ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱԺ են բերում մարդու, ով ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական», այն ընդդիմությունը, որ կոչում էր «ժեխ». Կոնջորյան

«Այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, խորհրդարանական ընդդիմության ապիկար դեմքի հերթական ցուցադրությունն է՝ մեկ միմոսի կատարմամբ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն իր ելույթի ժամանակ հեղափոխություն կատարած հայ ժողովրդին կոչեց «ադրբեջանաթուրքական» անունով: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ընդդիմության գենետիկ ատելության հերթական ապացույցն է:
Ընդդիմությունը խորհրդարան է բերում մի մարդու, ով ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»: Սա այն նույն ընդդիմությունն է, որ հրապարակներից ժողովրդին կոչում էր «ժեխ»: Ոչինչ չի փոխվել:
Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»:
Երևի այսպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «սիրել և պաշտպանել» հայ ժողովրդին տասնամյակներ շարունակ: Սիրել՝ ատելով: Նախկինում ատում էին որպես իշխանություն, հիմա ատում են որպես ընդդիմություն:
Ահա, թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը: Ահա, թե ինչու եք դուք այդքան ատում հայ ժողովրդին: Եվ ահա, թե ինչու դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի: Դա է ժողովրդի կամքը, դա է ժողովրդի որոշումը»,- նշել է նա:
Նշենք, որ խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր ներառված է եղել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը:
Նախատեսված են եղել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվող Անահիտ Մանասյանի և ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթները: Ընդդիմության թեկնածուի մասնակցությամբ քննարկումն առաջինն է եղել: Այն վերածվել է բանավեճի, որի ժամանակ պատգամավորներն ու թեկնածուն փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ են հնչեցրել:
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: