2023 թվականի, մարտի 3-ի երեկոյան, բարեկենդանի կապակցությամբ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ մանկական տարազահանդեսի մրցույթ, որը կազմակերպել էր միության մշակութային ու մարզական բաժանմունքների կողմից և որին օժանդակում էին կանանց բաժանմունքը։ Հնչում էր ուրախ երաժշտություն, ծրագրին մասնակցում էին շուրջ 35 հոգի իրենց գեղեցիկ տարազներով, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ինչ որ հայտնի մի պատկեր, կենդանի և այլն։ Ծրագրին ներկա էին երեխաների ծնողներն ու բազմաթիվ մարդիկ։ Աշխատում էր նաև բուֆեն, որտեղ մատակարարվում էր սուրճ, թխվածք և տարբեր ուտեստեղեներ։

Միջոցառումը սկսվեց չորս հոգանոց ժուռի կազմի ներկայությամբ, որոնք էին Դոկտ․ պրոֆեսոր Էդնա Զեյնալյանը, տիկ․ Մեղրիկ Փիրումյան, Պրն․ Արմոնդ Միրզախանյան և Պրն․ Հարմիկ Տեր Մովսիսյան։

Առաջին մասնակցողը հրեշտակի պատկերով ներկայացավ, որը նվագում էր տավիղ։ Մասնակիցների մեծ մասը բացի ներկայացնելով որևէ պատկեր նաև նվագում ու պարում էին։ Նրանք ներկայացնում էին, մուլտիկի տարբեր դեմքերի, ոստիկանի, հայուհու, ֆիդայու և այլ պատկերներ։

Բոլորի ներկայացումներից հետո, ժուռին ընտրեց հինգ լավագույներին, ըստ հետևյալի՝ Էլեն Աբնուսյան, Քեվին Մարգոսյան, Ֆելիքս Խուդաղուլյան, Ադելայդ Մահմուդի և Էրլինա Սարգսյան, սակայն բոլոր մասնակիցները ստացան գնահատագրեր։

Մաղթում ենք բոլոր կազմակերպիչներին ուժ ու կորով և ցանկանում ենք տեսնել բազմաթիվ միջոցառումներ նրանց նախաձեռնությամբ։
Լրագրող՝ Լիլիան Թելիմի
Նյութը «Հայազդ» կայքին տրամադրեց ՀՄՄ Րաֆֆի համալիրի հանրային կապը