ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հակոբյանը մեծ հումանիստ էր, որի սերն առ մարդը սահման ու ազգություն չէր ճանաչում․․․

«Մի օր հայրս ճագար մը նկարեց թղթին վրա, վազող ճագար մը։ Ես շատ զարմացա։ Հայրս առաջարկեց ինձ նկարել։ Եվ կարելի է ասել, որ դա դարձավ իմ նկարչական ուղու սկիզբը», - իր հուշերում նկարչական առաջին քայլերի մասին պատմել է Հակոբ Հակոբյանը։

Նա շուրջ 40 տարի ապրեց ու արարեց հայրենիքից դուրս, բայց հոգու բոլոր լարերով կապված մնաց հայրենի հողին։ Նրա կտավներում զգալի են տագնապն ու լարվածությունը․ դա հայրենիքից հեռու ապրող հայ մարդու կարոտն էր։ Մանկուց հորից զրկված նկարիչը իր կտավներում ներկայացնում է մարդկային վիշտն ու տխրությունը։ «Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես օրինակ՝ Մինասը, Գալենցը, Սարյանը։ Իմը շատ սահմանափակ է՝ սպիտակ, մոխրագույն։ Եթե փորձեմ կարմիր, կապույտ նկարել, կեղծ բան մը կըլլա, բայց և այսպես նկարում եմ, մարդիկ ինձ ընդունում են։ Սա է իմ նկարչությունը»,- իր ստեղծագործությունը բնութագրել է այսպես։  
Հակոբ Հակոբյանն իրեն համարում էր չստացված Մարտիրոս Սարյանը, և ինքն էլ կուզեր նրա նման լինել։ Մտերիմ է եղել Մինաս Ավետիսյանի հետ, անսահման բարձր է գնահատել նրա արվեստը։ Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները Տիգրան Մանսուրյանը համեմատել է Կոմիտասի երգերի հետ, քանի որ դրանցում գերակշռում է պարզությունը և մաքրությունը։ «Կար Մինասի Հայաստանը, Սարյանի Հայաստանը, բայց ահա եկավ Հակոբը և ստեղծեց Կոմիտասի Հայաստանը»,- ասել է Մանսուրյանը։ 
Նրա ստեղծագործության մեջ կա կարեկցանք, կարեկցանք խեղճ մարդու, անպաշտպան մարդու հանդեպ։ Նրա հերոսները պարզ մարդիկ են, որոնք արդար աշխատանքով են իրենց մի կտոր հացը վաստակում։ Նկարների անվանումները նկարչի պես պարզ են ու լի սիրով` «Ամպը», «Սիրո պարտեզ», «Օրը», «Ընտանիք», «Համբույր»: Հակոբյանը մեծ հումանիստ էր, որի սերն առ մարդը սահման ու ազգություն չէր ճանաչում․․․ Նկարիչն արժանացել է Պետական մրցանակի, Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, Հայ եկեղեցու Ս.Սահակ- Ս.Մեսրոպ շքանշանի, ՀՀ նախագահի մրցանակի և այլն։ 
ORAGIR.NEWS 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: