ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
1918-ի մայիսի 30. որ կուսակցություններն էին դեմ Օսմանյան կայսրության՝ Հայաստանը անկախ հռչակելու պահանջին

1918-ի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանը՝ առանց “անկախություն և հանրապետություն” բառերի։

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»,- ասվում էր հռչակագրում։
Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական հարձակման դեմն առնելու համար կենաց ու մահու պայքար էր մղում Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում, հայ քաղաքական գործիչները Թիֆլիսում կանգնել էին անելանելի ընտրության առաջ։ Օրվա քաղաքական գլխավոր ուժը՝ ՀՅԴ-ն, բացի իր մի քանի առանցային անդամների՝ Ավետիս Ահարոնյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի ու Արտաշես Բաբալյանի, հակված էր Հայաստանի անկախության գաղափարին։
Անկախության հարցում տարակույսներ ունեին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անկուսակցական և էսեռ՝ սոցիալիստ հեղափոխական անդամները։ Այդ մարդիկ ոչ թե դեմ էին Հայաստանի անկախությանը ընդհանրապես, այլ, հաշվի առնելով թուրքական մահաբեր սպառնալիքն ու դեպի Երևան արշավանքը, մտածում էին, որ թուրքերի դեմ մնում են միայնակ։
ՀՅԴ-ն, սակայն, իր մեծամասնությամբ, կողմ արտահայտվեց անկախությանը և դա կուսակցության ճակատագրական և արդարացված որոշումներից է։
Ճիշտ է նաև, որ ՀՅԴ Բաքվի կոմիտեն, որ համագործակցում էր բոլշևիկ Ստեփան Շահումյանի հետ, դեմ արտահայտվեց Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի որոշմանը և այն որակեց հայ ժողովրդի կամքի ոտնահարում։
Հայաստանի անկախությանը անվերապահորեն դեմ էին արտահայտվում ՍԴՀԿ-ն և հայ բոլշևիկները։ Վերջիններիս դիրքորոշումը պարզ էր՝ հայ ժողովուրդը չի կարող ապրել առանց Ռուսաստանի և ռուս բոլշևիկների։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդրկովկասյան կենտրոնական վարչությունը բողոքեց Հայաստանի անկախության հռչակագրի կապակցությամբ, այն որակելով անօրինական, իսկ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը` ինքնակոչ մարմին, որն ուզուրպացնում է հայ ժողովրդի ազատ իրավունքները:
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: