ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արարատ Միրզոյանի կարևոր այցը

Հայաստանն ու Իրանն ունեն ռեգիոնալ կայունության հարցում ընդհանուր կարևոր շահ ու հետաքրքրություն և այդ հանգամանքը անշուշտ պետք է ծառայեցնել Հայաստանի և Արցախի անվտանգությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին այցելում է Թեհրան, որտեղ հանդիպում կունենա Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ, կլինի հայտարարություն մամուլի համար: Հետաքրքիր է, կլինի՞ Միրզոյանի հանդիպում Իրանի նախագահի հետ: Այդ հանգամանքը թերևս կլինի կարևոր այցի առարկայականության և նշանակալիության բավականին բարձր աստիճանի հավելյալ ցուցիչ, թեև ինքնին այցը Թեհրան ու հանդիպումը իրանցի գործծընկերոջ հետ՝ արդեն իսկ բավականին կարևոր իրադարձություն է: Ավելորդ է թերևս մատնանշել, թե ինչու է ներկայիս փուլում և միջազգային ու ռեգիոնալ ներկայիս իրավիճակում կարևոր հայ-իրանական հարաբերության ու հաղորդակցության խորացումն ու ինտենսիվացումը:
Հայաստանն ու Իրանն ունեն ռեգիոնալ կայունության հարցում ընդհանուր կարևոր շահ ու հետաքրքրություն և այդ հանգամանքը անշուշտ պետք է ծառայեցնել Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Մյուս կողմից սակայն, անհրաժեշտ է հասկանալ, որ չափազանց միամիտ է պատկերացումը կամ սպասումը, թե Իրանի շահերի կառուցվածքը այնպիսին է, որ դրանք նույնական են Հայաստանի անվտանգության կարիքների հետ և ընդհուպ կարող են Թեհրանին մղել Բաքվի ու Անկարայի հետ լուրջ հակադրության: Իրանի համար կովկասյան ռեգիոնը իր՝ «հազարամյա պատմությամբ» հավակնությունների գոտի է, ու այդ հանգամանքը 2022 թվականի հուլիսին Իրանի հոգևոր առաջնորդը բավականին թափանցիկ ձևով ներկայացրել է թե ՌԴ, թե Թուրքիայի նախագահների հետ հանդիպումներում, երբ Թեհրանում տեղի ունեցավ եռակողմ Վեհաժողով: Այդ իմաստով, Իրանի համար ռեգիոնն ունի ռազմավարական մեկ չափում, որը ենթակա է մարտավարական տարբեր մոդելավորումների և սխեմաների կիրառման, ընդհուպ Ադրբեջանի հետ հարաբերության որոշակի պարբերականությամբ լարվածության աճի տեսքով, ինչը սակայն իր խորքում կոնֆլիկտ է ոչ թե Ադրբեջանի, այլ Ադրբեջանում այլ խոշոր խաղացողների, այդ թվում իհարկե նաև Իսրայելի հավակնությունների հետ:
Այդպիսով, Իրանի  ռեգիոնալ քաղաքականությունը շատ խորը արմատներ և շատ նուրբ շերտեր ունեցող մի քաղաքականություն է, որը «Հայաստանի փրկիչ» տրամաբանության ներքո պարզունակության հասցնելը ոչ միայն չի կարող արդյունավետորեն նպաստել հայ-իրանական հարաբերության խորացմանն ու ամրացմանը, այդպիսով նաև ընդհանուր շահերի շրջանակում բավականին կուռ մեխանիզմների ձևավորմանը, այլ հակառակը՝ կարող է խաթարել լրջմիտ աշխատանքի հեռանկարը: Այդ իմաստով, Հայաստանի ԱԳ նախարարի թեհրանյան այցը լինելով կարևոր, անշուշտ պետք է թերևս լինի երկկողմ հարաբերության հարցում լրջմտության աստիճանի էական դրսևորում, հատկապես ներկայիս փուլում, երբ նկատելիորեն աճում է ռեգիոնում ապակայունացման ռիսկայնության աստիճանը:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: