ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր երկիրը «անշուն» գյուղ չէ, որ ով ինչ ուզի, անի, ԼՂ թեման դարձել է «լափամանից» կտրվածների վերջին հանգրվանը. Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ «Հայաքվե» նախաձեռնությունը, ըստ էության, դիվերսիա է ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի, որովհետև այս գաղափարի ցանկացած ելք միայն վնաս է:

«Եթե հիպոտեթիկ համարենք, որ սա հաջողում է, նշանակում է էական թուլացում Հայաստանի բանակցային դիրքերին: Հայաստանի անունից բանակցողին երեսով են տալու, որ, կներեք, դուք ինչ ասում եք, ձեր երկրում դրա հետ համաձայն չեն: Եվ հակառակը, եթե չի հաջողում, երեսով են տալու Հայաստանի բանակցողին, երբ որ վերջինս համառի Արցախի շահերի հետ կապված: Ասելու են՝ ձեր երկրում առանձնակի ոչ մեկի պետքն էլ չէ՝ այնտեղ ինչ է կատարվում, դուք այստեղ ինչ-որ չափից շատ եք ակտիվանում: Փաստորեն, այս նախաձեռնություն կոչվածի մերժումը, որն անխուսափելի է և որևէ հեռանկար չունի, օգտագործվելու է որպես յուրովի լեգիտիմություն ցանկացած բռնի գործողությունների, որը կարող է Ադրբեջանն Արցախում ձեռնարկել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է քաղաքագետը:
 
 
Մեհրաբյանը նկատում է՝ նախաձեռնության հետևում կանգնած սուբյեկտները, որոնք Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում ՀՀ-ի դեմ են կռվում, դրա մեջ են տեսնում իրենց «լափամանին» վերադառնալու շանսը, և սա իրենց և իրենց «հայրիկ» Պուտինի մտահղացումն է:
«Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ և դա անում է՝ օգտագործելով երկու բութ գործիք՝ մի գործիքը ներսում՝ «5-րդ շարասյունն» է, մյուս գործիքը Ադրբեջանի՝ Ալիևի ռեժիմը: Եվ այդ երկու բութ գործիքներով խփում է Հայաստանի գլխին: Այդ «5-րդ շարասյան» մեջ մտնում է խորհրդարանական ընդդիմությունը, դա նրանց առաջավոր ջոկատն է: Նրանք ամեն ինչ արեցին՝ կասկածներ չթողնելու համար, որ այն ամենը, ինչով իրենք են զբաղված, կապ չունի ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերի հետ, ավելին՝ ուղղակիորեն նրանց բոլոր քայլերը սինխրոնիզացվում են մեր պետականության թշնամիների մտահղացումների և քայլերի հետ»,- նշում է Մեհրաբյանը:
Հարցին՝ ի՞նչ հետևություններ և քայլեր պետք է անի իշխանությունը, վերջինս պատասխանում է. «Այո, պետք է այստեղ Ուկրաինայի փորձը կիրառվի. «5-րդ շարասյանը» զրկել մեդիա և ֆինանսական ակտիվներից: Մեր երկիրը չպետք է վերածվի «անշուն» գյուղի, որտեղ ամեն մի ստահակ կարող է ման գալ: Նրանց թվում է, որ «անշուն գյուղ» է, ինչ ուզում, ոնց ուզում, անում են, նույնիսկ՝ սպառնում»:
Քաղաքագետը նկատում է՝ «Հայաքվե»-ն որևէ հեռանկար չունի ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տեսանկյունից: Դա ինչ-որ աղմկոտ «մարմնաշարժում» է, «դատարկ կրակոց» դեպի օդ:
Հարցին՝ արդյոք բոլոր քաղաքացինե՞րն են գիտակցում, թե ինչի տակ են ստորագրում, զրուցակիցն արձագանքում է. «Ենթադրում եմ, որ ջախջախիչ մեծամասնությունն ուղղակի մոլորված մարդիկ են, և նրանցից շատերը խորը մտածելուց ու հասկանալուց հետո դրա հետևում ինչ կա՝ գնում, հետ են վերցնում իրենց ստորագրությունը: Մենք ապրել ենք Հայաստանի Հանրապետությունում և շատ լավ գիտենք, թե «Հայաքվե»-ի ետևում կանգնած մարդիկ ինչերի են ընդունակ եղել այն ժամանակ, երբ իշխանություն էին, իսկ կարմիր կովը կաշին չի փոխում, այնպես որ նրանց այդ քայլերի վրա զարմանալն է զարմանալի»:
 
Քաղաքագետը արձանագրում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի թեման դարձել է «լափամանից» կտրվածների վերջին հանգրվանը, սակայն սեփական անբարոյականության ապաստարանի վրա Արցախ գրելով՝ չեն կարող բարոյականության վերածել:
Ռուբեն Մեհրաբյանը նաև մանրամասնում է, թե այս նախաձեռնությունն ինչպես կարող է  Ադրբեջանն օգտագործել մեր դեմ. «Փաստորեն, սա մի նախաձեռնություն է, որի թիրախում բանակցային գործընթացներն են, իսկ երբ փակում ենք բանակցությունների դռները, ապա ինքնաբերաբար բացվում են պատերազմինը, ընդ որում՝ ուժեղ կողմը ստանում է բոլոր առավելությունները, և դա չգիտակցելու համար պետք է լինել կամ ավարտուն ապուշ կամ ուղղակի գործակալ»:
Կրկին անդրադառնալով ՌԴ-ին՝ Մեհրաբյանը նշում է՝ եթե Ռուսաստանը մեզ դաշնակից է, ապա մեզ թշնամի այլևս պետք չէ:
 
«Հայաստանն իր ներսում պետք է մեծացնի իր ամրության պաշարը, քաջություն ձեռք բերի իրերը կոչել իր անունով, հանցագործ, գող մանկապիղծերին չանվանի դաշնակից և վերակառուցի իր անվտանգության ողջ ռազմավարությունը: Դա որակ կփոխի և կջարդի այդ խաղը, և ողջունում եմ ՀՀ ղեկավարության արած բոլոր քայլերն այդ ուղղությամբ: Սակայն այն, ինչ արվում է, բավարարից դեռ շատ հեռու է, քանի որ առայժմ մենք չենք հասել ինստիտուցիոնալիզացման մակարդակի, որովհետև մեր ճանապարհին օձի պես պառկած է ֆաշիստական Ռուսաստանը որպես, այսպես կոչված, դաշնակից. այսպես չի կարող շարունակվել»,- ընդգծում է քաղաքագետը:
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: