ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

Անհրաժեշտ ենք համարում ներկայացնել պարսկահայերի տեղաշարժի որոշ մանրամասներ: Վերաբնակեցումր սկսվեց 1828 թ. գարունր բացվելուն պես: Կովկասյան կորպուսի հրամանատար Պասկեւիչր կարգադրել էր, որ վերաբնակվողների շարժումր դեպի Ռուսաստան կատարվեր մաս-մաս, յուրաքանչյուր գյուղ մի առանձին խումբ կազմեր: Մարտին սկսվում է վերաբնակեցման գործրնթացր: Այն իրականացվում է հիմնականում Մարաղայի, Խոյի եւ Սալմաստի խանություններից, այսինքն' Պարսկահայքից, եւ րնթանում է ռուսական ու պարսկական իրարամերժ քարոզչության պայմաններում: Պարսկական կողմր պնդում էր (տե՜ս Աբաս Միրզայի երկու նամակներր Լազարյանին), որ ռուսական կողմր խախտել է Թուրքմենչայի պայմանագրով նախատեսված «հոժար եւ ազատ կամքր»:
 
Ռուսական կողմն ամեն կերպ փորձում էր կանխել պարսկական հակառուսական գործողություններն ու քարոզչությունր: Պարսկահայերի վերաբնակեցումր կազմակերպող եւ ղեկավարող, ռուսական ցարի թիկնազորում ծառայած, գնդապետ Ղ. Լազարյանր Պասկեւիչին ներկայացրած հաշվետվության մեջ անկեղծորեն նկարագրում է վերաբնակեցման մանրամասներր, որր տեղ է գտել Ս. Գլինկայի նշված աշխատությունում: Պարսիկ 
քարոզիչների գործողությունների մասին նա գրում է. «Պարսկական իշխանություններր տեսնելով իմ հաջողություններր նոր արգելքներ էին ստեղծում: Նրանց քարոզիչներր հայերին համոզում են չգնալ, այլապես տեղ հասնելով արագ կվերածվեն ճորտերի, կզորակոչվեն զինվորական ծառայության (солдаты), իսկ եթե մնան Պարսկաստանում, երկար ժամանակ կազատվեն հարկերից: Հայերին առաջարկում էին ավելի շատ դրամ, քան ես կարող էի տալ նրանց»12: Ի դեպ, Ղ. Լազարյանր հայերին զգուշացնում է. ինչ դուք այստեղ թողնում եք, Ռուսաստանում չեք գտնի, բայց ձեր սերունդներր կգտնեն հանգստություն եւ բարօրություն: Նա րստ պատշաճի պատասխանելով Աբաս Միրզայի երկու նամակներին, միաժամանակ հաղորդում է, որ Պարսկաստանի ժողովրդական մինիստր Ասկար խանի հետ ապրիլի 12-ին Խոյի ամրոցի մոտ գաղթող խմբի (րստ Աբաս Միրզայի հիշատակած փաստերի) անդամներին հարցումներ են արել, վերջիններիս պատասխաններր եղել են. «Մենք գերադասում ենք ուտել ռուսական խոտ, քան պարսկական հաց»: Եւ ես, շարունակում է Լազարյանր, վերցրի նրանց գրավոր վկայությունր: Մինչդեռ պարսկական իշխանություններր տոն էին տալիս քուրդպարսկական խուժանին' ավերել ու քարեր նետել գաղթականների վրա: Գաղթականների քարավանների վրա հարձակվում էին ավազակներր, մուսուլմաններր վանկարկում էին «դավաճաններ», նրանց նույնիսկ քարկոծում էին, ուստի հայերր շարժվում էին ռուսական զինվորների ուղեկցությամբ:

 Ղ. Լազարյանի հաշվետվությունր, որքանով էլ միակողմանի լինի եւ բխի ռուսական շահերից, այնուհանդերձ հավատ է ներշնչում: Նա վերջում գրում է. «Եւ այսպես, սկսելով իմ գործունեությունր 1828 թ. փետրվարի 26-ին ավարտեցի այն հունիսի 11-ին, բացառությամբ 1500 րնտանիքի, որոնք մնացին»: Վերջում նա խնդրում է Պասկեւիչին' բարեխոսել ցարին' վերաբնակեցված հայերի վիճակր բարելավվելու համար: Միաժամանակ կասկածից վեր է, որ ռուսներր եւ անձամբ Ղ. Լազարյանր, դիմել են թույլատրելի եւ նաեւ անթույլատրելի միջոցների, որպեսզի վերաբնակեցման ձեռնարկր հաջողությամբ իրականացվի: Ռուսական իշխանություններն այդ գործի համար պատահամամբ չէին րնտրել Ղ. Լազարյանի թեկնածությունը Այժմ դիտենք պարսկահայերի 1828 թվականի եւ արեւմտահայերի 1829-1830 թվականների վերաբնակեցման հիմնահարցր: Հայոց պատմագիտության երախտավոր Լեոն, որր ռուսամետ չէր, այլ կերպ է գնահատում պարսկահայերի գաղթր: Նա իր գնահատականներում ծայրահեղական է, բայց ճիշտ մտահանգումներ է կատարում: Նա հայության ռուսամետ ոգեւորությունր, հատկապես, երբ Նիկոլայ Առաջինի հրահանգով ստեղծվում է Հայկական մարզր, համարել է «ստրուկների պար»: Ավելին, Պարսկաստանից տեղափոխված հայերի կարգավիճակր համեմատելով նույն տարածքում ապրող մահմեդականների հետ, հայերինր համարում է աղետալի. «Այսքան արյունոտ պարտականություններր կատարում էր, այսքան ծանր զոհեր էր տալիս հայ ժողովուրդր լոկ, որպեսզի արժանանա հավասար վերաբերմունքի այն մահմեդական ժողովրդի հետ, որ իսպառ ազատ էր պարտականություններից ու զոհերից: Պարսկահայ գաղթականությունր, դեռ նույնիսկ չտեղավորված Արարատյան երկրում, Պասկեւիչր նրանից զորք էր պահանջում եւ, հավաքելով մոտ 2000 հոգի ուղարկում է պատերազմելու օսմանյան բանակի դեմ»: Այս ճշմարտություններով հանդերձ' անհնար է ընդունել մեծ պատմաբանի միակողմանի կարծիքը: Որ Պարսկաստանից հայերի տեղափոխումը շատ անկազմակերպ էր, հակառակ կարծիք լինել չէր կարող: Այս մասին անդրադարձ կա նույնիսկ խորհրդային պաշտոնական գրականության մեջ. «Հոգ չէր տարվել բնակարանային ամենատարրական հարմարություններ ստեղծելու մասին... միջոցներ չէին ձեռնարկել գաղթականներին ապահովելու պարենի, նույնիսկ անհրաժեշտ քանակությամբ հացով», կարդում ենք Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության 54-րդ հատորում:
Ընդհանրապես, հայերի բոլոր, նույնիսկ 1946-1948 թթ. սփյուռքահայ երի Մեծ հայրենադարձությունը իրականացվեց լուրջ ու աններելի թերություններով: Չմոռանանք, որ 1828 թ. հայերը վերաբնակեցվել էին մի երկիր, որը դասական ճորտատիրական եւ գաղութային համակարգ ուներ: Հայերը, բացի կրոնական հանգամանքից, Ոուսաստանում ենթարկվում էին բոլոր այն հալածանքներին, որոնց ենթարկվում էին Պարսկաստանում: Այս ամենով հանդերձ, ասում ու գրում ենք, որ 1828 թ. պարսկահայերի, 1829-1830 թթ. արեւմտահայերի վերաբնակեցումով Ոուսաստանին անցած հայակական տարածքներում, պատմական Հայաստանի մի մասում ավելի ուշ հնարավորություն ստեղծվեց հիմնելու պետականություն: 1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:
Հայերը կարծես մոռացել են իրենց հնդկահայ (Շահամիր Շահամիրյանի) եւ ռուսահայ (Հովսեփ Արղությանի) ծրագրերը: Նրանք չէին սակարկում նույնիսկ Պարսկաստանում թողած գույքի դիմաց փոխհատուցման հարցում: Նեստորականները ռուսական իշխանություններից պահանջում էին ամբողջ գույքի արժեքը, իսկ հայերը միայն մեկ երրորդը: Առաջինները հասան իրենց նպատակին, տեղափոխվեց 100 նեստորական ընտանիք, իսկ վերաբնակեցվող հայերի ողջ ունեցվածքի մի զգալի մասր մնաց Պարսկաստանում:

Թեեւ Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ հոդվածով 5 տարվա մեջ նրանց լիազորված անձինք պիտի վաճառեին ունեցվածքը, բայց ռուսական զորքերի հեռանալուց հետո, այդ գույքը մնաց Պարսկաստանին: Մինչդեռ նրանք կարող էին իրենց գույքն ու ունեցվածքը վաճառել մնացող քրիստոնյաներին կամ մահմեդականներին կամ թողնել վստահելի անձանց' վաճառքը կազմակերպելու, ինչպես գրում է Ղ. Լազարյանը, բայց սա չկատարվեց: Պարսկական իշխանությունները իրենց քաղաքացիներին չթույլատրեցին գնել գաղթողների գույքը»16: Պարսկահայերի վերաբնակեցումը իրականացնելու համար Ոուսաստանը ծախսել է չնչին գումար. Պարսկաստանի քսան միլիոն ռուբլի արծաթ ռազմատուգանքից ընդամենը 14 հազ. չերվոնեց եւ 400 ռուբլի. «Այս ընթացքում Պասկեւիչին է գրում Ղ. Լազարյանը, ես Ձեզանից ստացա 14 հազ. չերվոնեց եւ 400 ռուբլի արծաթ, այդ թվում 200 չերվոնեց տվեցի Նախիջեւանի բաժանմունքին: Այդ միջոցներով վերաբնակեցրի 8249 քրիստոնյա ընտանիք»17: Այն դեպքում, երբ նշված ռազմատուգանքից Նիկոլայ ցարր Պասկեւիչին է նվիրում մեկ միլիոն ռուբլի18: Պարսկահայերր չէին սակարկում եւ չէին գիտակցում, որ ռուս-պարսկական հարաբերություններում վերածվել էին քաղաքական լուրջ գործոնի, նրանց համար պայքար էր րնթանում երկու հարեւան երկրների միջեւ: Այո՜, ռուսական խոտր պարսկական հացից գերադասողր չէր կարող մտածել ո՜չ անկախության եւ ո՜չ էլ ինքնավարության մասին: Իսկ ինչ քարոզչություն էին տանում հայոց հոգեւոր հովիվներն ու աշխարհիկ այրերր: Նրանց րնտրել էր ցարիզմր ու լծել իր գաղութային քաղաքականության կառքին:

Հայությունր ոչինչ չարեց, որպեսզի դե յուրե հռչակված Հայկական մարզր վերածվի դե ֆակտո հայկական ինքնավարության: Երբ պարզ դարձավ, որ ռուսական ցարր մերժել է Հայաստանի ինքնավարության շատ համեստ ծրագիրր, արեւմտահայությունր չպետք է միտվեր դեպի Ռուսաստան ու աջակցեր ռուսական զորքերի առաջխաղացմանր' ո՜չ 1828-1829, ո՜չ 1853-1856 եւ ո՜չ էլ 1877-1878 թվականներին րնթացող ռուս-թուրքական պատերազմներում: Այդ պատերազմներում, նույնպես, նա ավելի հզոր քաղաքական գործոն էր: Եթե արեւմտահայությունր մնար իր հայրենիքում, դժվար թե թուրքերր կարողանային իրականացնել Հայոց ցեղասպանությունդ Երբ Արեւելյան Հայաստանր միացվեց Ռուսաստանին, ակնհայտ դարձավ, որ Պարսկահայքում այլեւս հայկական պետականություն հնարավոր չէ վերականգնել: Նշանակում է 1828 թ. պետք է ռուսական զորքերի կողմից զբաղեցրած տարածքներից, թեկուզ հարկադրանքով, ողջ հայությունր տեղափոխվեր Ռուսաստանին անցած հայկական տարածքներ: Հայրենիքր լքում են այն ժամանակ, երբ անհետանում են պետականության վերականգնման բոլոր հնարավորություններդ Հետեւաբար արեւմտահայերի վերաբնակեցումր Ռուսաստանին անցած հայկական տարածքներում, որտեղ ռուսներր հայությանր նույնիսկ ինքնավարություն չեն շնորհել, եղել է ճակատագրական եւ ազգակործան քաղաքական քայլ: Եւ, վերջապես, հայկական թե՜ առաջին, թե՜ «երկրորդ», եւ թե՜ երրորդ հանրապետությունների ժողովրդագրական ատաղձր հիմանականում կազմել են ոչ միայն իրանահայերն ու նախիջեւանահայերր, այլեւ արեւմտահայերր' ռուսական վերաբնակեցումների եւ Հայոց ցեղասպանության պատճառներով:

Այսպիսով, 1828 թ. իրանահայերի վերաբնակեցումր Ռուսաստանին անցած հայկական տարածքներում րնդհանուր առմամբ կարելի է դրական համարել' իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Սակայն հայությունր եւ նրան գլխավորող քաղաքական ուժերր այդպես էլ դասեր չքաղեցին պատմությունից: Հետագայում նույնպես. 1853-1856, 1877-1878 թթ. ռուս- թուրքական պատերազմներին եւ առաջին աշխարհամարտին հայերր մասնակցություն ցուցաբերեցին եւ նպաստեցին ռուսական զենքի հաղթանակներին ու նորից խաբվեցին: Ավելին, Ի. դարում, արդեն բոլշեւիկյան Ռուսաստանի միջամտությամբ եւ աջակցությամբ, հայերր կորցրին ոչ միայն Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան, այլեւ Ռուսաստանի կազմում մնացած հայկական տարածքների զգալի մասր, այդ թվում 1828 թ. պարսկահայերի վերաբնակեցրած նախկին Հայկական մարզի մեծ մասր' Նախիջեւանր, Օրդուբադր եւ հայության հավերժության խորհրդանիշր եւ քրիստոնեական սրբություն համարվող Արարատ լեռր իր շրջակայքով:
arar.sci.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: