ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա. Ռասմուսեն

ԼՂ բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
 
«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրի: Այդ համաձայնագրում շատ կարևոր տարր պետք է լինի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքը: Եվ այդ իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար մենք պետք է ունենանք միջազգային մեխանիզմներ, որոնք կմշտադիտարկեն, կվերահսկեն և կերաշխավորեն դրանք»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռասմուսենը նշեց, որ կցանկանային շատ սերտ համագործակցել ՀՀ կառավարության հետ:
 
«Դա լայն համագործակցություն կլինի, որը լայն թեմաների կանդրադառնա: Բնականաբար, խոսում ենք ԵՄ-ի կողմից քաղաքական աջակցության մասին: Կարծում եմ, որ հիմա շատ անհրաժեշտ է, որ մենք տեղեկացվածությունը բարձրացնենք, որ ԼՂ-ում կա հումանիտար ճգնաժամ: Եվ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ այս հարցը լուծվի»,- ասաց նա:
 
Նա ընդգծեց, որ ցանկանում են աջակցել ՀՀ կառավարությանը, որ էլ ավելի բարձր մակարդակի հասցվի ԵՄ-ի հետ երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեմայով երկխոսություն:
«ԵՄ-ն լայն գործիքակազմ ունի, որը կարող է օգտակար լինել Հայաստանին: Կարծում եմ, որ Հայաստանը միջազգային էլ ավելի շատ գործընկերների կարիք ունի, քան ունի այսօր»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցության եզրերը մանրամասն չեն քննարկվել:
 
Եզրափակելով՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշեց, որ ԵՄ-ն ունի եվրոպական խաղաղության համակարգ, որը նաև կարող է համագործակցության շրջանակ հանդիսանալ Հայաստանի և ԵՄ-ի միջև:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: