ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
800 նոր աշխատատեղ, ներդրումներ տնտեսության տարբեր ոլորտներում. ԱՆԻՖ-ն ընդլայնում է ծրագրերը

Նոր չափանիշների ներդրում Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, նոր շունչ է տվել Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ընդգծեց, որ ԱՆԻՖ-ը ներդրումներ է իրականցրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ավիացիայի ոլորտում՝ ստեղծելով ազգային ավիափոխադրող, ռեստորանային և տուրիստական բիզնեսի, գյուղատնտեսության հատկապես երեք ճյուղերի՝ անասնակերի, ելակների և սնկերի արտադրության, ինչպես նաև բեռնափոխադրման ոլորտներում: Նրա խոսքով՝ ֆոնդը մոտ ապագայում կհայտարարի նաև նոր ճյուղերում ներդրումների մասին, որոնք այժմ քննարկվում են: 



Խոսելով 2022 թվականի ձեռքբերումներից՝ Փափազյանը փաստեց, որ այն ԱՆԻՖ-ի համար եղել է բովանդակությամբ շատ հետաքրքիր և պրոդուկտիվ: «2022-ը մի տարի էր, որի ընթացքում ծրագրերը սկսեցին իրականություն դառնալ, դա «Հարդ Ռոք կաֆե» Երևանի բացումն էր, «Ֆլայ Արնա» ազգային ավիափոխադրողի թռիչքների մեկնարկն էր և, իհարկե, ԱՌՖԻ քրաուդֆանդինգ հարթակի ձեռքբերումն էր. այն բավականին երկար ստրատեգիկ ծրագիր էր, որը մենք ավարտեցինք 2022 թվականի նոյեմբերին: Նշեմ, որ անցած տարին մեզ համար  առաջին տարին էր, որի ընթացքում մեծ արտաքին ցնցում չի եղել, դա էլ, իհարկե, նպաստեց դրական առաջընթացին, որովհետև 2019 թվականին հարթակի ստեղծումից 2020-21 թվականները բավականին խիտ էին արտաքին խնդիրների տեսակետից»,-ասաց ԱՆԻՖ-ի տնօրենը:
Դավիթ Փափազյանն ընդգծեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության արդյունքում Հայաստանի տնտեսության մեջ մինչ այս պահը ներդրվել է մոտ 200  և ավել միլիոն դոլար, որի մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոս, ներդրվել է գործընկերների կողմից: Խոսելով Հայաստանի տնտեսության և ԱՆԻՖ-ի՝ տնտեսվարողների վրա թողած ազդեցությունից, նա նշեց, որ և՛ տեղական, և՛ արտասահմանյան ընկերությունները իրենց բնագավառում չափանիշահենք, արագ զարգացող  և նորարարություն ներկայացնող  ընկերություններ են, իսկ «Հարդ Ռոք կաֆե» Երևանը և «Ֆլայ Արնա» ազգային ավիափոխադրողը դրա  լավագույն ապացույցն են:
«Այստեղ մի շատ կարևոր փաստ եմ ուզում նշել, որ շատ հաճախ նոր չափանիշ ստեղծելը սկսվում է շատ պարզ քայլերից: Մենք տեսնում ենք, որ բնագավառը լավ ճանաչող ընկերությունների մեծ մասը ընդհանրապես կառավարման մշակույթի մեծ բացեր ունեն, նաև կան ավելի պարզ խնդիրներ: Օրինակ, կարող եմ բերել տեղ-տեղ որակյալ և իրականությունն արտացոլող հաշվապահություն  վարելու բացերը՝  առանց բացասական նպատակի: Ուղղակի հաճախ մենք տեսնում ենք, որ ընկերությունները չեն կարողանում կամ չեն հասցնում պատշաճ որակի և համապատասխան ձևերով վարել և տրամադրել հաշվապահական փաստաթղթեր: Իսկ այն բանից հետո, երբ մենք մեկ տարի կամ ավել ընկերության բաժնետերերի շարքում ենք լինում և շարունակաբար պահանջում ենք որակյալ աշխատանք, նրանք սկսում են դա անել, որից հետո գալիս են մի եզրահանգման, որ շատ կարևոր էր, որ սա տեղի ունեցավ, որովհետև առաջ այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե իրենց  ընկերությունում ինչ էր տեղի ունենում»,-ասաց նա:
Դավիթ Փափազյանը փաստեց, որ ԱՆԻՖ-ը իր գործունեությամբ նաև դրական ազդեցություն է ունեցել աշխատաշուկայի վրա.  շուրջ 800 մարդ ապահովվել է նոր աշխատանքով: Նա նաև կարևորեց և մատնանշեց երկու բան. առաջինը, որ այստեղ մարդիկ անցնում են շարունակական վերապատրաստումներ իրենց պրոֆեսիոնալ որակները մշտապես բարձր պահելու համար, երկրորդը՝ դրանք  Հայաստանում և նույնիսկ Երևանում միջին աշխատավարձից բարձր  վարձատրվող աշխատատեղեր են:
Հայաստանն աշխարհին կապող  նոր թևերի՝ «Ֆլայ Արնա» ազգային ավիափոխադրողի ստեղծումը Դավիթ Փափազյանի խոսքով ամենակարևոր համագործակցությունն էր «Էյր Արաբիա» ընկերության հետ: Ըստ նրա՝ «Ֆլայ Արնա»-ն  ներդրել է կորպորատիվ նոր մշակույթ, անվտանգության և հաճախորդների սպասարկման ստանդարտների առումով:
«Հենց հիմա մենք Հայաստանը կապում ենք Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի հետ և ծրագրում ենք ընդլայնվել դեպի Եվրոպա և Արևելյան Ասիա՝ հատկապես Եվրոպան կապելով Հնդկաստանի հետ: Ընկերությունն այժմ ունի 80 աշխատակից, և մեր ակնկալիքներից ավելի բարձր ցուցանիշներ է արձանագրել: Ամբողջ գործունեության ընթացքում «Ֆլայ Արնա»-ն  ունեցել է թռիչքների զրո չեղարկում:



Կարևոր է նշել, որ «Ֆլայ Արնա»-ն դրել է մասնագիտական այնպիսի նշաձող, որ, եթե կան կադրեր, որոնց մենք վերցրել ենք և տվել ենք  որակավորում, իսկ այլ ընկերություններ, որոնք չեն կարողանում դա անել, պատրաստ են եռակի անգամ ավել վճարել և մեր պատրաստած մասնագետներին իրենց թիմերում ընդգրկել ու իրենց աշխատակազմը ուժեղացնել. դա մեզ միայն ուրախացնում է»,-ասաց ԱՆԻՖ-ի տնօրենը:
Նա ընդգծեց, որ «Ֆլայ Արնա»-ն բավականին լուրջ առաջընթաց ունի և պատրաստվում է ընդլայնվել, բայց այստեղ խնդիրներ ունեն օդանավակայանի տարածքի մասով: Քանի որ «Ֆլայ Արնա»-ն  ընդամենը երկու օդանավով ֆինանսական առումով բավականին հաջող գործունեություն է ծավալում, այդ պատճառով շատ արագ նպատակ ունեն ավելացնել ինքնաթիռների քանակը, բայց օդանավակայնը պետք է դրան համապատասխանի:
«Մենք գիտենք, որ ծրագիր կա «Զվարթնոց»-ի մասշտաբները մեծացնելու, որը, կարծում եմ, եղել է այն պատճառով, որ «Ֆլայ Արնա»-ն և տեղական այլ ընկերություններ իրենց գործունեությունը ընդլայնել են և ուզում են էլ ավելի մեծացնել այն: Եթե «Զվարթնոց»-ը լինի ավելի մեծ, էապես ավելի շատ մարդ Հայաստանում կարող ենք ակնկալել տարեկան կտրվածքով, որը ընդհանուր տնտեսական ակտիվության համար շատ կարևոր է»,-ասաց Փափազյանը:
Անդրադառնալով մեկ այլ կարևոր ծրագրի՝ ԱՆԻՖ-ի տնօրենն ընդգծեց, որ Արաբական «Մասդար» ընկերության հետ գործարքը մինչ այժմ արված ամենակարևոր ծրագրերից է,  քանի որ այն արևային ֆոտովոլտային առաջին  ամենամեծ  կայանի կառուցման նախագծերից է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:
«Նախ՝ ինչու է այն կարևոր. առաջինը՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից մենք ստանում ենք կայան, որը ֆիզիկապես Հայաստանում է և արտադրելու է երկրի մոտ 7 տոկոս ընդհանուր օգտագործման  էլեկտրաէներգիան, ինչը բավականին մեծ թիվ է։ Երկրորդ՝ մենք երկիր ենք բերել ոլորտում ճանաչված անուն և սովորում ենք նրանց նշանակալի փորձից: Երրորդ՝ մենք իրականացրեցինք նշանակալի գործարք՝ կայանի արտադրած մեկ ԿՎտ/ժ էլէներգիան կարժենա  ընդամենը 2,9 ԱՄՆ ցենտ: Ծրագրի ընդհանուր ընթացքը համապատասխանում է ժամանակացույցին, այսինքն՝ մենք ակնկալում ենք, որ 2024 թվականի  հոկտեմբեր ամսին, ինչպես որ պայմանագրով նախատեսված է, կայանը արդեն կարտադրի էլեկտրականություն Հայաստանի համար»,- նշեց նա:



ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ուրախությամբ ներկայացրեց, որ ԱՆԻՖ-ը դարձել է Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) ասոցացված անդամ, որին անդամակցում է 40 երկրի պետական/սուվերեն ֆոնդ, այդ թվում ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և այլն։ Այս տարի Հայաստանի հետ ասոցացված անդամի կարգավիճակ են ստացել Մալթայի և Մավրիտանիայի սուվերեն ֆոնդերը, իսկ Ինդոնեզիայի սուվերեն ֆոնդը դարձել է լիիրավ անդամ։
«Ասոցացված անդամակցությունը շնորհվում է մինչև երեք տարի ժամկետով՝ ստեղծման վաղ փուլում գտնվող սուվերեն ֆոնդերին։ Ասոցացված անդամություն ընդունելով՝ ֆոնդը կամավոր կերպով պարտավորություն է ստանձնում աշխատել IFSWF կողմից ստեղծված Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Սանտիագոյի սկզբունքներն այս ոլորտում թափանցիկ և հաշվետու գործելաոճի ամենահայտնի կամավոր սկզբունքներ են»,- մանրամասնեց Փափազյանը։
Խոսելով 2023 թվականի անելիքներից՝ ԱՆԻՖ-ի տնօրեն ընդգծեց, որ կարևոր է լինելու գործարկել և իրականացնել ներդրումներ երկնիշ քանակով ընկերություններում՝ ԱՐՖԻ հարթակի միջոցով: Երկրորդ կարևոր ուղղությունը գործող ընկերությունների, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացումն է, և այս տարին շատ կարևոր է  այդ ծրագրերի առաջխաղացման համար:
Հեղինակ՝ Գայանե Գաբոյան
Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան
Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: