ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քաջությանդ. Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ մեկ դար հեռավորությունից

Պատմությունը անցյալի միջոցով ներկայի արարումն է ապագայի լինելիության համար։ Կարդում ես Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցի խոսքը եւ համոզվում, որ պատմությունը սիրում է կրկնվել դրա դասերը չյուրացրած ժողովուրդների համար։

Լայն տարածում ստացած թյուր կարծիք կա, թե պատմագիտությունը հեռու է ճշգրիտ լինելուց։ Սակայն պատմությունը համակարգային իմացության տիրույթում է, այն լոկ փաստերի, թվերի եւ անունների շարադրանք չէ։ Պատմությունը անցյալի միջոցով  ներկայի արարումն է ապագայի լինելիության համար։ Կարդում ես Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցի խոսքը եւ համոզվում, որ պատմությունը սիրում է կրկնվել դրա դասերը չյուրացրած ժողովուրդների համար։
«Հայրենիքի պայծառ հորիզոնը նորից մթնեց, խաղաղ կյանքը նորից խանգարվեց. հայ արնաքամ ժողովուրդը սահմանների վրա տեղահան բաց երկնքի տակն է մնացեր. մեր սահմանների վրա նորից գոռում են թնդանոթները, դարձյալ երկու տարի առաջվա մղձավանջը տիրել է ամենուրեք, եւ ամենքի բերնից լսվում է «գալիս է թշնամին»։ Այո, Հայոց ժողովուրդ, գալիս է թշնամին, անգութ թշնամին, նա արդեն մեր դռան, մեր դեմ կանգնած է եւ յուր վերջին ուժերը հավաքած՝ հուսահատ կռիվ է մղում եւ ուզում է մեզ բոլորովին տանից-տեղից, հայրենիքից եւ ազատությունից զրկել եւ Իսրայելի նման մեր ոսկորներ անապատի մեջ ցիր ու ցան անել։ Ինչ ես մտածում դու անել. կռվել քաջաբար եւ մեռնել հերոսաբար, թե հավիտենական ստրուկ դառնալ կամ պարանոցդ թշնամու սրի առաջ պարզել եւ ոչնչանալ։ Հեռու, հեռու քեզանից այդ ինքնակործան միտքը։ Եթե քեզ համար թանկ է հայրենիքը, եթե դու սիրում ես ազատ ապրել, եթե քեզ համար նվիրական եւ սուրբ է հայի անունը, պատիվը, հայրերիդ ու պապերիդ արյունով ներկված եկեղեցին, ընտանեկան սրբությունը եւ օջախը, ապա ժամանակն է, որ դու զենքը ձեռքիդ պաշտպան հանդիսանաս վտանգված հայրենիքիդ։
... Երկու տարվա կյանքը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք մեր մայրենիքը, օտարը մեզ չօգնեց եւ չի օգնելու։ Հայ քաջարի զինվոր, դու քո քաջությամբ եւ անվեհերությամբ աշխարհք զարմացրիր, հավաքիր ուժերդ վերջին անգամ, տուր մի անգամ էլ քո մահացու հարվածը հայրենիքի եւ հայի ազատությունը ջնջել ցանկացող անողորմ թշնամուն։ Հավատա եւ հավատա, թե քո այդ վերջին հարվածով հավիտյանս կջարդես թշնամուն անկանգուն կերպով, որովհետեւ սա նրա վերջին հուսահատական կռիվն է, կամ ոչնչանալ հավիտյան եւ կամ ոչնչացնել քեզ։
... Գնացեք կռվեցեք քաջաբար եւ ձեր սրերով մաքրեցեք ձեր ճանապարհը դեպի ձեր մոխրացյալ վաթանը՝ Մուշն ու Սասուն, դեպի Ս. Կարապետ ու Աղթամար։ Իսկ դուք՝ Արարատյան աշխարհի հարազատներ, Վաղարշապատի, Օշականի, Աշտարակի, Սարդարապատի, Ապարանի, Շիրակի, Ծաղկաձորի եւ Գեղարքունյաց զավակներ, թողեք ծերերին, ձեր մայրերին եւ քույրերին ձեր տնային աշխատանքները, ձեր ազատության վտանգ է սպառնում, թռեք դեպի սահմանագլուխներ, հիշեցեք Զեյվան ու Սարդարապատ, որտեղ ցույց տվիք ձեր քաջությունը, որտեղից թշնամուն հալածական փախցրիք, ելեք ի հանդես, ներքին թշնամիները մաքրեցիր, մաքրիր քաջաբար եւ արտաքին թշնամուդ, որպեսզի Մասիսի գլխին տնկված Հայկական դրոշակն անսասան մնա։
... Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քո քաջությանը, ես հավատում են քո անշեղ հարվածին, ես հավատում եմ Հայաստանի հզոր Աստծուն եւ նրա սքանչելիքներին. նա ուժ տվեց ու կարողություն մեր մի բուռ քաջերին, երկու տարի անընդհատ հարվածելու հայրենիքի եւ եկեղեցու թշնամուն. նա այս անգամ եւս կտա հայրենիքի քաջերին փառավոր հաղթանակը եւ խրոխտացած թշնամուն խորտակված ցիր ու ցան կհալածե»։ (2 հոկտեմբերի, 1920 թվական, Վաղարշապատ։ «Էջմիածին» շաբաթաթերթ)։
Պատրաստեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: