել առնվազն Հյուսիս-հարավ ավտոճանաճանապարհը, որի ամենաբարդ՝ Սյունիքի և Վայոց Ձորի հատվածները դեռևս չեն էլ մեկնարկել: Մի կողմ թողնենք այն, թե նախկին կառավարող համակկարգը ինչ անարդյունավետությամբ է իրականացրել այդ ռազմավարական նշանակության նախագիծը: Ներկայումս առանցքային է այն, թե Հայաստանը ինչպիսի որակով և արագությամբ կարող է այդ նախագծի իրագործմանը ձեռնմուխ լինել այսօր: Տվյալ պարագայում պատկերը հակասական է: Մի կողմից, Հայաստանն այդ առումով ժամանակ թերևս ունի:
 
 
Ներկայումս, համաշխարհային վերափոխումների, աշխարհակարգային փոփոխության թեժ փուլ է, որը թերևս կշարունակվի երկար, հետևաբար այս փուլում իհարկե նվազ է հիմնարար որոշումների հավանականությունը, հետևաբար դեռևս մի քանի տարի կընթանա պայքարը նաև լոգիստիկ նոր երթուղիների և հանգույցների համար: Մյուս կողմից սակայն, այդ պայքարը բավականին ինտենսիվ և խիտ է իր «կառուցվածքով», և ներկայումս բավականին դինամիկ է այսպես ասած գործընկերային շրջանակների ձևավորումը: Իսկ այդտեղ որոշիչը լոկ աշխարհագրական գործոնները չեն, այլ նաև պոտենցիալ գործընկերների աշխատունակությունը, լրջմտությունը: Օրինակ, թե Իրանի, թե Հնդկաստանի, թե նույնիսկ Չինաստանի համար Հայաստանը ցանկալի երթուղի է, քանի որ այն այլընտրանք է, բոլորն էլ ձգտում են ունենալ շատ այլընտրանքներ և դրանով բարձրացնել այդ հարցում իրենց քաղաքական անկախության աստիճանը, թեկուզ հարաբերականորեն: Բայց, Հայաստանն ապրիորի չի կարող հավակնել գործընկերային ընտրության, եթե իրեն չդրսևորի որպես արդյունավետ և աշխատունակ սուբյեկտ, որի հետ պայմանավորվածությունները կլինեն հուսալի և կայուն: Եվ դա դեռ այն պարագայում, որ կան խորքային քաղաքական խնդիրներ, կապված Հայաստանից շարունակությունների հետ՝ Վրաաստան և Թուրքիա, որտեղ կան բավականին հայտնի քաղաքական թնջուկներ, որոնք պահանջելու են հանգուցալուծման բարդ ու տևական աշխատանք, Թուրքիայի մասով՝ կապակցված հայ-ադրբեջանական հակամարտությանը:
 
Այս պայմաններում, Հայաստանից իսկապես պահանջվում է գործընկերային կարգավիճակի համար պայքարի մեծ ջանք, քանի որ քաղաքական խնդիրների առկայության պարագայում առավել քան կարևոր է դառնում աշխատանքային արդյունավետության գործոնի բարձր գործակիցը:
 
Աղբյուր՝ 1in.am
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: