ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Սեյրան Օհանյանը նույնիսկ պետք է ամաչեր նման հայտարարությամբ հանդես գալ». Արփի Դավոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ ԱԳՆ-ի այն հայտարարության մասին, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խմբի գործուղումն անհրաժեշտություն է, ասել էր. «Մեզ պետք չեն դիտորդներ, որոնք գրիչներով և հեռադիտակներով են գալու Լաչինի միջանցք»:

Այս առնչությամբ հայտնելով իր տեսակետը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ ինքն ապշած է, որ ՀՀ պաշտպանության նախարար և ամբողջ կյանքում զինվորական եղած մարդը կարող է նման պարզամիտ հայտարարություններ անել ու այդ հայտարարություններն ամբողջ համացանցով տարածել, որ ահա, տեսեք՝ Սեյրան Օհանյանն ինչ է ասում՝ մեզ պետք չեն դիտորդներ, որոնք կլինեն գրիչներով և հեռադիտակներով։ 

«Սեյրան Օհանյանը նույնիսկ պետք է ամաչեր նման հայտարարությամբ հանդես գալ և նման լուրջ փորձագիտական  կարծիք հայտնել։ Կարծում եմ՝ ինքը դեռ պետք է երկար խոսի այն մասին, թե իրենց ժամանակ ինչեր են եղել ՀՀ սահմանում և ընդհանրապես մեր պաշտպանական բնագավառում, հետո նոր սկսի քննադատել այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր։ Իրենք ամեն ձևով խուսափում են այն ամենի մասին խոսել, ինչ տեղի է ունեցել երկարուձիգ տարիներ շարունակ, երբ մենք բոլորս ապրել ենք ՀՀ-ում, շարունակում ենք ապրել և շատ լավ գիտենք՝ ինչ լրջագույն խնդիրներ ենք ունեցել, որոնք մեզ բերեցին, հասցրին այս օրվան։ Ցավում եմ, որ նորից մեր խոսակցությունը գնում է այն կետին, որ նախկին-ներկա այս դիսկուրսը շարունակվում է, բայց որևէ կերպ դրանից փախչելու հեռանկար դեռ չեմ տեսնում, որովհետև այդ մարդիկ կան և շարունակում են, ոչինչ չարած լինելով ՀՀ-ի համար, խոսել ՀՀ-ի անվտանգությունից։

Սեյրան Օհանյանը կարծում եմ՝ գոնե մեկ անգամ կարող էր մեկնաբանել, թե ինչ զորամասեր են օտարվել իր պաշտոնավարման ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազն ինչու էր եկել ԱԺ։ Իր հետ կապված գործերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն մենք չստացանք, Սեյրան Օհանյանը գերադասեց ընդհանրապես չգալ այդ նիստին, հանդես չգալ ելույթով, իր գործընկերներն ընդհանրապես չեկան այդ նիստին՝ պնդելով, որ իրենք չեն ուզում մասնակցել. իրենք ուղղակի խոսելու բան չունեն»,- ասաց Արփի Դավոյանը։ 

Խոսելով նաև Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված աղմուկի մասին՝ Արփի Դավոյանն ասաց, որ շատերն են հիփոթեքով ձեռք բերում բնակարան, ինքն էլ՝ այդ թվում, բայց այդ տեղեկությունից հետո ամբողջ համացանցը այլ տեղեկություններով էր ողողված, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռանում է պաշտոնից, և տարբեր դավադրություներ, թե ինչու է հեռանում Սուրեն Պապիկյանը։

«Դա ինչի՞ համար է, այսինքն՝ շաղկապված գնում է բնակարանի հարցը,  որից հետո աղմուկ է առաջանում, որ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ խնդիր կա, որից հետո գալիս է երկրորդը՝ պաշտպանության   նախարար Սուրեն Պապիկյանն այլևս չի պաշտոնավարելու, ուրեմն դա կախված էր նրանից, որ այն ժամանակ տան հարց և այլն, և այլն։ Հետո մինչև այն  պահը, երբ վարչապետի աշխատակազմից հայտարարություն տարածեցին, որ նման տեղեկություն չկա։ Ուղղակի ուղղորդված աշխատանք է տարվում մեր պաշտպանական գերատեսչության ղեկավարի նկատմամբ, և դա արվում է ՊՆ-ում դրական տեղաշարժը ստվերելու համար»,- ասաց Արփի Դավոյանը։   


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: