ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Հռոմէական արձանագրութիւններ` Հայաստանում

Շահէն Յովսէփեան
Հայկական լեռնաշխարհը ռազմավարական կարևոր դիրք է ունեցել, թէ Հռոմի և թէ Պարսկաստանի կայսրութիւնների համար, որովհետև սոյն բարձրավանդակի միջոցով հնարաւոր էր աւելի դիւրին նւաճել ոչ միայն միւս կայսրութեան տարածքը, նաև հսկողութեան տակ առնել Միջագետքը և Հայկական Լեռնաշխարհի հարևան տարածքները, այդ իսկ պատճառով Պարսկաստանը խնամիական կապեր հաստատելով արքայական և իշխանական տների հետ փորձում էր Հայաստանը պահել իր ազդեցութեան ներքոյ, իսկ Հռոմը վարում է նւաճողական քաղաքականութիւն, որի պատճառով միշտ մնայում բանակ էր պահում Հայաստանի տարածքում:
Յոյն պատմիչ՝ Դիոն Կասսիոս Կոկցեանոսը (155-235 թթ.) Հռոմի Պատմութիւն գրքում ներկայացրել է իր ժամանակներում Հռոմէական կայսրութեան բոլոր լեգիոնների անունները և նրանց գտնւելու վայրերը, ընդ որի պարզւում է, որ 4-րդ, 12-րդ և 15-րդ լեգիոնները տեղակայւած են եղել Հայաստանում:
161 թ. Հռոմական բանակը պարտութիւն է կրում հայ-պարթևական միացեալ բանակից Էլեգիայի ճակատամարտում, ուստի Մարկոս Աւրելիոս (161-180 թթ.) կայսրի հրամանով Եւրոպայից 12-րդ Ֆլումինատա և 15-րդ Ապոլոն լեգիոնները միանալով Անտիոքում տեղակայւած 4-րդ Սկիւթական լեգիոնին, արշաւում են դէպի Հայաստան և Միջագետք: Նրանք նախ գրաւում են Արտաշատը, որը թալանում և աւերում են ապա Վաղարշապատը:
19-20 րդ դարերի ընթացքին, Վաղարշապատ քաղաքի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ գտնւել են երկու հռոմէական արձանագրութիւններ սոյն ժամանակաշրջանից, որոնք այժմ պահպանւում են Հայաստանի Պատմութեան թանգարանում:
Գերեզմանաքարը
Արձանագրութիւններից մէկը գերեզմանաքար է, որը գտնւել է 1914 թ. երբ Հռիփսիմէ տաճարի մօտ ջրանցք էին փորում: Այն պատկանում է հռոմէացի մի զինւորականի կնոջ և աղջկայ, որոնք ինչ որ պատճառով մահացել են: Արձանագրութիւնում զինւորականը իրեն ներկայացնում է Մաքսիմ անունով, 15-րդ Ապոլոն լեգիոնից, կնոջը՝ Վալենտին 35 տարեկան և աղջկան՝ Վալեթ 13 տարեկան: Սոյն արձանագրութիւնը հաստատում է Կոկցեանոսի վկայութիւնը 15-րդ լեգիոնի ներկայութեան մասին Հայաստանում, նաև վկայում է, որ Հռոմէական լեգիոնները երկարատև ժամանակով էին տեղակայւում Հայաստանում, որովհետև զինւորականների հետ Հայաստան էին տեղափոխւում նրանց ընտանիքները:
 
Պարիսպում տեղադրւած արձանագրութիւնը
Միւս արձանագիր սալաքարը, որը պատմական կարևորութիւն ունի գտնւել է 1862 թ. երբ հեռացնում էին քաղաքի արևելեան պարիսպների աւերակները, նոր շինութիւններ կառուցելու նպատակով: Արձանագրութիւնն է ըստ հետևեալի ... IMP CAES MAVRELANTO | NINO AVG ………. GER | MASARMMAX TRIB POT | IMP VII COSIIII PP VEXILL | LEG XV APOIL SUB CAELIO CAL|VINO LEG AVG PRPR CUR MA | AGENTELICINIOSATURNINO TRIB | MIL BIAVREL LABRASET IEG ELU SOME:
Գրութիւնը պարզւում է, որ այն 162-3 թւականներին է պատկանում, որը տեղադրել են քաղաքի պարիսպի մէջ, չնայած արձանագրութիւնում չի նշւել քաղաքի անունը: Սոյն արձանագրութեան մէջ յիշատակւած է Մարկոս Աւրելիոս կայսրի, 15-րդ Ապոլոն լեգիոնի և նրա զորավար Կոմոնտոսի անունները, որոնցից վերջինի անունը տաշւած է:
Հարկ է նշել, որ 192 թ. 15-րդ Ապոլոն լեգիոնը խայտառակ պարտութիւն կրելով պարթևներից, Հռոմի Սենատի որոշումով կայսրութեան բոլոր արձանագրութիւններում ոչնչացրել են Կոմոնտոսի անունը, որը ևս կատարւել է Վաղարշապատի պարիսպի արձանագրութիւնում:
Հարկ է նշել, որ Վեդիում ևս գտնւել է հռոմէական մի կարասային թաղում: Կարասի վրայ քանդակւած է LEGIVSC լատիներէն գրութիւնը, որը ամբողջութեամբ ընթերցւում է LEGIO IV SCYTHICA: Սոյն գրութեան թարգմանութիւնն է, 4-րդ Սկիւթական լեգիոն, որը հաստատում է Կոկցեանոսի վկայութիւնը և պարզում Հայաստանում 4-րդ լեգիոնի տեղակայման վայրը:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: