ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չի բացառվում՝ նոր նշանակված նախարարների թվից Էրդողանը կփորձի ընտրել իր ժառանգին. Ռուբեն Սաֆրաստյան

Իմ գնահատմամբ՝ մի քանի միտում կարելի է առանձնացնել Թուրքիայում կառավարության կազմում կատարված փոփոխություններից: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կառավարության կադրային փոփոխություններին:

Նա նկատեցոր Էրդողանը որոշեց կառավարության կազմը լիովին թարմացնել  և այն հիմնականում երիտասարդացրեց, ինչը ապագային ուղղված քայլ է:
Նախ, խոսելով ֆինանսների նախարարի պաշտոնին Մեհմեթ Շիմշեքի նշանակման մասինթուրքագետը նկատեցոր Շիմշեքը համարվում է հեղինակավոր մասնագետ ֆինանսների բնագավառում, ինչը նշանակում է, որ Էրդողանը մեծ ուշադրություն է  դարձնելու ֆինանսներին: «Մենք տեսնում ենք, թե Թուրքիայում սղաճը ինչքան մեծ աճ ունի և հավանական է, որ նրա առաջ խնդիր է դրվել սղաճը դանդաղեցնել»,- ասաց նա և հավելեցոր նորանշանակ նախարարը հայտնի է նաև միջազգային շրջանակներում, և Էրդողանը փորձելու է նրա միջոցով ավելի մեծացնել իր կապերը համաշխարհային ֆինանսական շրջանակների հետ:
Թուրքագետը նշեցոր կարևոր պաշտոններ ստացան մարդիկ, որոնք շատ մոտ են Էրդողանին, ամենօրյա շփում են ունեցել, օրինակ՝ դրանց թվին է պատկանում Հաքան Ֆիդանինորը նշանակվել է արտաքին գործերի նախարար, նա 2010  թվականից Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարն էր:
Մյուս կարևոր նշանակումը թուրքագետը համարեց հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում Իբրահիմ Քալընի նշանակումըորը համարվում է փորձառու դիվանագետ և տարիներ շարունակ Էրդողանի ներկայացուցիչն էր: «Այս երեք նշանակումները, իմ կարծիքով, ունեն բանալի նշանակություն, որովհետև այդ երեքն էլ Էրդողանին ամենամոտ, ամենավստահելի մարդիկ են և կարևոր դերակատարում կունենան: Նաև խոսակցություններ կան, որ այս հինգ տարին կառավարության որոշ անդամների համար փորձաշրջան կլինի, և չի բացառվում, որ  նոր նշանակված նախարարների թվից ինքը կփորձի ընտրել իր ժառանգին: Էրդողանը մեկ անգամ ասել է, որ ինքն ուզում է իշխել ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես պետական գործիչ, որ մնա պատմության մեջ։ Դրա համար նա մտածում է, թե ով պետք է լինի իր ժառանգության շարունակողը»,- ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, արտաքին քաղաքականության ռազմավարությունը կմնա նույնը, ինչը բխում է Էրդողանի անձնական մոտեցումներից, ըստ որի՝ Էրդողանը վերջին տարիների ընթացքում  փորձում է  Թուրքիան դարձնել համաշխարհային խաղացող:
«Թուրքիան, որն իր էությամբ տարածաշրջանային տերություն է, Էրդողանը փորձում է դարձնել համաշխարհային, այսինքն՝ այնպիսի տերություն, որն ազդում է աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա: Այս ռազմավարությունը կպահպանվի և ավելի վճռական կերպով կշարունակվի, որովհետև արտաքին գործերի նախարար է նշանակվել Հաքան Ֆիդանը, որը երկար տարիներ ղեկավարել է հետախուզությունը, նաև ներգրավված է եղել գաղտնի դիվանագիտության մեջ, և նրա այդ հատկությունները կօգտագործի Էրդողանն իր նպատակին հասնելու համար՝ Թուրքիան դարձնելով համաշխարհային պետություն: Դա օբյեկտիվորեն չի համապատասխանում Թուրքիայի հնարավորություններին, որովհետև օբյեկտիվորեն Թուրքիան միջին տերություն է, իսկ Էրդողանը ուզում է իր գլխից ավելի վերև թռնի և դարձնի Թուրքիան համաշխարհային տերություն: Սա հանգեցնում է արկածախնդրային արտաքին քաղաքականության և սպառում է երկրի ռեսուրսները: Այդպիսի քաղաքականությունը ես վտանգավոր եմ համարում Թուրքիայի համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Ռուբեն Սաֆրաստյանն ասացոր նորանշանակ արտգործնախարարը գաղափարական առումով չի արտահայտվել, և հավանաբար կշարունակվի այն քաղաքականությունը, որը մինչ հիմա վարել են Հայաստանի հարցում, որի նպատակն է հասնել այն բանին, որ Հայաստանը ընդունի Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջները:
araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: