ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալեքսանդրապոլի հայ-թուրք խառը հանձնախմբի աշխատանքը. հունիս 17 – հուլիս 13, 1918թ

Բաթումի դաշնագիրը կնքելու միջոցին արդեն նախատեսված էր խառը հանձնախմբի գոյությունը, որպեսզի տեղում գործադրի դաշնագրի ինչ-ինչ տրամադրություններ և ճշտի շատ մանրամասնություններ: Այդ նպատակով օսմանյան կառավարությունը հունիսի 12-ին գրում է զորավար Նազարբեկյանին՝ մարդիկ նշանակել խառը հանձնախմբի համար:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։
 
 
Բաթումի դաշնագիրը կնքելու միջոցին արդեն նախատեսված էր խառը հանձնախմբի գոյությունը, որպեսզի տեղում գործադրի դաշնագրի ինչ-ինչ տրամադրություններ և ճշտի շատ մանրամասնություններ: Այդ նպատակով օսմանյան կառավարությունը հունիսի 12-ին գրում է զորավար Նազարբեկյանին՝ մարդիկ նշանակել խառը հանձնախմբի համար:
 
Հայ զինվորականության կողմից նշանակվում է զորավար Վաղարշակ Տեր-Հակոբյանը, գնդապետ Իոսիֆ Քիշմիշյանը և փոխգնդապետ Ալեքսանդր Վեքիլովը, իսկ Երևանի Ազգային խորհրդի կողմից Մկրտիչ Մուսինյանը, Կոնստանտին Թամամշյանը, դոկտոր Հ. Մելիքյանը, ովքեր հունիսի 17-ին հասնում են Ալեքսանդրապոլ, որտեղ միանում են թուրք հանձնախմբի անդամներին, որոնց նախագան էր զորաբաժնի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր բեյը:
 
Խառը հանձնախումբը իր ծրագրում ուներ հետևյալ խնդիրները.
 
  1. Երկու կողմերը փոխադարձաբար պետք է հետ քաշեն իրենց զինվորներին դաշնագրով գծված սահմաններից ներս,
  2. Կարգավորել թուրքական զորքի՝ մեր երկրով կատարելիք անցքը,
  3. Փախստականների վերադարձը իրենց տեղերը,
  4. Զինվորական գերիների փոխանակությունը:
 
Խառը հանձնախումբը հունիս 17- հուլիս 13 նիստերը գումարելով և բազմաթիվ թղթեր փոխանակելով, բնական է, որ դարձյալ որոշ եզրակացության և գործնական արդյունքի պիտի չհասներ, եթե մինչև իսկ այս պարագայի թուրքերը կամենային էլ, այն պարզ պատճառով, որ թուրքերի դիրքն էլ ճշտված չէր Կովկասում:
 
Իրենց բուն նպատակը շատ պարզ էր՝ տիրել Կովկասին և ձեռք կարկառել արյունակից Թուրքեստանին, սակայն նրա մեծ դաշնակիցը՝ Գերմանիան, վերահասու լինելով այդ ծրագրին, իր շահերը վտանգված էր համարում և պնդում էր Բրեստի սահմանների վրա և մեզ արդեն ծանոթ են Լյուդենդորֆի և Հինդենբուրգի սպառնական հեռագրերը Էնվերին՝ զորքերը Կովկասից հետ քաշելու համար:
 
Ուստի, օսմանները այս անորոշ կացության մեջ վճռական և վերջնական ոչինչ կուզեին կամ ավելի ճիշտ, կարող էին անել: Այս պատճառով, իրենց ավանդական ձգռգելու քաղաքականությունը այստեղ էլ իր դերը կատարեց, և հանձնախումբը վերը հիշված չորս կետերից ոչ մեկը վերջնականորեն չլուծեց, և երբ հուլիս 13-ի նիստում կազմվում էր իրենց գործունեության տեղեկագիրը, երկու կողմից համաձայն էին արձանագրելու. «Հայ հանձնախումբը իր հուլիս 11 թիվ 71 գրությամբ առաջարկում էր տեղեկագրի մեջ ներմուծել հետևյալը՝ քանի որ Բաթումի հաշտության պատվիրակության և Պոլսի կոնֆերանսի որոշումներն ու համաձայնությունները պետք է վճռական նշանակություն ունենան, այս պատճառով պետք է չեղյալ համարել Ալեքսանդրապոլում օսմանյան և հայ հանձնախմբի հինգ տեղեկագրերում գտնված որոշումներից և համաձայնություններից այն կետերը, որոնք ամբողջությամբ և մասնակի չպիտի համապատասխանեն կամ հակառակեն Բաթումի պատվիրակության կամ Պոլսի կոնֆերանսի որոշումներին կամ համաձայնությանը: Օսմանյան հանձնախումբը հայտնում է իր համաձայնությունը»:
 
Այսպես վերջացավ նաև Ալեքսանդրապոլի խառը հանձնախմբի աշխատանքը:
 
ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 644, թ․ 2-83։ Ինքնագիր։
 
Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 106-107:
 
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: