ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը յուրովի մեկնաբանելով Հաագայի դատարանի որոշումը՝ հայտնվել է իր լարած թակարդում դարձնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը

Հաագայի դատարանը հանդես է գալիս ՄԱԿ-ի անունից, և հիշյալ դատարանի որոշման չկատարումը ՄԱԿ-ի շրջանակներում կարող է ուղիղ իրավական հետևանքներ առաջացնել, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի ԱԽ-ում համապատասխան բանաձևի ընդունում, որն արդեն, ի տարբերություն ՄԱԿ-ի դատարանի, իր տակ կունենա ռազմաքաղաքական բաղադրիչ՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ պետությունների կազմը։

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախօրեին կայացրած որոշումից հետո գլխավոր հարցադրումն այս է՝ արդյոք Ադրբեջանը ի կատար կածի՞  միջազգային դատարանի պահանջները, թե՞ կանտեսի,  ինչպես միջազգային հանրության կողմից՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ այս ընթացքում արված  կոչ-հորդոր-հայտարարությունները։ Թվիթերի իր միկրոբլոգում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, մեկնաբանելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, մասնավորապես նշել է՝  Ադրբեջանը «պարտավորվում է կիրառել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի ճանապարհին անվտանգ երթևեկությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։

Դատարանի պարտադիր կատարման ենթակա պահանջն անտեսելը ի՞նչ իրավական-քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար։ Սահմանադրագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Հաագայի դատարանը հանդես է գալիս ՄԱԿ-ի անունից, և հիշյալ դատարանի որոշման չկատարումը ՄԱԿ-ի շրջանակներում կարող է ուղիղ իրավական հետևանքներ առաջացնել, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի ԱԽ-ում համապատասխան բանաձևի ընդունում, որն արդեն, ի տարբերություն ՄԱԿ-ի դատարանի, իր տակ կունենա ռազմաքաղաքական բաղադրիչ՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ պետությունների կազմը։ «Իհարկե, այնտեղ կա ՌԴ-ի, Չինաստանի վետոյի հնարավորությունը, որոնք այդքան էլ լավ չեն վերաբերվում միջազգային դատական մարմիններին՝ համարելով, որ դրանք կոլեկտիվ Արևմուտքի ճնշման, ազդեցությունների գործիքներ են, բայց, բոլոր դեպքերում, ՄԱԿ-ի շրջանակներում ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման չկատարումը կարող է ունենալ հստակ իրավական հետևանքներ՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի, Անվտանգության խորհրդի բանաձևերի տեսքով։  Այդ բանաձևերը կարող են դառնալ ՄԱԿ-ի դատարանի որոշման, այսպես ասած, հարկադիր կատարումը պարտավորեցնող մեխանիզմներ։ Բացի դրանից՝ անհատական մակարդակով կարող են սանկցիաներ կիրառվել պետությունների կողմից ընդդեմ Ադրբեջանի։ Եվ որ շատ կարևոր է՝ Հաագայի դատարանի այս որոշումը, եթե մենք կապակցում ենք Հռոմի ստատուտի (ՀՀ-ի կողմից) հնարավոր վավերացման հետ, ապա մենք հնարավորություն կունենանք միջազգային քրեական հետապնդում հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։  ՄԱԿ-ի արդարադատության դատարանի կողմից փաստի արձանագրումը՝ Լաչինի միջանցքը փակելով  մարդկանց  իրավունքները զանգվածաբար խախտելը, լրջագույն կռվան է, որը մեզ թույլ կտա այլ դատական մարմիններում, այլ հանգամանքներում օգտագործել ընդդեմ միջազգային իրավակարգի դեմ գործող Ադրբեջանի»,- կարծում է սահմանադրագետը։  

Նախօրեին՝ նախքան Հաագայի դատարանի որոշման հրապարակումը, երեկ նույնպես Ադրբեջանի բարձր ղեկավարության ներկայացուցիչները խոսում էին և են Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մամեդովն, օրինակ, երեկ հայտարարել է, թե «առաջին շփումներից ստացված արդյունքների համաձայն՝ միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում այս առաջարկին և հասկանում են դրա էությունը»։ Հարցին՝  նոյեմբերի 9-ի հայտարարության տառին և ոգուն հակասող  նկրտումներ ունեցող Ադրբեջանը կբացի՞ միջանցքը՝ ի կատարումն դատարանի պահանջի, Խալաթյանը պատասխանեց. «Այստեղ կա մի կարևոր նյուանս՝ իրականում ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ադրբեջանը մեկնաբանում է այնպես, թե՝ ՄԱԿ-ի  դատարանը չի հստակեցնում, թե ինչ եղանակով է պետք ապաշրջափակել, բացել  Լաչինի միջանցքը, և դրա տակ փորձում են «տեղավորել»  սովորական մաքսային ընթացակարգեր մտցնելը, անցակետ դնելը և այլն։  Այստեղ, սակայն,  կա շատ կարևոր հակափաստարկ՝ ՄԱԿ-ի դատարանի կողմից գործածվում է «միջանցք» տերմինը, որը ենթադրում է տվյալ պետության սուվերեն իրավասությունից դուրս տարածք, խոսքը Ադրբեջանի տարածքի մասին է։ Եվ ըստ «միջանցք» սահմանման՝ այդ տարածքի նկատմամբ  Ադրբեջանը չի կարող ունենալ վերահսկողություն, հետևապես՝ անցակետ տեղակայել»,- պարզաբանեց  Խալաթյանը։  

Ինչ վերաբերում է հնարավոր անցակետի տեղադրման քաղաքական հետևանքներին՝ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության համատեքստում, ապա Ադրբեջանը նման բան անելով, ըստ սահմանադրագետի,  կհայտնվի թակարդում։ «Փորձելով մանիպուլացնել ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ ապացուցելու, որ այդ որոշմամբ չի արգելվում անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում, մյուս կողմից՝ Ադրբեջանը այսպիսով ուղիղ հակադրության մեջ է մտնելու ՌԴ-ի հետ։ Որովհետև եթե դու անցակետ ես դնում Լաչինի միջանցքում, նշանակում է՝ այն դուրս է գալիս ռուս խաղաղապահների վերահսկողությունից, և այդ վերահսկողությունը պետք է կիսվի Ադրբեջանի հետ։

Սա հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը,  կողմերի ստանձնած պարտավորություններին, քանի որ  հայտարարությունը չի կարող փոփոխվել՝ առանց այն ստորագրած բոլոր կողմերի համաձայնության։ Ստացվում է, որ Ադրբեջանը մի կողմից՝ ՄԱԿ-ի դատարանի որոշման հետ խնդիր ունի և իր քաղաքականությունը փորձում է տեղավորել այդ որոշման համատեքստում՝ մի կողմ թողնենք այդ քաղաքականության, մոտեցումների սխալականությունը, մյուս կողմից էլ՝ այսպիսով Ադրբեջանը մեկ այլ վտանգավոր իրավիճակում է հայտնվում, քանի որ անցակետի տեղադրումը, խախտելով եռակողմ հայտարարությունը, այն առ ոչինչ կարող է դարձնել։ Փաստացի ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի մի շատ կարևոր բաղադրիչ դուրս է գալու շրջանառությունից, կամ առնվազն նվազելու է ռուս խաղաղապահների դերը Լաչինի միջանցքում, ինչը ուղիղ հակասության մեջ է մտնելու ՌԴ-ի շահերի և  եռակողմ հայտարարությամբ սահմանված լիազորությունների հետ։ Եթե անգամ ՌԴ-ն ինչ-որ հրաշքով դրան համաձայնի, ապա  իրավական տարրական գրագիտության խնդիր է ի հայտ գալու՝ նոյեմբերի 9-ի հայտարարության փոփոխման համար պետք է բոլոր կողմերի համախոհությունը։ Ադրբեջանն, այսպիսով, ընկնելու է իր իսկ լարած թակարդի մեջ, և առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որ ճանապարհով կգնա Ալիևը»,- նկատում է Խալաթյանը։ Այս իրավիճակում, ըստ մեր զրուցակցի,  չափազանց կարևոր հանգամանք է  ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ-Ադրբեջան սահմանին. «Այդ առաքելությունը զրկում է Ադրբեջանին իր վերջին, կարելի է ասել՝ կարևոր փամփուշտից՝ ռազմական էսկալացիայից, որովհետև այստեղ էլ կոլեկտիվ Արևմուտքի հետ ուղիղ հակադրության մեջ մտնելու ռիսկ է ի հայտ գալու։ Այսինքն՝ ավելի ձեռնտու տարբերակ, որին կարող է դիմել և ջրից չոր դուրս գալ՝ Ադրբեջանը չունի, ուստի մնում է ՄԱԿ-ի  դատարանի որոշման կատարումը»։ 

Անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, որը տեղի ունեցավ վերջինիս հեռացնելու՝ Ադրբեջանից պարբերաբար հնչեցված պահանջի ֆոնին, և այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի քաղաքական հետագա գծի վրա, Խալաթյանը նշեց՝ Վարդանյանի գործոնը անհարկի ուռճացված էր։ «Չեմ ցանկանում մտնել մանրամասների մեջ՝ ինչու ազատվեց Վարդանյանը, քանի որ ես չգիտեմ, թե ինչու նա նշանակվեց պետնախարար, և որն էր նրա առաքելությունը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում քաղաքակիրթ խոսույթ է կիրառել նրա մասին արտահայտվելիս, բայց միևնույն է՝ համոզիչ չէ այն փաստարկը, թե ինչու հե՛նց նա նշանակվեց այդ պատասխանատու պաշտոնում։

Արցախի իշխանությունները, ըստ իս, բավարար չափով հաշվետու չեն իրենց ժողովրդի առջև, և դրա համար էլ առաջանում է այսպիսի պատային իրավիճակ։ Ռուբեն Վարդանյանի մասին  այդքան շատ խոսել  իմաստ չունի, որովհետև այդ անձի գալը Արցախ, նրա նպատակները ոչ մեկի համար պարզ չեն։ Հետևապես կարելի է միայն ենթադրություններ անել, թե ինչի հետևանքով կամ ում դրդմամբ նա այսօր պաշտոնանկ արվեց։  Արցախի իշխանությունները պետք է թափանցիկ և հաշվետու քայլեր անեն, որոնք մտնում են Արցախի քաղաքական կյանքի սահմանադրական տրամաբանության մեջ։  Որևէ էլեկտորատ չունեցող, Արցախի քաղաքացիներին տակավին անհայտ  անձին դնել փաստացի պետության՝ կարևորությամբ երկրորդ պաշտոնին՝ սխալ էր։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ անկախ անձերից՝ նման չհիմնավորված նշանակումներ չպետք է լինեն, որպեսզի չլինեն նաև չհասկացվածություններ, ինչին ականատես եղանք Վարդանյանի պարագայում»։  

Հեղինե Մանուկյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: