Մի քարի պատմութիւն
Շահէն Յովսէփեան
Իւրաքանչիւր այցելող Էջմիածին Մայր Տաճար, անշուշտ տեսել է նրա տարածքում գտնւող հսկայական զոյգ խաչքարերը, որոնք տեղադրւել են 2015 թ., Եղեռնի հարիւրամեակի առիթով:
Էջմիածնի տարածքի զոյգ խաչքարերը
Սոյն խաչքարերը քանդակւել են մի կտորից բաղկացած մարմար քարի վրայ, որոնք ունեն եօթը մետր բարձրութիւն և 12 ու 14 տոննա ծանրութիւն: Խաչքարերի նախագծի հեղինակը՝ Արտակ Ղուլեանն է, քանդակագործ վարպետը՝ Լուդւիկ Ղազարեանը իսկ ֆինանսաւորումը կատարւել է Յակոբ և Տոննա Տիտիզեանների միջոցով:
Խաչքարի 2015 թ. արձանագրութիւնը
Սոյն խաչքարերը, Դերջանի Ապրանից Ս.Դաւիթ վանքի զոյգ խաչքարերի կրկնօրինակն են, այն տարբերութիւնով, որ կրկրնօրինակւած խաչքարերը մէկ մետր աւելի բարձր են բնօրինակ տարբերակից, որը քանդակագործ վարպետը նրանց ցածի մասը աւելացնելով, նախատեսել է քանդակել երկու արձանագրութիւններ, որոնցից մէկում յիշատակւած է նրանց կերտման առիթը, իսկ միւսի վրայ Ամենայն Հայոց կաթողիկոսի և մեկենասների անունները ու օծման թւականը:
Ապրանից Ս.Դաւիթ վանքը
Դերջանի Ապրանից Ս.Դաւիթ վանքը գտնւում է Երզնկա և Կարին քաղաքների մէջ, ներկայիս Թուրքիայի տարածքում: Վանքի պատմութեան մասին տեղեկութիւններ չկան, բայց գիտենք, որ այն հիմնւել է Միջնադարում և աշխատել է մինչև Եղեռնի օրերը: Չնայած վանքը բազմիցս թալանւել է և գանձագողերը աւերածութիւններ են կատարել, բայց դեռևս կանգուն վիճակում է: Վանքը պարսպապատւած համալիր է, որի հիւսիս արևմտեան բարձրունքի վրայ տեղադրւած են մի քանի խաչքարեր նաև զոյգ հսկայ խաչքարերը, որոնք եզակի են ամբողջ Հայկական Լեռնաշխարհում:
Ապրանից Ս.Դաւիթ վանքի զոյգ խաչքարերը
Սոյն խաչքարերը կերտւել են 1191 և 1194 թւականներին և ունեն վեց մետր բարձրութիւն: Կրկնօրինակ խաչքարերի քանդակման և տեղադրման ժամանակ բոլոր մանրամասութիւնները նկատի է առնւել, այնպէս, որ նրանց տեղի թեքութեան պատճաոով աջ կողմի խաչքարի բարձրութեան տարբերութիւնն էլ կրկնօրինակի պարագային պահպանւել է:
Հին և նոր խաչքարերի համեմատութիւնը
Նմանատիպ Լուրեր
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։