ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (5)

1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության հետևանքով շահական վարչակարգը տապալվեց։ Իրանահայությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել այդ հեղափոխությանը և տվել բազմաթիվ զոհեր։

1979 թ. մարտի 26-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը հայ համայնքի ստվարաթիվ պատվիրակության ուղեկցությամբ այցելել է իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիին և շնորհավորել նրան ու Իրանի ժողովրդին հեղափոխության հաղթանակի առթիվ։ Սրբազանը միաժամանակ հայտնել է իրանահայերի պատրաստա-կամությունը շարունակելու օժանդակել հեղափոխության գործին։ Այդ հանդիպման ժամանակ իմամ Խոմեյնին ասել է. «Այս հեղափոխության ձեռքբերումներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև Իրանի փոքրամասնությունների վրա։ Իսլամը բարյացակամ է ուրիշ կրոնների ու գաղափարախոսությունների նկատմամբ»։ Հանդիպման վերջում Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը մի գրություն է հանձնել իմամ Խոմեյնիին, որտեղ ասվում էր, որ «իրանահայերն Իրանի անկախությունն ու միասնականությունը պաշտպանելը համարում են իրենց ազգային գերպարտականությունը»։ Իրանահայությունը իր եռանդուն մասնակցությունն է բերել նաև 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմին։ Այդ ծանր ու երկարատև պատերազմին մասնակցել է 17 հազար հայ, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել են։ 


Իրանի Իսլամական Հեղափոխության քաղաքական ղեկավարությունը պատշաճ կերպով գնահատանքի է արժանացնում Իրանի հայ համայնքի նվիրվածությունը իրանական հայրենիքին, որի հյուրընկալ հողի վրա հայերը ապրել են դարեր ի վեր։
ԻՐԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Իրանը բազմազգ պետություն է, որտեղ բնակվում են երկրի ողջ տարածքում ցրված ավելի քան 40 ազգեր ու ազգություններ։ Ըստ լեզվական հատկանիշի, այդ երկրի բնակչությունը բաժանվում է երեք հիմնական խմբերի. իրանախոս, թրքախոս և արաբախոս, որոնցից յուրաքանչյուրը բնորոշվում է էթնիկական մեծ բազմազանությամբ։ Ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների կազմի մեջ են մտնում քրիստոնյաները, զրադաշտականները և հուդայականները (հրեաները)։ Իրենց թվաքանակով կրոնական փոքրամասնությունների մեջ հայերը միշտ գրավել են առաջին տեղը։ Նրանք մշտապես կրկնակի ավել են եղել Իրանի մյուս կրոնական փոքրամասնություններից՝ ասորիներից, հրեաներից և զրադաշտականներից։ Հայերի թվաքանակն Իրանում մշտապես ունեցել է կտրուկ տատանումներ, կախված երկրի քաղաքական կայունության վիճակից, տնտեսական իրադրությունից և այլ գործոններից։ Օրինակ, առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հայերի թիվը կազմել է 60 հազար մարդ26։ Սակայն այդ բնակչության կեսից ավելին՝ մոտ 35 հազար մարդ, պատերազմի հենց սկզբին, խուսափելով Իրանի տարածքը ներխուժած թուրքական զորքերի հալածանքներից, Իրանի հյուսիսային շրջաններից փախել է Կովկաս և Ռուսաստան։ Նրանց մեծ մասը պատերազմի ավարտից հետո վերադարձել է Իրան, իսկ մյուս մասը՝ 1932-1935 թվականներին։ 
Արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1944 թ.) իրանահայության թիվը անցնում էր 100 հազարից։

Մինչև 1979 թ. իրանական հեղափոխությունը հայերի թիվն Իրանում հաշվվում էր մոտ 200 հազար մարդ, որի 70%-ը քաղաքային բնակչություն էր և հիմնականում կենտրոնացած էր Թեհրանում։ Մեծ թվով հայ բնակչություն կար նաև Թավրիզում և Ատրպատականի մյուս քաղաքներում, հարավային, կենտրոնական և հյուսիսային Իրանի քաղաքներում (Սպահան, Նոր Ջուղա, Շիրազ, Աբադան, Ահվազ, Արաք, Էնզելի, Ռաշտ, Ղազվին և այլն)։ Առհասարակ հայերն Իրանում հիմնականում քաղաքաբնակներ էին, թեև առկա էր նաև գյուղական բնակչություն։ 1946 թ. կազմակերպվեց իրանահայության ներգաղթ դեպի Խորհրդային Հայաստան։ Իրանահայության մի մասին հաջողվեց ներգաղթել հայրենիք։ Սակայն ինչ-ինչ պատճառներով, ներգաղթողների համար միանգամայն անսպասելի կերպով, ներգաղթն ընդհատվեց և երկրի տարբեր մասերից Թեհրան հորդած հայ բնակչությունը, որն իր նախկին բնակավայրերում արդեն վաճառել էր իր տուն-տեղը և ունեցվածքը, այլևս չէր կարող հետ վերադառնալ և ստիպված էր հաստատվել Թեհրանում, որի հայ համայնքն, այդպիսով, արձանագրեց կտրուկ աճ։, Ըստ որոշ տվյալների, 1950-ական թվականների վերջին թեհրանահայության թիվը հասել էր 65 հազարի, իսկ 1970-ական թվականների վերջին այն կազմում էր 120 հազար մարդ։ Տարբեր նահանգներից ու գավառներից Թեհրան եկած հայերի համար հայրենադարձության ընդհատման պատճառով ստեղծվել էր ծանր վիճակ։ Աստիճանաբար հարմարվելով ստեղծված վիճակին, նրանք բնակություն հաստատեցին Թեհրանի տարբեր թաղամասերում Բեհջաթաբադում, Յուսեֆաբադում, Ղըզըլ-Ղալեում, Հեշմաթիեում, Մաջիդիեում, Վահիդիեում, Զարքեշում և Նարմաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայերը Թեհրանում բնակվում էին նաև Նադերի, Ղավամ-էս-Սալթանե, Շահ, Յուսեֆաբադ, Մանուչեհրի և այլ կենտրոնական փողոցներում, այսինքն հիմնականում քաղաքի կենտրոնական ու հյուսիսային թաղամասերում, տեղ-տեղ բավականին համահավաք խմբերով։

Հետպատերազմյան շրջանում երկրի տարբեր վայրերից Թեհրան տեղափոխված հայերը բնակություն հաստատեցին նաև քաղաքի արևելյան և արևմտյան մասերում։ Ներկայումս Թեհրանում հայերը գլխա-վորապես բնակվում են Մաջիդիե, Զարքեշ, Հեշմաթիե, Նարմաք և մի շարք այլ թաղամասերում։ Մինչև 1970-ական թվականները հայերը ինչ-որ չափով ներգրավված էին պետական համակարգում և տնտեսական ու իրավաբանական ոլորտներում, կային նաև բանակային, սպայական ծառայության մեջ գտնվող հայեր։ Քիչ չէին խոշոր ձեռնարկատերերը։ Զգալի թիվ էին կազմում նավթարդյունաբերության ոլորտի աշխատողները։
1950-ական թվականներից սկսած աճ է արձանագրել նաև հայ մտավորականության թիվը (բժիշկներ, իրավաբաններ, ուսուցիչներ, ճարտարագետներ և այլն), որոնց մի մասը մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել էր արևմուտքի երկրներում։ 1978 թ. վերջերին 
հակաշահական զանգվածային հուզումների պայմաններում զգալի թվով հայեր արտագաղթեցին ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր Արևելքի երկրներ և այլն։

1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո տիրող անկայուն կացության, անուղղակի խտրական վերաբերմունքի և այլ պատճառներով արտագաղթն ընդունեց խոշոր չափեր, որի հետևանքով հայության թիվն Իրանում կրկնակի կրճատվեց։ Ներկայումս պաշտոնական վիճակագրություն Իրանում հայերի թվի մասին գոյություն չունի։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ նրանց թիվը հասնում է հազիվ 50 հազար մարդու, այսինքն՝ չորս անգամ պակաս, քան իսլամական հեղափոխոնւթյունից առաջ։ Ընդ որում, հայերի ջախջախիչ մեծամասնությունն ապրում է Թեհրանում։ Դժբախտաբար ստույգ տվյալներ գոյություն չունեն նաև մայրաքաղաքում նրանց թվաքանակի մասին։



 Հայերի հիմնական զանգվածի կենտրոնացումը Թեհրանում պայմանավորված է նրանով, որ Իրանում գյուղական բնակչության տեսակարար կշիռը ներքին միգրացիոն գործընթացների հետևանքով մշտապես կրճատվում է։ Ընդ որում, ներքին տեղափոխությունների հիմնական ուղղվածությունը «գյուղ-քաղաք» ուղղությունն է։ Գյուղական վայրերից Թեհրանը դեպի իրեն է ձգում հազարավոր գյուղացիների և համեմատաբար փոքր քաղաքների բնակիչների։
Ներկայումս Թեհրանը հանդիսանում է Մերձավոր ու Միջին Արևելքի խոշորագույն քաղաքներից, ինչպես նաև աշխարհի արագ ուրբանիզացվող քաղաքներից մեկը։ Այդ մեգապոլիսում է կենտրոնացած երկրի արդյունաբերական ձեռնարկությունների 60%-ից ավելին, երկրի ողջ պետական ծառայողների 35%-ը, մասնագետ-ճարտարագետների 44%-ը և երկրի ողջ բանվորության 1/3 մասը։ Թեհրանում է կենտրոնացված ստեղծագործական մտավորականության, «ազատ մասնագիտությունների» (բժիշկներ, ճարտարապետներ, փաստաբաններ, իրավաբաններ, ուսուցիչներ, բանկային ծառայողներ և այլն) ներկայացուցիչների հիմնական մասը, երկրի ողջ ուսանողության մոտ կեսը։
Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
tert.nla.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: