ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը զենք է հասցնում Կևին, որով սպանվում են ռուսները. Բաքվի կողմից հետախուզման մեջ գտնվող ռուս քաղաքագետ

«Антитопор» Տեղեկատվական և վերլուծական ճանաչողական ալիքը անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների երկակիությանը։

Հաղորդման սկզբում մեկնաբանը նշում է, որ 2020թ.-ի նոյեմբերին, երբ Ադրբեջանը հարվածեց ռուսական ինքնաթիռին, ադրբեջանցի վերլուծաբաները գրեցին, որ եթե Ռուսաստանը ներեց Թուրքիային, կների նաև իրենց։ «Այդպես էլ եղավ. ներվում է նաև այն, որ Ալիևը բացահայտ օգնում է Ուկրաինային, սակայն միևնույն ժամանակ ստանում դիվիդենտներ Ռուսաստանից»։
«Ադրբեջանը Ռուսաստա՞նի ատամներով չէ» վերատառությամբ հաղորդմանը թեմային անդրադարձավ նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, ով խոսեց իր՝ աշխատանքի ազատելու մասին։ 
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԳԻՄՕ-ի ղեկավարության կողմից կայքում տարածվել է հաղորդագրություն, որում նշվում է, որ Ալեքսանդրովի հայտարարությունների անհիմն ագրեսիվությունն ու բացահայտ ոչ պրոֆեսիոնալիզմը առաջացրել են արտաքին քաղաքական հանրության ծայրահեղ կոշտ բացասական արձագանքը, ինչը լուրջ վնաս է հասցրել համալսարանի վարկանիշին։ Հաշվի առնելով այս ամենը, բուհի ռեկտորը հրաման է ստորագրել նրան աշխատանքից ազատելու մասին։
Ալեքսանդրովը նշել է, որ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր (Անատոլի) Տորկունովը Ռուսաստանում ադրբեջանական շահերի ազդեցիկ լոբբիստներից մեկը և բարեկամական կապերի մեջ է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ վերջինիս ՄԳԻՄՈ-ում աշխատելու ժամանկներից սկսած։ «Նա որոշեց և ինձ հանեց»,- նշեց նա։
Ալեքսանդրովը դժգոհեց ՌԴ-ի ԱԳՆ-ից՝ նշելով, որ եթե այլ երկրի կողմից Ռուսաստանի քաղաքացու հանդեպ հետապնդում սկսվեր, ապա դա կբարձրաձայնվեր, բայց այս դեպքում ոչինչ չարվեց. «սա հակառուսական քաղաքականությունը է, որը թուլացնում է Ռուսաստանի Հարավային Կովկասում։ 
Նա շեշտեց, որ լոբիստական խմբերի միջոցով գազային արտահանողների այս օլիգարխիկ համակարգը ստացել են ՌԴ իշխանություններում մեծ ազդեցություն, և մի շարք քաղաքական, աշխարհաքաղաքակն որոշումներ թելադրվում են այս մոնոպոլիաների կողմից։
«Ուկրաիայով անցում է նրանց գազային հոսքը դեպի Արևմուտք, Ուկրաինայի բյուջեն է ավելանում, որով գնում են զենքեր և որոնցով սպանում են ռուս զինվորներին»,- հայտարարեց քաղաքագետը։
araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: