ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵՄ դիտորդական առաքելությունը վարկաբեկելու փորձերը նպատակ ունեն պահպանել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի գաղութատիրական մոտեցումները

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
 
Պարոն Սաքունց, փետրվարի 20-ին ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում սկսեց իր առաքելությունը։ Եվրամիության այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում։
ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանային լարվածությունը կանխելու, Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիաները զսպելու կարևոր ինստիտուտներից է։ Եվ ըստ էության ինքը Հայաստանի անվտանգային ճարտապետության կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը կհանդիսանա, որը գործելու է բացառապես միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Եվ դա միջազգային ամենակարևոր ներկայությունն է անվտանգության խնդիրների լուծման առումով։ Հաշվի առնելով Ռուսաստանի և Վրաստանի սահմանին և բաժանարար գծում ԵՄ դիտորդական առաքելության փորձը՝ կարող եմ վստահաբար ասել, որ ինքն իրապես լինելու է արդյունավետ։ Այսինքն՝ դա փորձով է հիմնավորվել։
 
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո կար որոշակի մտահոգություն, որ կարող էր իրավիճակը թեժանալ կամ որոշակի լարվածություն առաջանալ նաև վրաց-ռուսական սահմանին։ Բայց հենց Եվրամիության երկարաժամկետ դիտորդական առաքելության և ներկայության փաստը կանխեց այդ լարվածության օջախները։ Եվրամիության դիտորդները ոչ միայն զուտ դիտում են, այլ նաև ամեն հնարավոր խնդիրների առաջացման դեպքում օգտագործում են երկխոսության մեթոդը։ Եվ ըստ էության ձևավորվում է հնարավոր խնդիրների լուծման կանխարգելիչ մեթոդը, որը հնարավորություն է տալիս կանխելու այդ խնդիրների պատճառով հնարավոր լարվածությունները։
 
Կարծում եմ, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում ստիպված է լինելու հաշտվել ոչ միայն ԵՄ դիտորդական առաքելության ներկայության հետ, այլ նաև ստիպված է լինելու պատասխանել որոշակի հարցերի և համագործակցել այդ առաքելության հետ։ Այնպես որ, ես ողջունում եմ եվրոպական դիտորդական առաքելության մեկնարկը ավելի երկար ժամկետով և ավելի մեծ թվով։ Եվ ամենակարևորն այն է, որ դա չզինված առաքելություն է։ Այսինքն՝ ոչ թե զենքի միջոցով է իր խաղաղապահ առաքելությունն իրականացնում, այլ հենց դիտորդությամբ։ Այո, սա խաղաղապահ առաքելություն է, քանի որ խաղաղապահ առաքելությունը միայն չի ենթադրում զինված ուժեր։ Այս առաքելությունը լարվածության կանխման կարևոր ինստիտուտներից մեկն է, որը, կրկնում եմ, արդեն իր արդյունավետությունը ցույց է տվել վրաց-ռուսական սահմանին։
ԵՄ այս որոշումից հետո Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ն սպառնալից հայտարարություններ արեցին, ինչպե՞ս եք գնահատում դա։
Բոլոր այն կարծիքները, դիրքորոշումները, որոնք կփորձեն վարկաբեկել կամ նվազեցնել Եվրամիության դիտորդական առաքելության դերը, բոլոր նման դիրքորոշում ունեցողները հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների լուծման դեմ։ Նրանք քաղաքակիրթ և միջազգային իրավունքի հիման վրա ինստիտուցիոնալ մոտեցմանը դեմ են։ Եվ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակցի և նաև ՀԱՊԿ կոչեցյալի վարքագիծը, որը չկանխեց մարտահրավերները և սպառնալիքները, ԵՄ առաքելությունը գալիս է ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի իրական ու բովանդակային անվտանգությունը։
ԵՄ դիտորդական առաքելությանը վարկաբեկելու ու դեմ արտահայտվելու բոլոր փորձերը նպատակ ունեն պահպանելու Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ակնհայտ գաղութատիրական ու իմպերիալիստական մոտեցումները, վերահսկողությունը և շարունակելու կախվածության մեջ պահել Հայաստանին։ Սա է ամբողջ միտումը, որում առաջին հերթին շահագրգիռ են Ռուսաստանը և Իլհամ Ալիևի ռեժիմը, որի ոտնձգությունների և սպառնալիքների կանխման ուղղությամբ ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ Պուտինյան ռեժիմը մատը մատին չտվեցին։ Եվ հիմա ԵՄ դիտորդական առաքելության իրականացումը փաստելու է այդ անվտանգության բարձիկների ու մեխանիզմների սնանկությունը։ Եվ դրանից ավելի են սարսափած, որովհետև նրանք չէին ուզում, որ Հայաստանն ունենար իր անվտանգությունն ապահովելու որևէ այլընտրանք։ Իլհամ Ալիևն արդեն ստիպված է լինելու գործ ունենալ Եվրամիության հետ, որի հետ հաշվի չնստել չի կարող։ Նմանապես նաև Ռուսաստանը, որովհետև ԵՄ և անդամ երկրների կողմից այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի պատճառով, իրենց արդյունավետությունը ցույց են տվել։ Եվ ՌԴ-ն ոչինչ չի կարող անել այդ պատժամիջոցների դեմ։
Այնպես որ, ի դեմս Եվրամիության դիտորդական առաքելության՝ ՌԴ-ն տեսնում է վտանգ իր գաղութատիրական ու իմպերիալիստական նպատակներին և շատ մտահոգված է այդ առումով։ Բայց, կներեք, Հայաստանը մատաղացու չէ և չպետք է լինի այն պետությունը, որն անընդհատ պետք է գտնվի ՌԴ իմպերիալիստական շահերի իրականացման զոհի կարգավիճակում։
Սա առավել քան ցույց է տալիս, թե ովքեր են իրականում Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների անվտանգության ապահովման շահագրգիռները և ովքեր են դրա դեմ հանդես եկողները։ Պետք է նաև արձանագրեմ, որ եթե ՀՀ իշխանությունները հեղափոխությունից հետո գնային իրապես միջազգային իրավունքի ու ինստիտուտների ներկայությունն ապահովելու, նրանց հետ համագործակցություն ձևավորելու ճանապարհով, հնարավոր կլիներ կանխել 2020 թվականի պատերազմը։ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների արժանապատիվ անվտանգության ապահովման ջատագովներն ամեն ջանք պետք է գործադրեն, որպեսզի աջակցեն ԵՄ դիտորդական առաքելությանը և խորացնեն այդ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ պետությունների հետ։ Սա է ճանապարհը։
 
Աղբյուր՝ lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: