ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բռնցքամարտի գեղեցկությունը չստացած հարվածների մեջ է. Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բռնցքամարտի դպրոցն ամեն սերնդի հետ նոր անուններ է բերում` մի նոր հեռանկարով ու հույսերով: Նախորդ տարի Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը սպորտասերներին տվեց նոր անուն` Ռաֆայել Հովհաննիսյան: Վերջինս ամենահեռանկարային մարզիկներից է` մեծ ներուժով ու հստակ գիտակցումով, թե ինքն ինչ է ուզում սպորտից ու թե բռնցքամարտն, անվերապահ նվիրման դեպքում, ինչ կտա իրեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմեց իր մասին, նպատակների և, իր կարծիքով, բռնցքամարտի գեղեցկության մասին: Մեր հանդիպումը կայացավ Ռաֆայելի հարազատ վայրում` «Ռոբի» բռնցքամարտի ակումբում, որտեղ ներկա էր նաև նրա անձնական մարզիչ, Օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը:
HM2_8283.JPG (749 KB)
 
- Ռաֆայել, պատմեք խնդրեմ,  թե ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել բռնցքամարտով:
 
Բռնցքամարտով սկսել եմ հետաքրքրվել 4-5-րդ դասարանից: Ի սկզբանե մայրս է ինձ տարել մարզումների: Սակայն 3-4 տարի մարզվելուց հետո թողեցի այս սպորտաձևը, շարունակելու ցանկություն չունեի: Բայց այն ժամանակվա մարզիչս` Վարդան Ներսիսյանը, նորից վերադարձրեց ինձ բռնցքամարտ, ու 2014 թվականից կրկին սկսեցի մարզվել:
Առաջին անգամն եմ լսում, որ մայրը սեփական ցանկությամբ տղային տանի բռնցքամարտի: Այդ ինչպե՞ս:
 
Շատ կռվարար էի (ծիծաղում է-հեղ.): Դպրոցում շատ էի կռիվներ անում, մայրս էլ ուսուցչուհի էր: Բայց հիմա անընդհատ ասում է. «վայ այն օրը, որ քեզ տարա բռնցքամարտի»:
HM2_8315.JPG (768 KB)
Ինչո՞ւ այն ժամանակ չցանկացաք շարունակել և ինչն է փոխվել հիմա:
-Այն ժամանակ չէի ուզում հարվածել, ծեծել չէի ուզում դիմացինիս: Հիմա էլ բան չի փոխվել, ցանկությունս դիմացինին ծեծելու մեծ չէ: Բայց սա իմ գործն է, և ես ուզում եմ այն լավ անել:
- Ընտանիքում կա՞ն սպորտի հետ առնչություն ունեցող մարդիկ:
- Թե մայրս, թե հայրս սուսերամարտի ԽՍՀՄ չեմպիոններ են: Երկար տարիներ եղել են այդ մարզաձևում:
HM2_8093.JPG (859 KB)
- Ռաֆայել, ո՞րն է ձեր «հաղթաթուղթը» ռինգում:
Եթե անկեղծ, իմ ոճը տեխնիկապես առանձնահատկություններ չունի: Պարզապես ես վստահ եմ իմ ուժերին: Ընդամենն այդքանը: Ռինգ եմ մտնում այն մտքով, որ անելու եմ այն, ինչին տիրապետում եմ լավ:
Բայց ռինգում, առհասարակ՝ սպորտում, մեծ տեղ ու դեր ունի հոգեբանությունը: Այդ առումով՝ որքանո՞վ եք դուք Ձեզ պատրաստ համարում:
Բուն բռնցքամարտում հոգեբանության դերը շատ մեծ է: Եթե քո նյարդերը տեղի տվեցին, քեզ կոչնչացնեն: Ես ձգտում եմ միտքս սթափ պահել, կենտրոնացած: Մտածում եմ հաղթանակի մասին, ոչ թե ուրիշ բաների: Օրինակ` հարված ստանալու կամ բաց թողնելու: Լարվածությունը չի խանգարում այն ժամանակ, երբ հստակ գիտես` ինչի հետևից ես գնում: Մարդիկ ենք և զգացմունքներ ունենալը նորմալ է. պարզապես ռինգում դրանք պետք է նվազագույնի հասցվեն: Փորձն է, որ այս մարզաձևում կարևոր է:
HM2_8575.JPG (675 KB)
- Ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը:
- Հարված չստանալը: Այն պահերը, երբ դու խուսափում ես դեպի քեզ եկող բռունցքներից: Երբ դու կարողանում ես միլիմետրի հեռավորությամբ խուսափես հարվածից:
- Բոլորս մեր կյանքում ունենք մեկին, ով օրինակ է մեզ համար՝ լինի սպորտում, լինի կյանքում, կամ՝ առհասարակ: Դուք ունե՞ք այդ մեկին:
- Չեմ  հիշի, թե փոքր տարիքում ով էր այդ կերպարը: Բայց հիմա ուզում եմ, որ ինքս լինել այդ մարդը: Ես ամեն օր ձգտում եմ լինել առավել լավը, քան նախորդ օրն էի:
HM2_8028.JPG (744 KB)
Ռաֆայել, Ձեր քաշային կարգն  օլիմպիական չէ: Արդյոք մտածում եք քաշային կարգի փոփոխության մասին:
- Հիմա դեռևս վերջնական հստակություն չկա: Բայց հաջորդ տարի կայանալիք Հայաստանի առաջնությանը կմասնակցեմ 80 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնությունից հետո էլ կհասկանանք՝ ինչպես վարվել` կգնա՞մ վարկանիշային մրցաշարերի, թե` ոչ:
- «Վաղվա» ո՞ր նպատակի համար եք մարզվում այսօր:
- Կուզեք անկեղծ ասեմ. ուզում եմ մասնակցել նոյեմբերին Բաքվում կայանալիք Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Եթե մասնակցեմ, ապա միայն ոսկու հետևից կգնամ: Ասեմ նաև ինչու. մի քանի շաբաթ առաջ աշխարհի առաջնության ժամանակ մրցեցի նախորդ տարվա Մ22 չեմպիոնի հետ և հաղթեցի նրան:
HM2_8376.JPG (766 KB)
- Ի դեպ, մենամարտերը հաղթելուց հետո դուք զինվորական պատիվ եք տալիս:  Ինչպե՞ս է առաջացել ողջույնի այդ ձևը:
- Այդ ժեստն առաջին անգամ արել եմ 2018 թվականին: Այդ տարի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունն այնպես եղավ, որ հաջորդաբար պիտի մենամարտեի թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ: Երկուսին հերթով հաղթելուց հետո առաջին անգամ այդ ժեստն արեցի: Այդ կերպ ուզում եմ ասել, որ ամեն հաղթանակս նվեր է հայկական բանակին:
- Սպորտում հաջողության հասնելու տարբերակները երկուսն են` կամ դու տաղանդավոր ես, կամ դու աշխատասեր ես: Ըստ Ձեզ, ո՞րն է մարզիկների հաջողության գաղտնիքը, ո՞րն է «ոսկե միջինը»:
- Չկա «ոսկե միջին», կա մեկ տարբերակ` աշխատասիրություն: Ես և Դուք կարող ենք տաղանդավոր լինել, բայց աշխատասիրությունն է, որ մեզանից մեկին բարձունքի կհասցնի:
HM2_8462.JPG (524 KB)
Ռաֆայել, եթե բացառիկ հնարավորություն ունենայիք մենամարտելու պատմության մեջ գոյություն ունեցող մեկ բռնցքամարտիկի հետ, ո՞ւմ կընտրեիք:
Էնթոնի Ջոշուա:
- Թեև Ձեր դեպքում ամեն ինչ առջևում է, բայց գալու է մի օր, որ թողնեք մեծ սպորտը: Կցանկանաք, որ Ձեզ ինչպե՞ս հիշեն:
- Որպես պատիվ տվող երիտասարդի: Այն մեկն, ով ռինգում զինվորական պատիվ էր տալիս:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: