ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու ընդդիմությունը չի մասնակցում արցախցիների ակցիաներին և ինչու են լուռ դեսպանատները. Ռուբեն Մեհրաբյանը մանրամասնում է

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ, այսպես ասած, անհնազանդության ակցիաները, որոնք Երևանի փողոցներում այսօր առավոտյան իրականացնում էին ՀՀ-ում գտնվող կամ ծագումով Լեռնային Ղարաբաղի բնակիչները, մեկ նպատակ ունեն՝ ԼՂ-ը, դարձնելով պատրվակ, մանիպուլյատիվ գործիքների միջոցով ապակայունացնել Հայաստանում տիրող իրավիճակը։

«Այս գործողություններից առաջ արդեն ակցիաներ եղել էին, որի ժամանակ մասնակիցները մեր երկրում գտնվող դեսպանատներին նամակներ էին փոխանցել, այսինքն՝ կար համապատասխան կոչ: Այսօր ինչ-որ չհաջողված փորձեր էր, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Այս հավաքները ինքնաբուխ չեն կարող լինել, հստակ կորդինացվում են Մոսկվայի մոտեցումների և քայլերի հետ։ Սա Ռուսաստանից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմներից մեկն է, այնպես, ինչպես Լաչինի միջանցքը արգելափակվեց ռուս-ադրբեջանական ջանքերի շնորհիվ։ Հիմա ճանապարհն ինչո՞ւ են փակում, որ մարդկանց տեղեկացնե՞ն, բայց մարդիկ թքելու են երեսներին, որովհետև այստեղ բոլորն էլ իրազեկված են, թե ինչ է կատարվում Արցախում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Քաղաքագետի կարծիքով՝ այդ հիբրիդային պատերազմը կառավարողներից մեկը Ռուբեն Վարդանյանն է. «Առանձին ջոկատների հրամանատարներից մեկն է, այժմ չինացի խաղաղապահներ է ուզում, մինչ այդ թաթարական էր ուզում, վաղը չգիտես՝ ինչ կուզի»:
Մեհրաբյանը նկատել է, որ ակցիայի մասնակիցները հանդիմանել են անցորդներին, հասարակական տրանսպորտում և անձնական մեքենաներում գտնվող քաղաքացիներին, որոնք չեն միացել ակցիային:
«Մարդիկ ասում են՝ գնացեք, ձեր խելքին տիրություն արեք։ Տեսել ենք արդեն, որ ընդդիմության փողոցային ակտիվությունը ոչինչ չարեց, բացի խայտառակելուց»,- ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանի ընդդիմությունն էլ տեսադաշտում չէ, քանի որ նրանց ասվել է. «Չխառնվեն, որ այս պահին եղած ակցիաների մեջ իմաստ լինի, հակառակ դեպքում հնամաշ դեմքերը կփչացնեն այն։ Այսօր ինչ տեղի է ունենում, դրա ճարտարապետը ՌԴ-ն է։ ՀՀ-ն ապակայունացնելու հրամանն էլ գալիս է ռուսական շտաբից»։
Զրուցակիցը կարծում է, որ ապակայունացման միջոցով ՌԴ-ն ցանկանում է ճնշումների ենթարկել Հայաստանին, պահանջել վերահսկողություն ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ, ապահովել ներկայություն հայ-ադրբեջանական սահմանին և Արևմուտքի հետ հարաբերությունները հասցնել զրոյական մակարդակի:
«Այդպիսով մեզ վերածելով երկրորդ Բելառուսի։ Դրա համար մի շարք բութ գործիքներ է օգտագործում՝ Ալիևի ռեժիմ, Արցախի ղեկավարություն, ՀՀ-ում «5-րդ շարասյուն» և «6-րդ պալատ», ինֆորմացիոն դիվերսիա, Մաշա Զախարովայի հաթաթաներ։ Արցախի ղեկավարության որոշ անպատասխանատուներ էլ, որոնք զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ, մտածում են՝ իրենց ուզածով պետք է ամեն ինչ լինի, բայց իրենց ուզածը ԱԺ հոգեբուժական կազմի տարբեր հայտարարություններով հնչեցվող աբսուրդն է։ Դա այն է, ինչ ՌԴ-ն է ուզում. Ռուսաստանի համար մեծ հաճույք կլինի մեր երկիրը տեսնել ապակայունացած»,- համոզմունք է հայտնում նա:
Մեհրաբյանը նաև կարծում է, որ մեր երկրում տեղակայված դիվանագիտական կառույցները, անշուշտ, նկատում են այս գործողությունները, սակայն անհաղորդ են, քանի որ քաջ գիտակցում են՝ այս ամենի հետևում Ռուսաստանն է կանգնած: «Կարդում են ՌԴ-ի բոլոր հայտարարությունները, տեսնում՝ փողոցում ինչ է կատարվում ու հասկանում են ամեն բան»,- ասում է նա:
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: