ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դիվանագետ Գառնիկ Բադալյանի «Իրան. հանրագիտարան»-ը՝ սեղանի գիրք

«Իրան. հանրագիտարան» հատորը ընդգրկում է 1800 բառ-հոդված, շուրջ 1200 նկար և քարտեզ, որոնք ներկայացնում են հնագույն երկրի պատմության բոլոր շրջանները, Իրանի և իրանական բարձրավանդակի աշխարհագրությունը, բնությունն ու բնական հարստությունները, գրականությունն ու ճարտարապետությունը, լեզուն ու կրոնը:

Հայաստանի փորձառու դիվանագետներից իրանագետ-բանասեր Գառնիկ Բադալյանի 880 էջանոց «Իրան. հանրագիտարան» արժեքավոր հատորը, որը սեղանի գիրք կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ Հայաստանի հարավային հարևանին, նրա քաղաքականությունը, մշակույթը, տնտեսությունը ու գրեթե ամեն բան, ինչ վերաբերում իսլամական հանրապետությանը, հայ-իրանական հարաբերություններին, իրանահայությանը:
«Իրան. հանրագիտարան» հատորը ընդգրկում է 1800 բառ-հոդված, շուրջ 1200 նկար և քարտեզ, որոնք ներկայացնում են հնագույն երկրի պատմության բոլոր շրջանները, Իրանի և իրանական բարձրավանդակի աշխարհագրությունը, բնությունն ու բնական հարստությունները, գրականությունն ու ճարտարապետությունը, լեզուն ու կրոնը:
Անկախության առաջին օրվանից՝ 1991-ից Հայաստանի արտգործնախարարության դիվանագետ Գառնիկ Բադալյանը, ով երկար ժամանակահատված եղել է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, «Իրան. հանրագիտարան»-ում առանձին ներկայացնում է հայ-իրանական հարաբերությունների բոլոր ժամանակաշրջաններին և բնագավառներին վերաբերող հոդվածներ:
Բադալյանը, որ տիրապետում է պարսկերենին, անգլերենին և ռուսերենին, հատորը կազմելու տարիներին օգտվել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներից, այդ թվում՝ տարբեր հանրագիտարաններ, կենսագրական, տեղեկատվական ու բացատրական  բառարաններ, ամսագրեր, թերթեր, ալբոմներ:
Հատորի հրատարակությունը 500 օրինակ տպաքանակով հնարավոր է դարձել բարերարներ Լևոն Ահարոնյանի, Ռուզաս Մարգարյանի, Պարթև Սաբագոլյանի, Թեհրանի «Նայիրի» հրատարակչության շնորհիվ:
Ի դեպ, Թեհրանում լույս է տեսել Բադալյանի հեղինակած՝ Հայաստան-Իրան հարաբերություններին նվիրված գիրքը Գարուն Սարգսյանի և Խոսրավ Թուրաջի պարսկերեն թարգմանությամբ: Գիրքը 500 օրինակով հրատարակել է Իրանի արտգործնախարարության միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնը:
Ստորև՝ Գառնիկ Բադալյանի արժեքավոր հոդվածը Հայաստան-Պարսկաստան հարաբերությունների վերաբերյալ 1918-1922 թթ.
http://www.aniarc.am/2017/07/29/armenia-iran-1918-1922-garnik-badalyan/
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: