Թագուհի Թովմասյանը զրկվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 62 կողմ, 1 դեմ ձայնով Թագուհի Թովմասյանին զրկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։
Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ։
Խմբակցության ղեկավարն ու քարտուղարը իրենց առաջարկը հիմնավորում են՝ մատնանշելով Թովմասյանի՝ որպես նշված հանձնաժողովի նախագահի լիազորությունները թերի կատարելը կամ չկատարելը։ Մասնավորապես ըստ նրանց ներկայացրած հիմնավորման՝ ընդդիմադիր պատգամավորը Ազգային ժողովի խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով նախագահի իր պարտականությունները։ Նրանք նաև այլ պատճառներ են նշել:
Թագուհի Թովմասյանը նշված հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2021 թվականի հուլիսի 8-ին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս հայտնել է, որ չեն պատրաստվում թեկնածու առաջադրել:
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: