ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ապաշրջափակումը արտատարածքային նկրտումների հետ կապ չունի․ քաղաքագետը՝ փոխվարչապետների հանդիպման մասին

Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից հայկական կողմը գոհ է։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Քաղաքագետները, սակայն, թերահավատ են ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում։ Նրանցից ոմանք կարծում են, որ Բաքվից հնչող սադրանքների պայմաններում ապաշրջափակումը չիրագործվող գործընթաց է։
Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների միջև։ Մոսկովյան հանդիպումը պաշտոնական Երևանը կառուցողական է համարում։ Հայաստանի կառավարությունը գոհ է հանդիպումից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում:
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը թերահավատ է ենթակառուցավծքների ապաշրջափակման ուղղությամբ գործնական քայլերի իրականացման հարցում։ Նա կարծում է, որ ենթակառուցվածքները ապաշրջափակել հնարավոր է միայն խաղաղության պայմաններում։ Բայց դրա հիմքերն այսօր քաղաքագետը չի տեսնում․
«Մի քիչ թերահավատորեն եմ վերաբերվում այս հարցին, քանի որ սա խաղաղ օրակարգի պայմաններում է հնարավոր իրագործել, իսկ խաղաղության հիմքեր չեմ տեսնում, քանի որ Ադրբեջանի նախագահը սադրիչ , ապակառուցողական հռետորաբանությամբ է շարունակաբար հանդես գալիս և, ըստ էության, արգելափակում է ցանկացած խաղաղ գործընթաց։ Բայց, եթե նման համաձայնություններ կան, գնահատում եմ դրական, որպես տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթաց, սա արտատարածքային որևէ նկրտումների հետ կապ չունեցող գործընթաց է»։
Ենթակառուցվածքնրեի ապաշրջափակումը արտատարածքային պահանջ չէ, ասում է Գուրգեն Սիմոնյանը և բացատրում, որ այն կգործի նույն տրամաբանությամբ ինչպես գործում է հայ-վրացական սահմանը։
Մինչ փոխվարչապետների մոսկովյան հանդիպումը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ սահմանին գործելու է անձնագրային, մաքսային և այլ հսկողություն, ինչպես միջազգային բոլոր սահմաններին է։
Գուրգեն Սիմոնյան․ «Տեղաշարժը, որը տեղի կունենա միջազգայնորեն ճանաչված սահմանները հատելիս, քաղաքացիական անձինք ու բեռները կենթարկվեն այն երկրի իրավաքաղաքական համակարգին, որի տարածքում կգտնվեն։ Սա խաղաղության օրակարգի մաս է, դրա համար չեմ կարողանում լիարժեք վստահություն արտահայտել, որ այդպես էլ կլինի, քանի որ բազմիցս տեսել ենք, որ պայմանավորվածությունները լինում են, հետո ինչ–որ բան է տեղի ունենում ու դրանք ի չիք են դառնում»։
Օվերչուկը մինչ հանդիպումը նաև նշել էր, որ կողմերը շատ մոտ են երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև վերականգնելու հարցում, ինչը նաև Հայաստանին հնարավորություն կտա շարժվել Նախիջևանով, Սյունիքով և Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ երկրներ, ինչպես նաև Իրան։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, մինչ մոսկովյան հանդիպումը, նշել էր, որ պաշտոնական Երևանը կողմնակից է այն լուծումներին, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Ըստ նրա՝ երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։
Քաղաքագետ Արա Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ թերահավատ է ապաշրջափակման հարցում։ Նա հիշեցրեց Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի վերջին հայտարարությունը, որտեղ օգտագործվում էր «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը․
«Իրականում պահը հասունանում է, որ տարածաշրջանում նաև կոմունիկացիոն վերաձևումներ տեղի ունենան, սակայն դժվար է ասել, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի գործնականում իրականացնել։ Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է սա Հայաստանին տարածաշրջանային նախագծերում ներգրավելու փորձ որակել և այդ փաթեթավորմամբ վաճառել ու ներկայացնել դա մեր շահերից բխող նախագիծ։ Հետևաբար, սա ևս լինելու է իրենց համար լծակ, որով փորձելու են ինչ-որ զիջումներ կորզել Հայաստանից։ Եթե չանենք՝ երկաթգիծը չի գործի»։
Քաղաքագետը սակայն չի պատկերացնում, թե ինչպես են ապաշրջափակման դեպքում, օրինակ, հայ առևտրականները Ադրբեջանի տարածքով անցնելու և բեռներ տեղափոխելու։
armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: