ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անիտա Մակյան. Ապագա բժիշկն ու օլիմպիական կարատեում Հայաստանի պատմության առաջին մեդալակիրը

Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի երկրորդ մեդալը նվաճեց կարատեիստ Անիտա Մակյանը՝ աննախադեպ արդյունք գրանցելով Հայաստանի կարատեի պատմության մեջ:

Անիտան առհասարակ առաջին հայ մարզուհին էր, որ ներկայացնում էր կարատեն նմանօրինակ մեծամասշտաբ մրցաշարում՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերում, ու դարձավ նաև առաջին մեդալակիրը:
 
Մարզուհու խոսքով՝ մեդալը երկար սպասված ու նաև սպասելի էր:
 
«Շատ սպասված մեդալ էր: Շատ անգամներ տարբեր մրցաշարերում շատ մոտ եմ եղել մեդալի, բայց մի փոքր չի հերիքել: Վերջապես մեդալ ունեմ ու շարժվելու եմ առաջ: Եթե անկեղծ, սպասում էի, որ մեդալ կնվաճեմ, քանի որ երկար ճանապարհ էի անցել, լավ նախապատրաստություն էի անցել: Գիտեի, որ արդեն ժամանակն էր: Նպատակս աշխարհի վարկանիշում համար մեկը լինելն է: 2024 թվականի Օլիմպիական խաղերում կարատեն ընդգրկված չէ, բայց հուսամ՝ 2028-ի Խաղերում ընդգրկված կլինի, ու կկարողանամ նաև Օլիմպիական խաղերին մասնակցել»,- ասում է Անիտան՝ խոսելով սպորտում իր նպատակների մասին:


Ամփոփելով Եվրոպական խաղերը՝ Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիրը նշում է՝ մրցակցությունը բավական մեծ է եղել՝ աշխարհի ու Եվրոպայի տիտղոսակիր մարզիկների հետ:
«Մրցաշարը բավական բարդ ստացվեց, քանի որ մրցակիցներս աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներ էին:Դժվար մարտեր ստացվեցին, ու դժվարությունը կայանում էր նաև նրանում, որ նախապատրաստական լուրջ փուլ էինք անցել՝ ԱՄՆ-ում և Մարոկկոյում մասնակցելով մրցաշարերի: Առաջին մենամարտում հաղթեցի Իսպանիայի ներկայացուցչին, որը Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիրն էր: Ի դեպ, Եվրոպայի առաջնությունում հենց իրեն պարտվել էի ու ինչ-որ առումով նաև սա ռևանշ մենամարտ էր: Առաջնությունը հենց Իսպանիայում էր անցկացվում ու մրցավարական կողմնակալությունն ակնհայտ էր:


Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
Շատ բարդ մենամարտ ստացվեց այստեղ ու շատ կարևոր էր հենց հաղթանակով մեկնարկելը: Այնուհետև, 3-0 հաշվով հաղթեցի ուկրաինացի մարզուհուն, որն աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն էր, ու խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ դուրս եկա կիսաեզրափակիչ»,- պատմում է Անիտա Մակյանը:
Նախքան կիսաեզրափակիչ դուրս գալը՝ Անիտան պարտվել է միայն Ադրբեջանը ներկայացնող ուկրաինացի մարզուհուն, որն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն ու աշխարհի գործող կրկնակի չեմպիոն է, և Եվրոպական խաղերում էլ ի վերջո դարձել է ոսկե մեդալակիր: Կիսաեզրափակչում հայ մարզուհին մենամարտել է Եվրոպայի գործող չեմպիոն, շվեյցարացի մարզուհու հետ և զիջելով մրցակցին՝ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Անիտայի խոսքով՝ մրցակցությունը բավական մեծ է եղել:
«Յուրաքանչյուր քաշում 8 մարզիկ էր մասնակցում՝ ներառյալ հյուրընկալող երկրի ներկայացուցիչը: Բոլորը տիտղոսակիր մարզիկներ էին, կամ՝ ունեին առավելագույն վարկանիշ: Այս խաղերին մասնակցելն արդեն իսկ դժվար էր, ինձ մոտ դա հաջողվեց որպես երկրի լավագույն վարկանիշ: Մեր մարզաձևը բավական մրցունակ էր, հատկապես իմ քաշային կարգը, քանի որ աշխարհի գրեթե բոլոր մեդալակիրները ներկայացնում էին Եվրոպա մայրցամաքն ու մասնակցում էին այս Խաղերին: Այս առումով դժվարությունը մեծ էր»:


Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
Եվրոպական խաղերից հետո այս տարվա ամենակարևոր մրցաշարն Անիտայի համար մեծահասակների աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և այս տարի կկայանա հոկտեմբերին Բուդապեշտում:
«Մինչ այդ նաև վարկանիշային կարևոր մրցում ունեմ, կոչվում է Պրեմիեր լիգա, և մասնակցում են աշխարհի թոփ-100 կարատեիստները, իսկ ես վարկանիշային սանդղակում 47-րդն եմ: Օգոստոսին էլ կկայանան ԱՊՀ խաղերը, որին ևս նախատեսում եմ մասնակցել»,- ասում է մարզուհին:
Նրա խոսքով՝ օլիմպիական կարատե մարզաձևում Հայաստանի պատմության առաջին մեդալն իր համար մեծ նշանակություն ունի. «Կարատեի տարբեր ոճեր կան Հայաստանում, որտեղ բազմաթիվ մեդալակիրներ կան, բայց օլիմպիական կարատեում սա առաջին նվաճումն էր: Ինչու այսքան ժամանակ մեդալ չէր եղել, որովհետև մեր մարզաձևում մրցակցությունը շատ մեծ է, իսկ մեդալ նվաճելը շատ դժվար: Տարբեր ոճեր կան, որոնք ինչ-որ առումով արժեզրկում են օլիմպիական կարատեում մեր հաղթանակները»:


Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
Անիտան 6 տարեկանից զբաղվում է կարատեով հոր՝ Արման Մակյանի գլխավորությամբ: Մակյանների ընտանիքն առհասարակ սպորտային է. Անիտայի կրտսեր եղբայրը՝ Դավիթը, ևս կարատեիստ է: Անիտան և Դավիթը Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներ են: Անիտան 5-րդ կուրսի ուսանող է: Ասում է՝ դժվարությամբ, բայց ստացվում է համատեղել ուսումն ու սպորտը:
«Հենց այս մրցումից հետո էլ Հայաստան վերադառնալուս հաջորդ օրը մասնակցելու եմ պետական ավարտական քննության: Փորձում եմ ամեն ինչ անել համատեղելու համար: Ատամնաբուժությունը շատ սիրում եմ: Առհասարակ բժշկական համալսարանն ինձ շատ բան է տվել: Բացի այն, որ ես լավ կրթություն եմ ստացել, նաև շփման մեծ շրջանակ եմ ունեցել: Բժշկական կրթությունս ինձ նաև օգնել է սպորտային կարիերայում՝ հասկանալու դիետաները, կամ այն, թե ինչպես է աշխատում մկանը: Գիտական առումով եմ փորձել մոտենալ ու դա ինձ շատ է օգնել: Այդուհանդերձ, ապագաս տեսնում եմ սպորտում: Թեև կանեմ ամեն ինչ կրթությունս շարունակելու համար, քանի որ դա իմ կյանքի մի մասն է դարձել»,- խոստովանում է մարզուհին:

  

Հիշեցնենք՝ Անիտա Մակյանը լեհական Բելսկո-Բիալա քաղաք է մեկնել ՀԿԱՖ նախագահ Վազգեն Հարությունյանի և անձնական մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ:
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: