ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կարծում եմ՝ բարդ և դիտարժան հանդիպումներ են սպասվում․ Զորիկ Իսաջանը՝ Հայաստանի հավաքականի շանսերի մասին

Բասկետբոլի մինչև 16 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 19-27-ը Կոսովոյում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Զորիկ Իսաջանու գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մարզիչը խոսել է թիմի պատրաստվածության և հնարավորությունների մասին:

«Այժմ բոլոր ջանքերը ներդնում ենք, որպեսզի հնարավորինս լավ ներկայանանք առաջիկա առաջնությանը: Ներկա պահին մի փոքր բարդ է ընթանում աշխատանքը, քանի որ մի քանի հայ խաղացողներ մեզ միացել են արտերկրից, և կա հարմարվելու խնդիր: Պետք է քրտնաջան աշխատել, որպեսզի տեղացի խաղացողների հետ համագործակցությունը լավ ընթանա, և արդյունքում տեսնենք թիմային խաղ:
Այս փուլում ընկերական հանդիպումներ կանցկացնենք մեր իրական հնարավորությունները գնահատելու համար: Հուսով եմ՝ հնարավորինս արագ կկարողանանք թիմը հասցնել բարձր մակարդակի:
Մրցելու ենք Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Չեմ կարող այս պահին գնահատել այդ թիմերի հնարավորությունները, քանի որ ամեն տարի այդ հավաքականները ներկայանում են նոր և փոփոխված կազմով: Կարծում եմ՝ բարդ և դիտարժան հանդիպումներ են սպասվում:
Տրամադրվածությունը մարտական է: Մեզ համար կարևոր է հաղթել բոլոր խաղերում: Մեր նպատակն է չեմպիոն դառնալ կամ կրկնել նախորդ տարվա արդյունքը»,- ասաց Զորիկ Իսաջանին:
Նշենք, որ նախորդ տարի Մ16 տղաների Հայաստանի հավաքականը դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: